Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականին արդիական է. Յակունին

19.06.2014 17:14
1871

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարեւոր է, չորեքշաբթի Երեւանում լրագրողներին հայտնեց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը:

«Այդ հարցն այսօր մեզ տվեց Հայաստանի նախագահը, սակայն այն դուրս է միայն երկաթուղային տրանսպորտի ձեռնահասությունից, խոսքը հարցի քաղաքական կարգավորման մասին է», - ասաց Յակունինը:

Ըստ նրա՝ ներկա պահին իրանական կողմը դիտարկում է «Հյուսիս–հարավ» երկաթուղային միջանցքի Կազվին (Իրան) - Ռեշտ (Իրան) - Ասթարա (Ադրբեջան) հատվածի կառուցման ավարտի հավանականությունը:

Նա նշեց, որ իրանական տարածքում գործնականորեն բոլոր աշխատանքները կատարված են, եւ ենթադրվում է, որ Ռուսաստանի ու Իրանի միջեւ երկկողմ համաձայնագիր, ինչպես նաեւ երկաթուղային ընկերությունների մասնակցության վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ կստորագրվի:

«Այդ տեսանկյունից այս հարցը բավականին արդիական է, այդ թվում` հանրապետության նախագահի կարծիքով: Ամենայն հավանականությամբ մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցը», - ասաց Յակունինը:

Հյուսիս-հարավ (Իրան-Հայաստան) երկաթուղին թույլ կտա, որ հայկական կողմն օգտվի էներգառեսուրսների եւ այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից` ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ: Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտնել էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել 2016 թվականի կեսերից:

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը գերակայություն է Հայաստանի համար: «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց երկաթուղի» նախագծերի գործարկման մասին հայտարարվել էր 2013 թվականի հունվարին: Նույն ժամանակ էլ ստորագրվել էր Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության փոխըմբռնման եռակողմ հուշագիրը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության միջեւ:

Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի վեց տարում: Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար: Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ: Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ եւ 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել: Շինարարությունը, ըստ ծրագրի, կավարտվի 2022 թվականին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը, ենթադրվում է, որ երկաթուղով Գագարին կայարանից (Գեղարքունիքի մարզ) մինչեւ Ագարակ (Սյունիքի մարզ) բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա: Այդ երկաթուղին, որը նախկինում ծրագրված Գավառ-Ագարակ հատվածից 44 կմ-ով կարճ է, կմիացվի գոյություն ունեցող երկաթուղային ցանցին:

18.06.2014
arka.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40