«Անատոլիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում». Կարո Փայլանի գրառումը

24.04.2019 14:04
1147

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անմոռուկի նկար է տարածել և կից գրառում կատարել:

«Հայոց ցեղասպանությունը 104 տարի առաջ այս օրը սկսվեց:

Նախ հայ մտավորականները, հետո հայ ժողովուրդն իր պատմական հողերից աքսորվեց, սպանվեց:

Անատոլիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում:

Եկեք այս մեծ աղետին առերեսվենք, եկեք բուժվենք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարո Փայլանն արձագանքել էր Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին հրամանագրի ստորագրմանը:

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ոճրագործությունը: Թուրքիայի հայերն արդարության են սպասում արդեն 104 տարի»,- գրել էր Փայլանը Twitter-ի իր էջում:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40