Խոնարհվենք մեր նորոգ նահատակների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին 2023 թ․ ապրիլի 11-ին՝ Սյունիքի սահմանները պաշտպանելիս

14.04.2023 11:15
1131

Արթուր Ավետիսի Սահակյան

Ապրիլի 11-ին թշնամու սադրանքի հետևանքով Տեղ բնակավայրում զոհված հերոսներից է Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999 թ.)։

Արթուր Սահակյանը Գյումրիից էր, 23 տարեկան նորավարտ սպա: Արթուրը նաև հաջողություններ էր գրանցել սպորտի բնագավառում

Նրան ճանաչողներն առանձնահատուկ նշեցին, թե որքան խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ էր։

Մկրտիչ Արմենի Հարությունյան

Երկու շաբաթ առաջ էր հրամանատար դարձել, փոխգնդապետը Թալինից էր, (ծնվ. 1989 թ.)։ Ըստ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի. «Իսկական հայ էր, ինքը երկար տարիներ բանակում՝ հատուկ ջոկատայինների վաշտում էր ծառայում։ Երկու շաբաթ առաջ էր հրամանատարի պաշտոն ստացել, ունի երկու անչափահաս երեխա, մյուս եղբայրն էլի զինվորական է, հայրն էլ, էն մյուս եղբայրն էլ ոստիկանությունում են աշխատում, այսինքն՝ հայեցի ընտանիքից էր»։

 

Հենրիկ Վաչագանի Քոչարյան

 

26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը Վայոց ձորի Վայք քաղաքից էր: Տան ավագ զավակն էր, ուներ իրենից փոքր քույր ու եղբայր:

Հենրիկը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլում, Զանգելանում, Լաչինում մարտերին մասնակցելիս մի քանի անգամ վիրավորում է ստացել, ապաքինվել է ու կրկին վերադարձել ծառայելու հայրենիքին:

Հենրիկն այն հերոսն է, ով 44 օրյա պատերազմի ժամանակ ընկերոջ դիակը գրկած դուրս էր բերել մարտի դաշտից։

Նարեկ  Գագիկի Սարգսյան

1994 թ․ ծնված Նարեկը ամուսնացած չէր, երկու եղբայր ունի: Նրա մայրը դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, վերջերս է ազատվել աշխատանքից:

Նարեկը մինչեւ զինվորական դառնալը սովորել է Սևանի քոլեջի ծրագրավորման բաժնում:

Սիրում էր իր գործը: Մայրն ասում էր՝ հստակ չգիտենք, թե որտեղ է ծառայում, մեկ այստեղ է, մեկ այնտեղ: Ընտանիքն այնքան էլ ապահով վիճակում չէր: «Նարեկն էր վերջին հույսս: Նա տան բոլոր հարցերը կարգավորողն էր: Շատ կազմակերպված տղա էր»,- հավելում է մայրը։

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34