ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել Իտալիային. ՌԵԳՆՈՒՄ

31.03.2020 11:46
1480

ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռեգնում»-ին, այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթում:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ավելի վաղ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իտալիայի վարչապետի հետ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի Իտալիայի համար անհրաժեշտ բժշկական արտադրանք, որը պատրաստ է փոխանցել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 786 հազարից ավելի է, մահերի թիվը կազմում է 37 հազար 832: Ապաքինվել է 165 հազար 874 մարդ: Իտալիայում վարակվածների թիվը 101 հազարից ավելին է: Մահացել է 11 հազար 591 մարդ:

Արմենպրես

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08