Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո

07.11.2025 15:51
631

Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է:
Առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք ունենք պատմական հնարավորություն՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին և ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումը։
Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։ Իրականում, ամբողջ աշխարհում ավելի քան 45 հայ կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի,խոչընդոտում է Դոնալդ Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Նոբելյան Խաղաղության մրցանակ՝ հրաժարվելով ազատ արձակել հայ գերիներին և հերքելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։

Ալիևի գործողությունները հակասում են Թրամփի ներքաշած և պաշտպանած քաղաքականությանը:
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր, որոնք վերահաստատեցին Ամերիկայի հանձնառությունը՝ պաշտպանելու Հայաստանին ադրբեջանական սպառնալիքներից։ Թեև համաձայնագրում գերիների հարցը բացահայտ կերպով չի հիշատակվել, այնուամենայնիվ, Օվալաձև աշխատասենյակում վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Թրամփը հրապարակավ հայտարարեց, որ հանձնառու է ազատ արձակել «Բաքվում բանտարկված քրիստոնյաներին»: Նա ավելացրեց, որ եթե ինքը խնդրի նախագահ Ալիևին ազատ արձակել նրանց, «Ալիևը չի մերժի»:
2025 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ուղղված նամակում հաստատեց, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է խրախուսել երկու կողմերին էլ, որ թույլ տրվի  կայուն խաղաղության շրջանակներում իրականացվի էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Միևնույն ժամանակ, Ալիևն ինքը հայտարարել է, որ Թրամփը «արժանի է մրցանակին» և կառաջադրի նրան։ Սակայն Նոբելյան կոմիտեն նույնիսկ չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը նախ չի ազատ արձակել հայ պատանդներին և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, որոնք զոհ են դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ էթնիկ զտում իրականացնելով ողջ հայ բնակչությանը իրենց նախնիների հողերից: 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը զգուշացրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ ցեղասպանության վտանգի մասին: Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) կոչ արեց Ադրբեջանին ապահովել, որ բոլոր «մնալու ցանկություն ունեցող անձինք ազատվեն ուժի կամ սպառնալիքի կիրառումից, որը կարող է նրանց հանգեցնել փախուստի»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն»:

Նախագահ Ալիևը համառորեն թաքցնում է հանցագործությունները։ Անցյալ տարի՝ COP 29-ի քարոզարշավի ժամանակ, 120 երկրներից 6500 հայերի  միասնականության շնորհիվ բացահայտվեց Ալիևի փորձը՝ իր գագաթնաժողովը «Խաղաղության COP» անվանելու՝ միաժամանակ ժխտելով առկա հանցագործությունները։ Ճշմարտությունը բացահայտելու մեր համատեղ ջանքերը փոխեցին պատմության ընթացքը. արևմտյան առաջնորդների մեծ մասը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, իսկ Ալիևնը բացման խոսքում հրապարակավ բողոքեց մեր քարոզարշավից:
Այժմ մենք պետք է նորից գործենք և համախմբենք ամբողջ աշխարհի հայերին:
Ես առաջարկում եմ գործարկել նոր համաշխարհային արշավ՝ խաղաղության, ճշմարտության և արդարության համար՝ կենտրոնանալով մեկ հստակ հաղորդագրության վրա։
Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան Խաղաղության մրցանակին, նա պետք է․
1. Ազատ արձակի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։
2. Կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և դուրս բերի իր զորքերը։
3. Ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։
Դուք կարող եք աջակցել կամ հակադրվել Թրամփի թեկնածությանը, բայց այս արշավը անխուսափելիորեն կբացահայտի Ալիևի իրական նպատակը։
Միայն Ալիևը կարող է ստեղծել այդ հնարավորությունը, որ Նոբելյան կոմիտեն գնահատի Թրամփի դերը դարավոր հակամարտության ավարտի գործում:
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08