Հակահեղափոխությունը՝ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում

04.10.2018 18:19
1104

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում եւ դրա շուրջ ծավալվող իրադարձությունները զարմանալիորեն լայն արձագանք ստացան միջազգային մամուլում: «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունների կողմից հապշտապ ընդունված փոփոխությունների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ քաղաքացիների արձագանքին բավական մանրամասն անդրադարձել են New York Times-ը, Daily mail-ը, Reuters-ը, Voice of America-ն, ինչպես նաեւ մի շարք ռուսալեզու լրատվականներ:

New York Times-ը արտատպել է Reuters-ի տեղեկատվությունը հոկտեմբերի 2-ի հանրահավաքի վերաբերյալ: Ներկայացնելով բողոքի ակցիայի մանրամասները, Reuters-ը նշել է, որ դրա պատճառ է հանդիսացել խորհրդարանի «հանկարծակի որոշումը խորհրդարանական կանոնակարգում» փոփոխություններ կատարելու մասին, ինչը կարող է հետաձգել արտահերթ ընտրությունները: Reuters-ը նշում է նաեւ, որ փոփոխությունների օգտին, բացի հանրապետականներից, հանդես էին գալիս «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն, որոնք ավելի վաղ՝ անհնազանդության ընթացքում աջակցություն էին հայտնել Փաշինյանին:

Լրատվականն արձանագրում է նաեւ, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, ինչպես նաեւ «Փաշինյանի հետ չփոխկապակցված կուսակցությունների» վարկանիշը շատ ցածր է՝ որպես ապացույց ներկայացնելով Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակը:

Անգլիական Daily mail-ը նույնպես անդրադարձել է վարչապետի հրավիրած հանրահավաքին:

«Հայաստանի վարչապետը հանրահավաք է հրավիրել՝ բողոքելու իր խոսքով հակահեղափոխության դեմ, որը սկսել են խորհրդարանի իր հակառակորդները», - գրել է dailymail.co.uk կայքը՝ հավելելով, որ Փաշինյանի կոչից հետո մի քանի հազար մարդ արագորեն հավաքվել են խորհրդարանի շուրջը:

Երեքշաբթի օրվա դեպքերին լայնորեն անդրադարձել է նաեւ ռուսալեզու մամուլը, ընդ որում ոչ միայն տեղեկատվական, այլեւ վերլուծական հոդվածներով: ԱԺ նիստն ու հանրահավաքը լուսաբանել են EADaily.com, KP.ua, Regnum.ru եւ մի շարք այլ կայքեր:

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, եթե մայիսին բոլոր քաղաքական ուժերը կողմ էին արտահերթ ընտրությունների գաղափարին, ապա Երեւանի ավագանու ընտրություններից հետո «խորհրդարանական ուժերը սկսել են ընդդիմանալ ընտրությունների անցկացմանը»: Regnum-ի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը տեղի ունեցածն անվանել է «երկրորդ հեղափոխական ալիք»:

«Մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են խորհրդային ֆիլմերից շատերի բեմադրությունները. փողոց դուրս եկած մարդիկ շրջապատում են խորհրդարանը, առաջնորդը վերջնագիր է ներկայացնում կառավարությանը»,- գրել է Տարասովը:

Միգուցե հնարավոր է զուգահեռներ տանել նկարագրածի եւ իրականության միջեւ, սակայն այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ «առաջնորդը» նույն ինքը կառավարության ղեկավարն է: Ինչեւէ, իր հոդվածում Տարասովն ավելի շատ կենտրոնանում է արտահերթ ընտրություններից եւ դրանցում «Փաշինյանի կուսակցության» հաղթանակից հետո երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու կարողության վրա: Տարասովի առաջ քաշած թեզը հիմնվում է այն բանի վրա, որ արտահերթ ընտրություններից հետո միայն Փաշինյանը կստանձնի երկրի համար պատասխանատվությունը, մինչդեռ իրականում հասարակության պահանջով Փաշինյանն արդեն իսկ ստանձնել է այդ պատասխանատվությունը եւ հաշվետու է ՀՀ քաղաքացիներին:

Անդրադառնալով Կրեմլի հնարավոր արձագանքին, Տարասովը նշում է, որ «Մոսկվան հաշվարկել էր Երեւանի ներկայիս ճգնաժամը»:

«Ռուսաստանը զուսպ է արձագանքում դրան, առանց հուզականության՝ հավատալով, որ հայկական նոր իշխանությունները կարող են հանրահավաքային տարերքը դնել ստեղծագործական հունի մեջ, նվազեցնել հետագա հակառակ ճամբարների դիրքերի արմատականացումը եւ վերադարձնել քաղաքական գործընթացները բնականոն հուն», - գրել է Տարասովը:

Ռուսական մեկ այլ պարբերական՝ Новая газета-ն գրել է, որ, չնայած Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ խնդրահարույց օրինագծին կողմ քվեարկողները «պատերազմ են հայտարարում ժողովրդին»՝ այն, այդուհանդերձ, ընդունվեց: Ընդ որում, լրատվականը հատուկ ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ օրինագիծն ընդունվեց փակ դռների հետեւում, առանց լրագրողների ներկայության, ուղիղ եթերի բացակայության պայմաններում, ձեռք բարձրացնելով:

Новая газета-ն նաեւ զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, որի կարծիքով սա ՀՀԿ-ի կողմից ժամանակ շահելու փորձ էր: Զոյլյանը նշել է նաեւ, որ քաղաքացիների կողմից ուժեղ ճնշման պարագայում, հավանականություն կա, որ ՀՀԿ-ն կհամաձայնվի Փաշինյանի պայմաններին:

Այսպիսով, համաշխարհային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հայաստանյան իրադարձությունները: Հայաստանյան քաղաքական դաշտում գլոբալ առումով աննշան փոփոխություններն անգամ հայտնվում են առաջատար լրատվական կայքերի լրահոսում:

armtimes.com

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08