ԱՄՆ-ը հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը շարունակվում է․ կողմերը «պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ բանակցությունների»

12.09.2023 15:47
820

ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության  գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանական Թուրան գործակալության հաղորդմամբ՝ Արցախում լարվածության աճի ֆոնին այս մասին հայտարարել են Պետքարտուղարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պաշտոնյաները, որոնք լրագրողներին տեղեկացրել են այդ մասին, հիշեցրել են, որ նախագահ Բայդենի վարչակազմը մի քանի տարի փորձում է լուծում գտնել արդար, տևական և կայուն խաղաղության համար, և այդ գործընթացը չի դադարել։ «Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար։ Մենք հանդիպումների երեք փուլ ենք ունեցել Վաշինգտոնում։ Եղել են այլ հանդիպումներ ևս, որոնք անցկացվել են Եվրոպայում, ռուսներն էլ իրենց բանակցություններն են անցկացրել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ ասել է, որ ԱՄՆ-ը «շատ հստակ հասկացրել է, որ կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորումն է»։ «Մենք շատ մտահոգված ենք այնտեղ տիրող իրավիճակով, և մենք կենտրոնացած ենք այն ամեն կերպ կարգավորելու ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցներով»,- ասել է պաշտոնյան։ Աղբյուրների խոսքով՝ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ը բանակցություններ է անցկացրել բոլոր մակարդակներում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է թե՛ նախագահ Իլհամ Ալիևի, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն էլ վերջին շաբաթվա ընթացքում երկու անգամ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: «Դրանք շարունակական, ինտենսիվ ջանքեր են՝ գտնելու ճանապարհ շատ բարդ հարցերի շուրջ առաջ գնալու համար»,- ասել է պաշտոնյան։ Նշվել է, որ Վաշինգտոնը հետևողականորեն կոչ է արել բացել Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտի համար: «Մենք դա ասել ենք հրապարակավ և մասնավոր զրույցներում։ Մենք նաև կողմ ենք այլ միջանցքների և բեռների առաքման այլ ուղիների բացմանը»,- ասել է աղբյուրը։ Բաքվի դիրքորոշումն այն է, որ եթե Աղդամի ճանապարհը բացվի, ապա նորից կբացեն Լաչինի միջանցքը, հավելել է Պետդեպի աղբյուրը։ «Մենք որևէ ցուցում չենք տալիս, թե ինչպիսին պետք է լինի նման գործարքը կամ դրա պայմանները, բայց մենք անում ենք ամեն ինչ՝ հեշտացնելու ցանկացած գործարք կամ դրա պայմանները, քանի որ մեր հիմնական նպատակը մարդասիրական օգնություն հասցնելն է»,- ասել է պաշտոնյան։ Հարցին՝ հնարավո՞ր է բռնություն տեղի ունենա առաջիկա օրերին համաձայնության բացակայության դեպքում, պաշտոնյան ասել է. «Մենք որևէ նշան չենք տեսել կամ լսել»: Պաշտոնյաները նաև խոսել են Արցախում ցեղասպանության իրականացման մասին հայտարարություններին՝ նշելով, որ իրենք չեն կարող դա հաստատել։ ԱՄՆ-ը նաև կարծում է, որ այս պայմաններում խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի մասին չէ։ «Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմություն ունի։ Մենք չենք փորձում դուրս մղել Ռուսաստանին։ Երկու կողմերն էլ լի են վճռականությամբ։ Նրանք հավատարիմ են մնում այս գործընթացն ավարտին հասցնելուն: Կա խաղաղության հասնելու քաղաքական կամք»,- եզրափակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Էմմա Չոբանյան


© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40