Ավագանիները հաստատեցին ««Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց գույք փոխանցելու մասին» որոշումը

27.05.2016 10:44
2223

Այս օրերին մարզի քաղաքային համայնքներում գումարված ավագանիների արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկվել էր ««Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց գույք փոխանցելու մասին» հարցը:

Դեռեւս 2014թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության 511-Ա որոշմամբ ձեւակերպվել էր ՀՀ կառավարության ծրագիրը, որը ստացել էր Ազգային ժողովի հավանությունը: Նշված ծրագրի պահանջներից ելնելով՝ կայացվել էին նաեւ ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 14-ի N 883-Ն եւ 888-Ն որոշումները: 883 որոշմամբ հաստատվել էր 2014-2017թթ. համար ծրագիր, որով նախատեսվել է ՀՀ տարածքում ջրամատակարարում իրականացնող բոլոր կազմակերպությունները բերել մեկ ընդհանուր իրավական կարգավիճակի՝ մեկ միասնական կառավարչի վարձակալությանը հանձնելու նպատակով:

Կառավարությունը ցանկանում է այս եղանակով առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ունենալ, կնքել մեկ միասնական վարձակալության պայմանագիր՝ միասնական կառավարչի առջեւ դնելով հստակ պահանջներ, ապահովելով միասնական պայմաններ, ներդնելով սակագնային միասնական քաղաքականություն:

N 883-Ն որոշմամբ հաստատվել է պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

Իսկ N 888-Ն որոշմամբ սահմանվել էր, որ Հայաստանում գործող 5 ընկերության («Երեւանջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-եր) կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը եւ այլ գույքը դիտարկվում են որպես միասնական գույքային համալիր, եւ տվյալ գույքի հետագա օգտագործումն ու պահպանումը 2017թ. հունվարից իրականացվում է պետական-մասնավոր գործընկերության շրջանակում՝ մեկ կառավարչի կողմից: Նշված գույքի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալությամբ՝ 15 տարի ժամկետով:

Նշենք, որ «Հայջրմուղկոյուղու» 100 տոկոս բաժնեմասերը պատկանում են ՀՀ-ին:

Նիստերի ընթացքում ավագանու անդամների հնչեցրած հարցերը հիմնականում վերաբերում էին  համակարգի հետագա վերահսկելիությանն ու սակագնային քաղաքականությանը:

Այպիսով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 883-Ն եւ «Երեւան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձեւը եւ ժամկետը սահմանելու մասին» թիվ 888-Ն որոշումները եւ համաձայն ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի թիվ 16-40 արձանագրային որոշմամբ ներկայացված առաջարկության՝ Կապանի ավագանին 8 կողմ, 2 ձեռնպահ, Գորիսի ավագանին՝ 8 կողմ, Մեղրու ավագանին՝ 5 կողմ, Ագարակի ավագանին՝ 9 կողմ, Սիսիանի ավագանին՝ 4 կողմ, 2 ձեռնպահ եւ 1 դեմ ձայներով  որոշեցին.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վերոնշյալ համայնքների սեփականություն հանդիսացող գույքը՝ համայնքի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը եւ օրվա կարգավորման ջրամբարները սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում նշված գույքի նվիրատվության պայմանագիր եւ լուծել տվյալ գույքի հետ կապված 2014 թվականի ապրիլի 11-ին համայնքի եւ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջեւ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը:

3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 7-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 82-Ա որոշումը:

Ուշագրավ է փաստը, որ չնայած ավագանու նիստերն անցել են հանգիստ մթնոլորտում, բայց բնակչության շրջանում այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40