«Անդին» ֆիլմն արդեն հասանելի է նաև հայ հանդիսատեսի համար

27.04.2020 14:49
1143

Մետաքսի ճանապարհից մինչև Գյումրիում գտնված Ցին դինաստիայի գավաթը. 2 ժամ տևողությամբ պատմական ճանապարհորդության՝ հայոց պատմության չբացահայտված էջերով:

 
Ազգությամբ հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին: Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն օրեր առաջ վերջապես հասանելի դարձավ նաև համացանցում:
 
2011թ մեկնարկած և 3 տարի տևած նկարահանումների արդյունքում ֆիլմի հեղինակը հանդիսատեսին տեղափոխում է դեռ չբացահայտված աշխարհ և, միասին ճամփորդելով, օգնում բացահայտել հայ-չինական բարեկամական հարաբերությունների և Մետաքսի ճանապարհի այլ երկրների հետ կապերի պատմական անցյալը:


Ռեժիսորի խոսքերով, իրենց առաջնային նպատակն է եղել ստեղծել ֆիլմ, որը հետաքրկիր կլիներ ոչ միայն պատմաբաններին, այլև՝ հասարակ հանդիսատեսին:
 
«Նկարահանումների մեկնարկի պահից ես՝ որպես ռեժսիսոր, փորձեցի գիտական բացահայտումներն ու փաստերը շարադրել կինոյի լեզվով, բառը դարձնել տեսանյութ։ Անցել ենք 80.000 կմ, ինչը համազոր է նրան, եթե մենք երկու անգամ պտույտ կատարեինք մոլորակի շուրջ՝ միայն թե ցույց տանք հանդիսատեսին այն ամենը, ինչի մասին գրված էր գիտական հոդվածներում կամ վաղուց մոռացված առասպելներում»-, նշում է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը:
 
2014թ․ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած փակ պրեմիերայից հետո ֆիլմը դուրս եկավ միջազգային շուկա, հասավ նույնիսկ Ստամբուլ և այստեղ ևս պատմեց հայոց պատմության դեռ չբացահայտված դրվագների մասին: 6 տարվա ընթացքում ֆիլմը հայ հանդիսատեսի համար դեռ մնում էր չբացահայտված, մինչդեռ աշխարհի տասնյակ ազգեր շարունակում էին նորովի բացահայտել Հայաստանն ու հայոց պատմությունը: Ֆիլմի ռեժիսորը նշում է, որ մեծ ցանկություն կար հայ հանդիսատեսին ցուցադրել ֆիլմը, սակայն երկրում իրար հաջորդող ներքաղաքական իրադարձություններն անընդհատ ձգձգում էին այդ պահը:
 
«Վերջին տարիներին մշակութային թեմաներն ու նորությունները կարծես այնքան էլ արդիական չէին՝ այն էլ երկրի սահմաններից դուրս կատարվող: Անկասկած, կային մարդիկ, ովքեր  պատրաստ էին Հայաստանում ֆիլմը հասցնել հանդիսատեսին, բայց զգում էինք, որ դեռ ժամանակը չի հասունացել: 2019-ին փորձ արեցին, և www.andindoc.com կայքում  հանդիսատեսը կարող էր ձեռք բերել ֆիլմը: Բայց այսօր, երբ հազարավոր մարդիկ մեկուսացված են տանը, իսկական ժամանակն է հնարավորություն տալ հանդիսատեսին ճամփորդել և բացահայտել պատմության նոր էջեր»-, նշում է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը:
 
Ֆիլմն ինքնին պատմական արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև Չինաստանի և Միջին Արևելքի այլ երկրների համար, քանի որ նկարահանումների ընթացքում բազում գտածոներ են հայտնաբերվել: Գտնվել են կորած համարվող փաստաթղթեր (Չինաստանի 19-րդ դարի հայկական համայնքի կանոնադրություն), բացահայտվել է 700 տարվա հնություն ունեցող հայկական տառերով հայտնի Պանտուսովյան քարի գտնվելու վայրը, Գյումրիում գտնվել է չինական Ցին դինաստիայի գավաթը, առաջին անգամ ցուցադրվել է չինական Աստվածաշնչի հեղինակ Յոհաննես Լասարի կենսագրությունը: Պատմության մեջ առաջին անգամ վերականգնվել է նաև Դվին քաղաքի տեսքը 3D պատկերով:

 

artsakhpress.am

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28

Արցախը հայաթափեցիք, հայկական հետքը ջնջում եք, հիմա էլ ներողությո՞ւն եք պահանջում

27.10.2026 11:19

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22