Առաջին 24 հարցը, որոնց պատասխանը պակասում է Մհեր Պոլոսկովի նորաստեղծ ֆեյսբուքյան էջում

17.06.2018 21:23
2971

Հունիսի 12-ից ֆեյսբուքյան տիրույթում սյունեցիներիս հետաքրքրող մի էջ է ավելացել՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» անվամբ: Էջի ծնունդն ազդարարել է Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը՝ մոտ մեկ րոպե տեւող ուղերձով: Ըստ տնօրենի՝ դա շփման հարթակ է կոմբինատի ու հանրության միջեւ:

Մենք անկեղծորեն ողջունում ենք այդ նախաձեռնությունը  եւ խոստանում պարբերաբար շփվել տնօրենի հետ՝ Սյունիքին հետաքրքրող հարցերի շուրջ:

Բայց որպեսզի հանրություն-կոմբինատ անկեղծ շփումը կայանա, որպեսզի այդ հարթակի ստեղծումն ինքնանպատակ չլինի ու հերթական թատրոնի տպավորությունը չթողնի, պետք է հնարավորինս արագ՝ նույն էջի միջոցով, լույս սփռել հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերից մի քանիսի վրա (մյուս հարցերը՝ դրանց պատասխանը ստանալուց հետո), այլապես անկեղծ շփման մասին խոսք լինել չի կարող:

Ահա եւ հարցերը, որոնց պատասխանն ակնկալում ենք Մհեր Պոլոսկով ֆեյսբուքյան հերոսից:

Հարց 1. ո՞վ է Մհեր Պոլոսկովը, ինչպե՞ս կարելի է ծանոթանալ նրա կենսագրությանը, ի՞նչ բացատրություն ունի հանգամանքը, որ կոմբինատի տնօրենի ամսական աշխատավարձը 20 մլն դրամ է, իսկ շատ-շատ հանքագործներինը՝ դրա մեկ տոկոսը:

Հարց 2. ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ո՞վ է Զարուհի Տոնապետյանը, ինչո՞վ են նրանք զբաղվում կոմբինատում, ինչպե՞ս կարելի է ծանոթանալ նրանց կենսագրությանը, ի՞նչ սկզբունքով է որոշվել նրանց աշխատավարձը:

Հարց 3. քանի՞ մարդ է 2014-ի հուլիսից ի վեր աշխատանքի ընդունվել կոմբինատում եւ նրանցից քանի՞սն են դրսեկ, ինչո՞վ է բացատրվում միեւնույն աշխատանքը կատարող տեղացի եւ ոչ տեղացի մասնագետների աշխատավարձի էական տարբերությունը:

Հարց 4. ապրիլ-մայիսյան ցույցերի ժամանակ հանքագործներին խոստացաք աշխատավարձերի բարձրացում, ի՞նչ եք արել այդ ուղղությամբ:

Հարց 5.  2014-ի հուլիսից ի վեր քանի՞ տնտեսվարող սուբյեկտ է վերացել Սյունիքում այն պատճառով, որ Քաջարանի կոմբինատը կրճատել կամ վերացրել է նրանց տրվող պատվերները՝ դրանք տեղափոխելով Երեւան կամ այլ վայրեր, ու քանի՞ մարդ է գործազուրկ դարձել այդ ամենի հետեւանքով:

Հարց 6. ի՞նչ կասեք համացանցում տարածված այն տեսանյութի կապակցությամբ, որը վկայում է Քաջարանից ուղարկված վարձկանների միջոցով ցուցարարներին սպառնալու մասին, արդյո՞ք դուք տեղյակ չեք եղել, որ Զարուհու թիկնապահը Քաջարանում մարդիկ է հավաքագրում ընդդեմ խաղաղ ցուցարարների:

Հարց 7.  ո՞ւր է կորել Զարուհի Տոնապետյանը:

Հարց 8. ի՞նչ աշխատանքներ ենք կատարոմ Ողջի գետի հունում:

Հարց 9.  ի՞նչ քայլեր եք ձեռնարկել Քաջարան գյուղը տեղահանելու եւ այնտեղ նոր հանք շահագործելու ուղղությամբ, ինչպե՞ս եք վարվելու գյուղի գերեզմանի եւ եկեղեցու հետ, եթե այնտեղ հանք բացեք:

Հարց 10. ինչո՞ւ չի հրապարակվել գլխավորապես Քաջարանի կոմբինատի կողմից ֆինանսավորվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի 2017թ. հաշվետվությունը, որն օրենքի պահանջ է:

Հարց 11. ինչո՞վ եք հիմնավորում փաստը, որ 2014-ից ի վեր, ամեն տարի, պակասել է կոմբինատի կողմից պետությանը տրվող հարկերի չափը, այն էլ՝ հանքանյութի արդյունահանման ծավալների գրեթե եռակի մեծացման պայմաններում:

Հարց 12. ինչո՞ւ հանրությանը չեք ասում, թե որ լրատվամիջոցներով եք հրապարակել կոմբինատի 2014, 2015, 2016 եւ 2017 թվականների ֆինանսական հաշվետվությունը, ինչպե՞ս կարելի է ծանոթանալ այդ հաշվետվություններին:

Հարց 13. սոցիալական պատասխանատվության ի՞նչ բեռ ունի Քաջարանի կոմբինատը՝ ըստ սեփականաշնորհման պայմանագրի կամ կառավարություն-սեփականատերեր պայմանավորվածության համաձայն: Կարո՞ղ ենք ծանոթանալ հիմնարար այդ փաստաթղթին:

Հարց 14. ի՞նչ մեքենասարքավորումներ եք Քաջարանից տեղափոխել Աֆրիկա եւ ինչո՞վ եք այնտեղ զբաղված, ամսական քանի՞ մարդ եք ուղարկում այնտեղ, լուծվե՞ց արդյոք նրանց աշխատավարձի հետ կապված խնդիրը:

Հարց 15. ո՞ր ընկերությունների կամ ո՞ւմ սեփականությունը հանդիսացող բեռնատարներն են փոխադրում Քաջարանի կոմբինատի խտանյութը, ինչո՞ւ եք խտրություն դնում տեղացի եւ դրսեկ վարորդների միջեւ:

Հարց 16. կարո՞ղ ենք փաստել եւ արձանագրել, որ այլեւս դուք Վահե Հակոբյանի գործիքը չեք, որ այլեւս նա առնչություն չունի Քաջարանի կոմբինատի ղեկավարման հետ:

Հարց 17. Քաջարանի կոմբինատի միջոցներով ի՞նչ ձեռնարկություն եք հիմնել ազատագրված տարածքներում եւ ովքե՞ր են  դրա սեփականատերերը:

Հարց 18. մոտ մեկուկես տարի Վահեն Երեւանից Կապան էր տեղափոխվում՝ օգտվելով ձեր կողմից վարձակալված եւ ձեր աշխատակիցներին մայրաքաղաքից փոխադրող ուղղաթիռից, ինչը հավաստել եք նաեւ դուք:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ուղղաթիռը հիմա Երեւանից Կապան չի փոխադրում ձեր աշխատակիցներին, ինչո՞վ են այդ մարդիկ մայրաքաղաքից Սյունիք հասնում:

Հարց 19. ի՞նչ կապ ունի Քաջարանի կոմբինատը «Քրոնիմետ մետալ թրեյդինգ ՍԻ Այ Էս» ՓԲ ընկերության հետ, մայրաքաղաքի ո՞ր հասցեում է գործում այդ ընկերությունը:

Հարց 20. արդյո՞ք Քաջարանի կոմբինատը կապ ունի վերջին շրջանում Կապանում եւ Քաջարանում ստեղծվող ֆեյսբուքյան կեղծ էջերի ու դրանցում տեղ գտնող վճարովի «քոմենթների» հետ:

Հարց 21. ովքե՞ր են «Զանգեզուրի ՊՄԿ » ՓԲ ընկերության սեփականատերերը ներկայումս, ովքե՞ր էին 2004-ին:

Հարց 22. մտադի՞ր եք արդյոք Արծվանիկ գյուղի բնակիչներին փոխհատուցել նրանց կյանքին եւ առողջությանը հասցվող վնասի գոնե մի մասը:

Հարց 23. դուք չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել սյունեցիներից՝ Վահե Հակոբյանի չարագործություններին եւ հակասյունիքյան արարքներին աջակցելու համար:

Հարց 24. դուք չե՞ք պատրաստվում հրաժարական տալ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից:

«Սյունյաց երկիր»

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37