Երկաթուղու հետ կապված 52 տոկոս զեղչը գործում է սեպտեմբերի 1-ից, դա փաստ է. Ա. Փամբուխչյան

12.09.2018 20:29
1211

ՀԺ-ն անդրադարձել էր այն խնդրին, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան։ Հաշված օրերից ցորենի ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը, բեռնափոխադրող ընկերությունների խոսքերով՝ ռիսկային որոշում է։

Բեռնափոխադրողները խնդրի մասին նամակով տեղյակ էին պահել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։ Բարձրացված աղմուկից հետո տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ դեպի Հայաստան ցորենի ներկրման սակագների բարձրացումը կանխելու նպատակով «Հարավկովկասյան» եւ «Վրացական» երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ «Վրացական երկաթուղին» մեր փոխադրողների համար պետք է կիրառեր զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում էր, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

«Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունն էլ հայտարարություն տարածեց, որ Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով։ Որոշումը կայացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ու «Վրացական երկաթուղի» ԲԸ-ն: Բեռնափոխադրողները, սակայն բողոքի ալիք են բարձրացրել՝ նշելով, որ կապվել են երկաթուղու հետ եւ այնտեղից ասել են, որ նման զեղչեր չկան: Եթե խնդիրը լուծում չստանա, բեռնափոխադրողները սեպտեմբերի 15-ին մտադրվել են բեռնատարներով ճանապարհներ փակել:

ՀԺ-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանից պարզաբանում ստացավ, թե ինչո՞ւ վերոնշյալ զեղչերը չեն կիրառվում:

«Երեկ առավոտյան մեր նախարարությունում նախարարի գլխավորությամբ մենք հանդիպել ենք «Վրացական երկաթուղի» ԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի հետ: Մենք հրավիրել ենք «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենին, հրավիրել ենք խոշոր բիզնեսի ներկայացուցիչների: Ես զրուցել եմ մանր բիզնեսի ներկայացուցիչներից մեկի հետ, նա նշեց, որ արտահայտում է մի քանի տասնյակ մանր փոխադրողների մտահոգությունները: Երկաթուղու հետ կապված 52 տոկոս զեղչը գործում է սեպտեմբերի 1-ից, դա փաստ է:

Ես կարծում եմ՝ իրենց բողոքը կապված է նրա հետ, որ այն ժամանակ փոքր ներկրողները կիլոգրամներով գնել են ցորենը, ինչ-որ պահեստում պահել են մեկ տոննա, մեկուկես տոննա, որոշակի քանակ համալրելով՝ արդեն բեռնափոխադրումը կատարել են, իսկ հիմա իրենք չեն կարող այդ մեկ տոննա ցորենը անմիջական գնալ նավով բերել, որովհետեւ այն թանկ կարժենա իրենց վրա: Իրենք ընդամենը ունեն մեկ մտահոգություն, ժամանակ են խնդրում, որ փոքր փոխադրողները ունեցածը կարողանան ներկրել եւ իրենց համար զուգահեռ կարողանան լուծել լոգիստիկ խնդիրները: Այսինքն, գնան խումբ-խումբ պայմանավորվեն, մեկ վագոնի չափով բերեն, այլապես բիզնեսի տեսանկյունից ոչ իրենց ձեռնտու կլինի մեկ տոննա բերելը, ոչ երկաթուղուն:

Խնդրի լուծման տարբերակ չկա, մեր վրացի գործընկերները մեզ ներկայացրեցին դրդապատճառները, մեզ ներկայացրեցին, որ իրենք այսպես թե այնպես այդ որոշմանը գալու էին, քանի որ ունեն պարտավորություններ ԵՄ-ի հետ: Սա իրենց երկրի շահերից է բխում եւ հետ քայլ չեն անելու: Մենք խնդրեցինք երկարացնել ժամանակը մեկուկեսից երկու ամիս, որ մեր փոքր ներկրողները կարողանան ինքնակազմակերպվել եւ ելքեր գտնել նույն գնի սահմաններում»,- պարզաբանեց փոխնախարարը:

armtimes.com

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22