Արամ Ա Կաթողիկոսի Ամանորի պատգամը, որ համազգային ծրագրի տպավորություն է թողնում

10.01.2023 16:59
984

Արթննա՛նք այլեւս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանէն մնացած կտոր մը հողը եւս կրնայ մեր ձեռքէն երթալ։

Տագնապալից պայմաններու մէջ կʼողջունենք Նոր Տարին։ Յուսահատութեամբ ու անորոշութեամբ լեցուն է հայ կեանքը։ Ահաւոր վտանգներով շրջապատուած են Հայաստանն ու Արցախը։

Իրատես հայեացքով դիտենք հայ կեանքը։ Պատմութիւնը ինքզինք կը կրկնէ. Հայաստանը դարձեալ դարձած է կռուախնձոր մեծ ուժերու միջեւ։ Թշնամին պաշարումի ենթարկած է Արցախը։ Ան կը գտնուի նաեւ ինքնիշխան Հայաստանի սահմաններէն ներս՝ վտանգելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը։ Նոյն թշնամին կը սպառնայ նման կացութիւններ ստեղծել որեւէ ժամանակ՝ անտեսելով միջազգային օրէնքներն ու մարդասիրական սկզբունքները։ Եւ աւելին, Հայաստանը կը մնայ միշտ ենթակայ աշխարհաքաղաքական շահերու բախումին, ինչպէս նաեւ ռազմական միջոցներով քաղաքական շահեր հետապնդելու ճնշումներու։

Փաստօրէն չունինք իրաւ բարեկամներ։ Առանձին ենք։ Չունինք ազգային ռազմավարութիւն։ Չունինք միացեալ ճակատ՝ ազգին տագնապները միա՛սնաբար դիմագրաւելու։ Միայն զիրար կʼամբաստանենք ու կը մեղադրենք։ Յաղթական Արցախը կորսնցուցած է իր ազատագրեալ հողերուն մեծ մասը ու կը դիմագրաւէ գոյութենական խնդիր։ Հայաստանը եւս ենթակայ է կորսնցնելու իր գերիշխանութիւնը։

Այս անել կացութեան դիմաց ի՞նչ ընել, որո՞ւ վստահիլ։ Պատասխանը յստակ է՝ մեր դարաւոր պատմութեան հարուստ փորձառութեամբ հաստատուած ու մեր բիւրաւոր նահատակներու արիւնով թրծուած.- վստահիլ մեր սեփական ուժին։ Հո՛ս է մեր հզօրութեան կռուանը, մեր փրկութեան միակ ճամբան։ Այլ ընտրանք չունինք։

5-րդ դարուն, մեր պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին, մեր պատմահայրը, Մովսէս Խորենացին դարերէն եկող ու դարերուն գացող յիշեցում մը կատարեց ուղղուած մեր ազգին, ինչպէս նաեւ Հայաստանը շրջապատող կայսրութիւններուն, յայտարարելով՝ թէեւ փոքր ազգ ենք, սակայն «արութեան գործեր»ով լեցուն է մեր կեանքը։ Արդարեւ, մեր ազգը «արութեան գործեր»ով, այլ խօսքով՝ խոր հաւատքով եւ ազգին ու հայրենիքին համար արիւն թափելու ամուր վճռակամութեամբ հզօրացած հայրենիք կերտեց ու պաշտպանեց՝ հակառակ պարտադրուած բաժանումներուն, հալածանքներուն ու ցեղասպանութեան։ Վկա՛յ մեր դարաւոր պատմութիւնը։

Հետեւաբար, արթննա՛նք այլեւս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանէն մնացած կտոր մը հողը եւս կրնայ մեր ձեռքէն երթալ։

Ներկայ ճակատագրական պայմաններուն մէջ, առաւել քան երբեք, հրամայական է ու անմիջական՝ համահայկական իտէալներու ու գերագոյն արժէքներու շուրջ մեր ազգին համախմբումը եւ անոր ազգային յանձնառութեան ամրացումը՝ քաղաքական հեռատեսութեամբ ու մարտունակ դիւանագիտութեամբ շաղախուած։

Այս պահը ազգային ուխտի վերանորոգման նուիրական պահ է։

Լսենք մեր սուրբերուն աղօթքը ու մեր հայրերուն պատգամը, եւ, հաւատարիմ մեր անցեալի ու ներկայի նահատակներու սրբազան կտակին, համախմբուի՛նք. համախմբուինք Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, որպէս մէկ ազգ, ի խնդիր Արցախի փրկութեան ու Հայաստանի անկախութեան պաշտպանութեան։

Այսօր մեր ազգին «արութեան գործ»ը պէտք է ըլլայ միասնականութիւն ամէն բանէ վե՛ր, մեր ողջ ներուժին ու մարդուժին համախմբումով ու հայոց բանակին վերակազմակերպումով։

Նոր Տարուան սեմին, իր երակներուն մէջ հայու արիւն ունեցող հայը ուրիշ մաղթանք չի կրնար կատարել։

Թող Աստուած անսասան պահէ մեր ազգը ու հզօր՝ Հայաստանն ու Արցախը։

Թող Աստուած մեր ժողովուրդին առջեւ բանայ սիրոյ ու համերաշխութեան, արդարութեան ու խաղաղութեան ճամբան։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08