Ամուլսարի տարածքում UNESCO-ի պաշտպանության տակ գրանցված որևէ պատմամշակութային հուշարձան չկա

19.01.2021 22:55
3580

«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովում այսօր հրապարակված Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի և դրա շուրջ շահարկումների վերաբերյալ:

Ստիպված ենք արձանագրել, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված զեկույցում առնվազն «Լիդիան Արմենիային» վերաբերող հատվածները թերի են կամ չեն համապատասխանում իրականությանը, իսկ ներդրումների արժանահավատության ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրադարձն Ամուլսարի տարածքում հնագիտական հուշարձաններին և դրանց շուրջ շահարկումները հերթական փորձն են խոչընդոտելու Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի գործունեությանը:  

Ստիպված ենք հիշեցնել, որ
1. Հնագիտական աշխատանքներն Ամուլսարում իրականացվել են տեղական և միջազգային չափանիշներով։ Ավելի քան 8 տարի տևած աշխատանքների արժեքը կազմել է ավելի քան 130 մլն ՀՀ դրամ և հետազոտվել է շուրջ 15 000 հա մակերես ընդգրկող տարածք: Ուսումնասիրվել են առկա բոլոր պատմամշակութային բացահայտ և հնարավոր հուշարձանները, արձանագրվել և հավաքվել են վերգետնյա հնագիտական գտածոները: Պեղվել է 65 տեղամաս:

2. Կազմվել են հետազոտությունների գիտական հաշվետվությունները և ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարություն:

3. Արտերկրի և Հայաստանի հանրապետության գիտական ամսագրերում հրատարակվել են հոդվածներ: Այս աշխատանքներին ներգրավվել են միջազգային և տեղական փորձառու մասնագետներ՝ Environmental Resource Management-ի և Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից:

4. Արդյունքները ներառվել են ՇՄԱԳ հաշվետվությունում, և կազմում են «Լիդիանին» տրված օրինական թույլտվությունների հիմքի մի մասը:

5. Ամուլսարի տարածքում UNESCO-ի պաշտպանության տակ գրանցված որևէ պատմամշակութային հուշարձան չկա:

«Լիդիան Արմենիան» ինչպես իր գործունեության ցանկացած ոլորտում, այս ոլորտում ևս առաջնորդվել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և միջազգային լավագույն չափանիշներով: Մինչ «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում հնագիտական աշխատանքների իրականացումը, այստեղ հայտնի պատմամշակութային տեղամաս կամ տարածք գոյություն չի ունեցել: Ուստի կոչ ենք անում դադարեցնել շահարկումներն այս թեմայի շուրջ: 

Հարկ ենք համարում նաև նշել, որ թե' հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի, թե' զեկույցում հիշատակվող Նազելի Վարդանյանի վերաբերյալ կան դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ առ այն, որ վերջիններս զրպարտել են «Լիդիան Արմենիային», որը ևս կասկածի տակ է դնում առնվազն քննիչ հանձնաժողովի նախագահի անաչառությունը:   

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08

«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:23

«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:20

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

06.11.2026 14:18

Բարոյական հանցագործություն․ նրանք ոչնչացրին մարդու բարոյական կերպարը

06.11.2026 14:14

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

06.11.2026 14:07

29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

06.11.2026 13:01

Ադրբեջանի իշխանական պատգամավորը և Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանին հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր են ճանաչում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

06.11.2026 12:58