Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է

15.04.2024 17:24
718

Սույն թվականի ապրիլի 14-ին Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ բանաստեղծի ծննդյան 110-ամյակը տոնվեց մեծ շուքով:

Առավոտյան համայնքի մի շարք բնակիչներ` համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որտեղ էլ կազմակերպվել էր ցերեկույթ:

Ցերեկույթի շրջանակներում համայնքի շնորհաշատ սաների շուրթերից հնչեցին սահյանական տողեր` հիացմունք պատճառելով ներկաներին:

Միջոցառման շրջանակներում ելույթ ունեցան հայտնի գրականագետներ, ասմունքողներ, մայրաքաղաքից ժամանած հյուրեր, ինչպես նաև Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչ Էվելինա Թադևոսյանը:

Հաջորդիվ համայնքի բնակիչները հրավիրված էին Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսին, որտեղ կարելի էր տեսնել Սահյանի տողերից ծնված ժայռի մասուրը, դաղձի ծաղիկը, այս ձորերին բնորոշ թախիծը և թե որտեղ է տանում ժանանակը:

Հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու ամենը քանոնահարների համույթի կատարումների ներքո:

Հետո մեկնարկեց գալա բովանդակալից համերգը` համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի, գրող-երգահան, կոմպոզիտոր Արսեն Համբարյանի, բանաստեղծ, արծաթագործ, ոսկեգործության ժողովրդական վարպետ Անահիտ Դանիելյանի, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանի, Համո Սահյանի անվան Երևանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Վարդազարյանի և մի շարք այլ հատուկ հյուրերի մասնակցությամբ:

Ողջ երեկոն նվիրված էր Սահյանին, նրա տեսակին, խորությանը, ստեղծագործություններին և անծայրածիր տաղանդին, որով նա նկարագրում էր տարբեր երևույթներ:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև երգի պրեմիերաներ:

Արմեն Հակոբջանյանը Անահիտ Դանիելյանից և Արմինե Վարդազարյանից հուշանվերներ ստացավ:

Անահիտ Դանիելյանի կողմից հուշանվերով պարգևատրվեց նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը` օրը հիանալի կազմակերպելու և պատշաճ իրականացնելու համար:

 

 

Սիսիանի համայնքապետարան

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22