Փառատոն. օր տասներկուերորդ

18.07.2024 11:15
684

Փառատոնի նախավերջին օրվա համերգային ծրագիրը «Հին և նոր աշխարհներ» խորագիրն էր կրում, ինչին համահունչ կատարվեց հին ու նոր ժամանակների կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Դաշնակահարներ Արմեն Քարամյանի և Արմեն Պուչինյանի կատարմամբ հնչեց Իգոր Կորնելյուկի և Իգոր Օլովնիկովի վալսը՝ «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի երաժշտությունից։

Հաջորդը կատարվեց Մանուել դե Ֆայայի «Վեց իսպանական ժողովրդական երգ»-ը (փոխադրումը դաշնամուրի և ջութակի համար՝ Փոլ Կախինսկու): Բեմահարթակում էին դաշնակահար Հայկ Մելիքյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Երաժշտական բարձր որակները դրսևորեց Հայկ Մելիքյանը՝ կատարելով Կառլոս Գուստավինոյի «Ժողովրդական երգեր դաշնամուրի համար» ստեղծագործությունը: Հաջորդիվ բեմահարթակում երաժիշտների եռյակ էր՝ Կարեն Շահագլդյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թաջութակ), Հայկ Մելիքյան (դաշնամուր), ովքեր կատարեցին Արվո Պյարտի «Մոցարտ ադաջիոն»:

Որպես հավարտ համերգային ծրագրի՝ հնչեց գերմանական երաժշտության դասական Յոհաննես Բրամսի նշանավոր ստեղծագործություններից մեկը՝ «Դաշնամուրային տրիո № 3, դո մինոր» գործը (Հայկ Մելիքյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ)։

Հանդիսականները տպավորված էին երաժիշտների կատարումներով, երկար ժամանակ բաց չէին թողնում հեռանալ: Որպես բիս՝ նրանք կատարեցին ոչ այնքան հայտնի գերմանացի կոմպոզիտորի «Պաթետիկ տանգո» ստեղծագործությունը։

 Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22