«Անկախություն՝ մեր նվիրական արժեքը»․ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին

22.09.2026 12:53
326

Սեպտեմբերի 17-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ «Անկախություն՝ մեր նվիրական արժեքը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Միջոցառման հանդիսավոր բացումն ազդարարվեց դհոլահարների ոգեշունչ կատարումով, որը ներկաներին փոխանցեց ազգային ոգի և տոնական տրամադրություն։

Այնուհետև իր հեղինակային և հայրենասիրական ստեղծագործություններով հանդես եկավ Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի Մարի Առաքելյանը։ Նրա ստեղծագործությունների միջոցով ներկաներին փոխանցվեցին հայրենիքի, ազգային ինքնության, անկախության գաղափարները։

Միջոցառման երաժշտական հատվածը համալրեցին Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սաների գեղեցիկ կատարումները։ Նրանց երաժշտական ելույթները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ ազգային մշակույթն ու երաժշտությունը մեր ինքնության անբաժան մասն են։

Հայ ժողովրդի ոգին արտահայտվեց նաև պարի միջոցով։ Գեղեցիկ պարային կատարումով հանդես եկան «Նարին» պարային համույթի սաները։

Միջոցառման ավարտին իր օրհնության և հայրենասիրական խոսքն ասաց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Խաչատուր Հայրապետյանը։ Նա խոսեց հայրենիքի հանդեպ սիրո և նվիրվածության մասին։ Տեր Խաչատուր Հայրապետյանը դիմեց նաև երեխաներին՝ ընդգծելով, որ ինքը նույնպես շատ բան է սովորել ավագ սերնդից, և այսօր այդ արժեքներն ու պատգամները պետք է փոխանցվեն իրենց՝ նոր սերնդի ներկայացուցիչներին։

Միջոցառումն ավարտվեց Տեր Խաչատուր Հայրապետյանի աղոթքով՝ հայրենիքի բարօրության, խաղաղության և Հայաստանի Հանրապետության անսասան անկախության համար։

«Անկախություն՝ մեր նվիրական արժեքը» խորագրով միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը, ազգային ինքնությունն ու անկախությունը՝ միաժամանակ կարևորելով սերունդների միջև կապն ու հայրենասիրական արժեքների փոխանցումը։

Իզա Ասծատրյան

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21