Անոնիմկա տարածող «haynews.am»-ը պետք է «անուսներիս» պարզաբանի իր իսկ օգտագործած «չատլախ» բառի իմաստը

27.06.2014 16:50
2143

Ս.թ. հունիսի 5-ին «haynews.am» կայքն ուշագրավ վերնագրով մի անոնիմկա է հրապարակել՝ «Սաղիտ վերացնիլու ենք, այ չատլախներ»:

37 թվականի ձեւաչափով հերթական հաչոցի իմաստը եւ թիրախը նույնն էր՝ ցույց տալ, որ ինչ-որ լուսավորյալներ պայքարում են Գորիսի քաղաքապետի աթոռի համար, բայց տգետներն իրենց բնորոշ արտահայտություններով ահաբեկություն են սերմանում…

Հոդվածը, ինչպես ասացինք, անստորագիր էր, ինչպես վերջին օրերի շատ հոդվածներ՝ Գորիսին առնչվող:

Հոդվածը, ինչպես ասացինք, տպագրվել է «haynews.am» կայքում: Այդ լրատվամիջոցը «henaran.am»-ից ու «ararum.am»-ից հետո հաջորդն էր, որ Գորիսի քաղաքապետի ընտրության նախօրեին փորձում էր քաղաքում մարդկանց հանել միմյանց դեմ՝ օգտագործելով յուրահատուկ բառապաշար:

Բայց քանի որ «haynews.am»-ն անոնիմկայում գործածել է մեզ համար ոչ լիովին հասկանալի «չատլախ» բառը, մենք փորձեցինք կայքի խմբագիր Անուշ Խեչոյանից ճշտել բառի իմաստը՝ նկատի ունենալով՝ եթե երիտասարդ տիկինն իր խմբագրած կայքում տեղ է տվել այդ բառին, ապա անպայման իմացել է մեր խոսակցականում հազվադեպ գործածվող բառի իմաստը…

Մինչեւ մեր եւ Անուշ Խեչոյանի հեռախոսազրույցին անդրադառնալն ասենք, ի դեպ, որ Գորիսում մինչ այդ էլ քանիցս ականջովս է ընկել «չատլախ» բառը: Ճիշտն ասած` չգիտենք, թե ինչ ծագում կամ իմաստ ունի այդ բառն առհասարակ, բայց Գորիսում այն օգտագործվում է շատ ստույգ իմաստով: Օրինակ, եթե մարդ անոնիմկա է գրում եւ տարածում, ապա ե՛ւ հեղինակին, ե՛ւ տարածողին Գորիսում անվանում են «չատլախ»: Եթե մարդ փողով թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ է առնում եւ դառնում գիտությունների թեկնածու, դոկտոր ու այդ կոչումների (աստիճանների) զորությամբ պաշտոն փախցնում՝ մնալով կիսագրագետ, ապա այդ մարդուկին նույնպես անվանում են «չատլախ»: Եթե մարդ մարզպետի մոտ «ստուկաչ է» աշխատում, ապա նրան դարձյալ «չատլախ» են անվանում: Եվ նման շատ օրինակներ:

Հայաստանյան լրատվամիջոցներում, որքանով մենք ենք ծանոթ, այդ բառը, այնուամենայնիվ, չեն օգտագործում: Առաջին անգամ հանդիպեցինք «haynews.am»-ում եւ փորձեցինք նրա խմբագիր Անուշ Խեչոյանից ճշտել բառի իսկական իմաստը եւ դրա գործնական կիրառման շրջանակները:

Սկզբից, մինչդեռ, փորձեցինք վերը նշված հոդվածի հեղինակի անուն-ազգանունը եւ ուշագրավ այդ բառի իմաստը ճշտել «haynews.am»-ի հիմնադիր Նարեկ Գալստյանից: Վերջինս ասաց, որ ինքը կայքի գործունեության հետ չի առնչվում, իսկ առաջացած հարցերի պատասխանը կարող է տալ կայքի խմբագիր Անուշ Խեչոյանը:

Հունիսի 12-ին զանգահարեցինք նրան: Տիկինը նախ հրաժարվեց ասել, թե ով է նախընտրական Գորիսին առնչվող անստորագիր հաչոցի հեղինակը:

-Դա հեղինակային հոդված է, եւ ես չեմ կարող հեղինակի անունը տալ՝ եթե նույնիսկ դատարան դիմեք, - մոտավորապես նման պատասխան տվեց խմբագիրը:

Հետո խնդրեցինք, որ ինքը պարզաբանի, ստուգաբանի, մեզ՝ «անուսներիս» հասկանալի դարձնի «չատլախ» բառը՝ նկատի ունենալով, որ այդ կայքի ընթերցողն ենք եւ ուզում ենք հասկանալ տվյալ գրվածքի իմաստն ամբողջությամբ:

Ինքն ասաց` որ այդ բառն օգտագործում են նաեւ Ազգային ժողովում:

Մենք էլ ասացինք՝ տեղյակ չենք, որ Ազգային ժողովում եւս այդ բառն օգտագործում են հրապարակավ: Իսկ եթե ձեր խմբագրած կայքում տեղ եք տվել այդ բառով համեմված հոդվածին, ապա բարի եղեք մեզ հասկանալի դարձնել բառը:

Ինչեւէ, Անուշ Խեչոյանը հրաժարվեց մեզ լուսավորել եւ պարզաբանել իր իսկ խմբագրած կայքում գործածված «չատլախ» բառի իմաստը: Եվ մեզ մեղադրեց բարձր ձայնով խոսելու, իրեն վիրավորելու, շանտաժի ենթարկելու մեջ՝ այդպես էլ չհասկանալով ո՛չ շանտաժ, ո՛չ վիրավորանք բառերի իրավական իմաստը:

Մենք նրան խնդրեցինք երկուսիս հեռախոսազրույցը, որ մեր համաձայնությամբ սկզբից ի վեր ձայնագրվում էր, մինչեւ առաջիկա երկուշաբթի հրապարակել «haynews.am»-ում: Խոստացա նաեւ՝ չհրապարակելու դեպքում հարցերը բարձրացնել այլ լրատվամիջոցի հարթակից:

Անուշ Խեչոյանը չի հրապարակել մեր հեռախոսային խոսակցությունը, եւ ստիպված ենք դրանք հնչեցնել մեր հարթակից:

Տիկին Անուշ Խեչոյան

Խնդրում ենք պատասխանել՝ ա) ո՞վ է Ձեր կայքի հունիսի 5-ի նշված անոնիմկայի հեղինակը, բ) ի՞նչ գաղափարներով եւ սկզբունքով եք առաջնորդվել, երբ Ձեր խմբագրած կայքում հրապարակել եք անոնիմկա, գ) ի՞նչ ասել է «չատլախ»: Դուք չեք կարող ասել՝ չգիտեմ: Եթե այդ բառը գործածել եք Ձեր կայքում, ուստի Ձեզ համար այն ե՛ւ ծանոթ է, ե՛ւ հասկանալի, ե՛ւ հոգեհարազատ:

Սպասում ենք Ձեր պատասխանին:

Միաժամանակ՝ չենք կարող չարտահայտել մեր զարմանքը (նույնն ասել ենք նշված հեռախոսազրույցում)՝ ինչպե՞ս կարող է հարգանք ու պատկառանք առաջացնող (հասկանալի պատճառով) այդ ազգանունը կրող երիտասարդ տիկինն իր խմբագրած լրատվամիջոցում նման արտահայտություններ օգտագործել: Նման բառապաշարով հայ կինն ինչպե՞ս կարող է երեխա դաստիարակել:

Անուշ Խեչոյանի հետ հեռախոսազրույցից հետո Կապանից վերադառնում էի Գորիս: Ճանապարհին զանգահարեց «Սյունյաց երկրի» բարեկամներից մեկը, ով նույնպես մայրաքաղաքում կայքի խմբագիր է, եւ բարեկամաբար փոխանցեց ինչ-որ մեկի կողմից իրեն հաղորդած «մեսիջը». եթե Սամվել Ալեքսանյանը շարունակի Անուշ Խեչոյանից պահանջել հայտնի անոնիմկայի հեղինակի անուն-ազգանունն ու «չատլախ» բառի հրապարակային ստուգաբանումը, ապա մի նոր անոնիմկա էլ կտարածվի այն մասին, որ խմբագրի որդին պարբերաբար աշխատանքից ուշանում է: Մենք էլ պատասխանեցինք՝ այդ հնարանքի իսկությունը կարելի է մեկ րոպեում ստուգել եւ ճշտել: Ինչ վերաբերում է աշխատանքից պարբերաբար ուշանալուն, ապա Սյունիքում ընդամենը մեկ մարդ է, որ պարբերաբար ուշանում է աշխատանքից՝ դա Սյունիքի օրվա մարզպետն է:

Չե՞ք հավատում՝ կանգնեք մարզպետարանի մոտ եւ կտեսնեք, թե օրվա որ ժամին է պարոնն աշխատանքի հաճախում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
18 հունիսի 2014թ.

Պետք է վերանորոգենք մեր երկիրը ձեզ հետ միասին. Քոչարյան

04.06.2026 20:54

Արման Թաթոյանի ուղերձը․ պատասխաններ ամենակարևոր հարցերին

04.06.2026 19:32

Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները

04.06.2026 19:16

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

04.06.2026 18:56

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17