Առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը

29.09.2022 14:00
1198

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

յս մասին այսօր տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։

Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, որոնց հիման վրա առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը։

Կառավարման խորհրդի կողմից հաստատվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի շրջանակում իրականացվող Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի շուրջ 8կմ հատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարելով պայմանագիր կնքել մրցույթը հաղթած կապալառու կազմակերպության հետ։

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի ճանապարհային ցանցի արդիականացման և զարգացման հարցում Հյուսիս-հարավ ենթակառուցվածքային ծրագրի իրագործումն էլ ավելի մեծ կարևորություն և ռազմավարական նշանակություն է ստացել հատկապես առկա մարտահրավերների լույսի ներքո: Ուստի, հանձնարարել է բոլոր ջանքերը ներդնել ծրագրի սահուն և արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

Համբարձում Մաթևոսյանը ընդգծել է, որ ծրագրի կառավարման խորհուրդը շարունակում է իր ուշադրության և համակարգման ներքո պահել ծրագրին վերաբերող կարևոր հարցերն ու առաջարկել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին ցուցաբերել բավարար աջակցություն և ճկունություն՝ ծրագրին վերաբերող խնդիրների լուծման հարցում:

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր, որոնց վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34