Թուրքիան կարող է Հայաստանին դատապարտող ձևակերպում ներառել ընդունվելիք փաստաթղթի մեջ

10.07.2018 17:05
1255

Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին՝  շեշտեց, որ ինքը կմասնակցի այդ գագաթնաժողովին, եթե մինչ այդ  որևէ արտառոց բան տեղի չունենա։  Փաշինյանի խոսքերով, դա պայմանավորված է նաև գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթով և եթե դրանում տեղ չգտնեն  Հայաստանի շահերին հակասող դրույթներ, ապա ինքը կմասնակցի այդ գագաթնաժողովին։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը շեշտեց․«Անվտանգությունը բավականին լուրջ հարց է, հետևաբար անվտանգության զարգացման համար պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել , իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունն այդ հնարավորություններից մեկն է, բայց վարչապետ խոսում էր որոշ նախապայմանների մասին, որովհետև  այդ գագաթնաժողովի անցակցմանը  մի քանի օր է  մնացել և նման լարված իրավիճակում հնարավոր  է իրավիճակային այնպիսի փոփոխություն, որ վարչապետի ներկայությունը Հայաստանում անհրաժեշտ լինի և մյուսը այն է, թե ինչպիսի՞ փաստաթուղթ կընդունվի այդ գագաթնաժողովին և արդյոք դրանում չեն լինի հղումներ կամ կոչեր, որոնք կարող են հակասել մեր դաշնակցային պարտավորություններին, ինչպես նաև ՀՀ շահերին, որովհետև, բնականաբար, առաջնահերթ մենք առաջնորդվում ենք մեր շահերով։

Այս առումով տեքստի նախնական տարբերակը վստահաբար արդեն կա,  դա արդեն քննարկվում է, բայց գագաթնաժողովների ժամանակ այդ փաստաթուղթը ընդունելուց առաջ առաջարկներ են հնչում տարբեր երկրների ղեկավարների կողմից և հաշվի առնելով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է  Թուրքիայի նման երկիրը, ապա չի բացառվում, որ օրինակ Թուրքիան կարող է Հայաստանին ուղղակի կամ անուղղակի ձևով դատապարտող մի ձևակերպում մտցնել  ընդունվելիք այդ փաստաթղթի մեջ և այս դեպքում մենք պետք է հաշվի առնենք, թե գնալ այդ գագաթնաժողովին և չստորագրելն է ճիշտ  լուծումը, թե ընդհանրապես չգնալը, այսինքն այստեղ Թուրքիայի գործոնը կարևոր է»։

Նկատենք  նաև, որ նախորդ տարի բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ  նախկին  նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս  Ստոլտենբերգին  հրավիրել էր  Հայաստան։

Հարցին՝  Նիկոլ Փաշինյանը պետք է վերահաստատի՞  Սերժ Սարգսյանի այս հրավերը, թե՞ ոչ, Արա Պապյանը պատասխանեց․«Ամեն ինչ պարզ կլինի այս գագաթնաժողովի մասնակցության արդյունքներից։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի և որևէ խնդիր չառաջանա, ապա այո, պետք է վերահաստատի այդ հրավերը, որովհետև նման կարևորագույն կառույցի ղեկավարի այցը  Հայաստան մեզ համար բազմաթիվ տեսանկյուններից շատ օգտակար է․ ի վերջո ՆԱՏՕ-ն ունի խաղաղապահ փորձ , որը շատ կարևոր է, ՆԱՏՕ-ն ունի փորձ իր երկու անդամների միջև լարվածության վիճակում խաղաղություն պահել՝ հիշենք օրինակ Թուրքիան և Հունաստանը, որոնք տասնամյակներ շարունակ լարված էին, բայց լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներ՝ այդ անդամակցությունը նրանց պատերազմից զերծ պահեց, այսինքն այդ  փորձը շատ կարևոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

www.1in.am

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08