Անվանակոչություն Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում

07.02.2023 12:46
2857

Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասարանն այսուհետ կրելու է 44-օրյա պատերազմի նահատակ Արամ Պապյանի անունը: Փետրվարի 6-ին  կդառնար 50 տարեկան, բայց նախախնամությունը հայրենիքի զինվորին ընդամենը 47 տարվա երկրային կյանք էր բաշխել:

Կրթօջախի մարտական փառքի սրահում, որտեղ զետեղված են նյութեր՝ դպրոցի զոհված շրջանավարտների և 44-օրյա պատերազմում ընկած քաջարանցիներին առնչվող, տեղի ունեցավ օրվա խորհրդին պատշաճող արարողություն:

Արամ Պապյանը ծնվել է Քաջարանում, գերազանց գնահատականներով ավարտել միջնակարգը, նույն առաջադիմությամբ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաշինություն և մեխանիկա» ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: Բուհն ավարտելուց հետո զորակոչվել է հայոց բանակ՝ ծառայել սպայի ուսադիրներով: Լինելով հրետանավոր՝ մասնակցել է 1990-ականների Արցախյան պատերազմին և զորացրվել լեյտենանտի կոչումով:

Պատմում են, որ Կապանի բրիգադի հրամանատար Քրիստափոր Իվանյանը նրան էր վստահել երիտասարդ սպաներին ու սերժանտներին ռազմական գործին ծանոթացնելու և կրթելու գործը, ու նա իր գիտելիքներն ու փորձը սիրով փոխանցել է բազում երիտասարդների: Մարտական զորավարժությունների ժամանակ մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր որակներով:

44-օրյա պատերազմի սկզբից կրկին դիրքերում էր, նահատակվեց 2020 թ. հոկտեմբերի 17-ին՝ Քաշաթաղի Այգեհովիտ գյուղի մատույցներում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյան» շքանշանով:

Կրթօջախի աշակերտները հետաքրքիր դրվագներով ներկայացրին Արամ Պապյանի դպրոցական տարիները, աշխատանքային գործունեությունը ԶՊՄԿ-ում, մարտական ուղին: Հիշատակի և գնահատանքի խոսքերով հանդես եկան մարտական ընկեր և դպրոցի նախկին տնօրեն Սպարտակ Ստեփանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Նրանց մաղթանքն էր՝ այս մարտական սրահում թող այլևս ոչ մի լուսանկար չավելանա:

Այնուհետև հանդիսությունը շարունակվեց Արամ Պապյանի անվան դասարանում, իսկ մինչ այդ դասարանի պատին փակցված ցուցանակը փակող եռագույն դրոշն իջեցնելու պատիվը վերապահվեց Արամի մարտական ընկերոջը և միակ որդուն՝ Հրաչին:

Դասարան մտնողին նահատակ մարտիկի մեծադիր լուսանկարն է դիմավորում, որի տակ գրություն է՝ Արամ Պապյան, ներկա՛ …

Այստեղ ևս Արամին հիշեցին լավագույն կողմերով, իսկ նրա կինը՝ Լիանա Մարգարյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ դպրոցի նախկին տնօրեն Սպարտակ Ստեփանյանին՝ անվանակոչությունը նախաձեռնելու, և դպրոցի տնօրենի տեղակալ Արմինա Մուրադյանին՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար, ինչպես նաև Արամի մարտական ընկերներին, ովքեր միշտ կանգնած են իր ընտանիքի թիկունքին:

Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանն իր խոսքում ներկաներին պատգամեց՝ միշտ վառ պահել զոհված տղաների հիշատակը՝ հույս հայտնելով, որ նրանց հերոսական պատմությունը սերունդների համար օրինակ կլինի:

Իսկ վերջում հերոսի մարտական ընկեր և դասընկեր Արթուր Պողոսյանն Արամ Պապյանի որդուն հանձնեց «Արծիվ ֆիդայի» մեդալ, որը հետմահու Արամ Պապյանին է շնորհել Հայաստանի Հանրապետության «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպությունը:

… Վերստին հիշենք հայտնի ճշմարտությունը՝ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են… Եվ ուրեմն՝ Արամ Պապյանը ողջերիս մեջ է…

Վահրամ Օրբելյան

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08