ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Նա քիչ առաջ այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։