Մեքենասարքավորումների ուսումնական կենտրոն՝ Սիսիանում

06.09.2023 11:35
1049

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսական կենտրոնում 2023թ․ սեպտեմբերի 5-ին բացվեց մեքենասարքավորումների ուսումնական և վերապատրաստման կայանը։

 Այն կառուցվել է Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ՝ նպաստելու ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, գործող մեխանիզատորների վերապատրաստմանը։

Ֆերմերներին անհրաժեշտ գյուղատնտեսական ծառայությունների մատուցմամբ ակնկալվում է, որ կայանը կնպաստի համայնքի ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Ծրագիրը մեկնարկել է 2021թ․ հոկտեմբերից։ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղին պատկանող 1,5 հա հողատարածքի վրա կառուցվել է 203 քառ․ մ ընդհանուր մակերեսով շինություն՝ գյուղտեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման, կայանման, պահեստամասերի պահպանման հնարավորություններով, գրասենյակային հատվածով։

«Ագրարային համալսարանն արդեն երկրորդ տարին է, ինչ սկսել է խելացի գյուղատնտեսական կենտրոնի կառուցման գործընթացը։ Արդեն ավարտին են հասցվել մեքենատրակտորային կայանի, խելացի անասնագոմի, ինտենսիվ այգու և առաջին ջերմատան շինարարական աշխատանքները։ Շարունակվում են մյուս ենթակառույցների նախագծման և նախապատրաստական աշխատանքները, - իր խոսքում նշեց ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանը։ -   Այս կենտրոնը նորություն է գյուղատնտեսական մասնագիտությունների պատրաստման ոլորտում ոչ միայն մեր մարզում, այլև ողջ հանրապետությունում։ Այն ծառայելու է երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերով մասնագետներ պատրաստելուն։ Այստեղ են ձևավորվելու ձեր և ձեզանից հետո եկող ուսանողների ունակություններն ու կարողությունները»։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման ելույթի իր տեքստը հնչեցրեց հայերեն։ Շնորհավորելով ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ՝ նա մասնավորապես նշեց․ «Ճապոնիայի կառավարության  անունից ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Սիսիան քաղաքի ագրոմեքենաների ուսումնական կենտրոնի ստեղծման ծրագրի եզրափակիչ արարողությանը։ Սա իսկապես կարևոր համատեղ ծրագիր է, որն իրականացվել է Ճապոնիայի դեսպանության և ՀԱԱՀ համագործակցությամբ։ Ուրախ եմ հայտարարել որ Մարդկային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվել ՀԱԱՀ-ին, ինչն օգնելու է բարելավել գյուղատնտեսության արտադրողականությունը՝ ավելացնելով ավելի քան 250 ֆերմերների եկամտաբերությունը, ինչպես նաև նպաստելու է գյուղատնտեսական կրթության որակի բարելավմանը Սյունիքի մարզում։ Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է, և այս ծրագիրը նպաստելու է Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը»։

 «Սիսիան համայնքը միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին»,-շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար՝ նշեց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը։

 «2019-22թթ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ ղեկավարել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը, եղել ագրարային մեծ ընտանիքի մասնիկը,- իր ելույթում նշեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը։- Երբ 2021թ․ մտահղացվեց այս գեղեցիկ գաղափարը, մի փոքր անհավանական էինք համարում իրականացումը, բայց  ի շնորհիվ մի շարք մարդկանց ու կազմակերպությունների՝ այս գեղեցիկ գաղափարն իրականություն է դառնում»։

Շարունակելով Վանդունցի խոսքը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց․ «Սա առաջին ենթակառույցն էր, էստեղ ոչինչ չկար, դատարկ էր․ հենց սրանով ընթացք տրվեց խելացի գյուղատնտեսական կենտրոնի աշխատանքներին։ Շատ դժվար ճանապարհ անցանք այս կենտրոնի ստեղծման, կայացման առումով, որովհետև տեսանք քովիդ, տեսանք պատերազմ, ունեցանք որոշակի տեխնիկական դժվարություններ, բայց, փառք Աստծո, այսօր բացում ենք այն, որը շատ կարևոր ուսումնական և վերապատրաստման կենտրոն է լինելու։ Մենք շատ ուրախ ենք, որ առաջիկայում նոր ենթակառույցներ են միանալու մեր խելացի գյուղատնտեսական կենտրոնին, և այս կենտրոնն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունենալու մարզի գյուղատնտեսության զարգացման համար։ Իրոք, մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում, սակայն  մենք համառորեն շարժվելու ենք առաջ, համառորեն զարգացնելու ենք մեր գյուղատնտեսությունը, համառորեն ամրացնելու ենք մեր երկիրը։ Նման ծրագրերով է, որ մենք հզորանալու ենք, ուժեղանալու։ Սա մենք համարում ենք ներդրում մեր երկրի ապագայի համար։ Այստեղ վերապատրաստվելու, կրթվելու են ուսանողներ, ինչպես նաև ֆերմերներ, այստեղ գործածվող նորարարական տեխնոլոգիաները տարածելու ենք ամբողջ մարզում, ինչու չէ, նաև հարակից մարզերում»։

 Ցուցանակը բացելուց հետո միջոցառմանը մասնակցող հյուրերը, ուսանողները, դասախոսները շրջեցին  տարածքով, ծանոթացան կայանի հագեցվածությանն ու հնարավորություններին։

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47