Առանց բարձրագույն կրթության ու մանկավարժի որակավորման ուսուցիչները սեպտեմբերից դպրոցում չեն աշխատի

12.02.2023 11:27
15628

Այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն ու մանկավարժի որակավորում, օգոստոսի 20-ից իրավունք չեն ունենա դպրոցում աշխատելու: Դա «Հանրակրթության մասին» օրենքի պահանջ է: Ամրագրված վերջնաժամկետը նախկինում մի քանի անգամ երկարաձգվել է: Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունում ասում են՝ այլևս ժամկետի փոփոխություն չի նախատեսվում:

Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - «Հանրակրթության մասին» օրենքը ընդունելուց հետո առավել քան ողջամիտ ժամկետ կար, որպեսզի այն անձը, որ չի համապատասխանում ուսուցչի որակավորմանը, կարողանար այս տարիների ընթացքում (14 տարի է անցել) ապահովել այդ կրթությունը: Եթե մենք անընդհատ երկարաձգում ենք անցումային դրույթներով ժամկետները, ըստ էության` ստացվում է, որ օրենքը կիրառելի չէ այդ անձանց նկատմամբ, ինչը տրամաբանական չէ: Գիտեք` բարեփոխումների մեծ գործընթաց է գնում, և ուսուցման որակին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Նաև շատ կարևոր է, որ ունենանք մանկավարժի որակավորմամբ մասնագետներ:

Մոտ 40 հազար ուսուցչից 1 414-ը չունի բարձրագույն կրթություն: 1 350-ի կրթությունը միջին մասնագիտական է, 64-ինը՝ միջնակարգ: Ոլորտի պատասխանատուներն այսքան թափուր հաստիք առաջանալու դեպքում ճգնաժամ չեն կանխատեսում, թեպետ որոշակի՝ ոչ սուր արտահայտված խնդիրները չեն բացառում:

Արսեն Բաղդասարյան - Այն ժամերը, որոնք տվյալ անձինք էին պարապում, կամ կվերաբաշխվեն այլ մասնագետների վրա, կամ մրցույթներ կհայտարարվեն և համատեղության կարգով կլինեն, նաև «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, և այն մասնագետները, որոնք տվյալ առարկայի մասնագետ են, բայց ուսուցչի որակավորում չունեն, կարող են 30 կրեդիտ հավաքել, որը իրենց տալիս է անհրաժեշտ հմտությունը մանկավարժ աշխատելու համար, և իրենք նույնպես մասնակցեն թափուր տեղի մրցույթին:

Գեղարքունիքի մարզում Զոլաքարի համար 2 դպրոցում աշխատող 47 ուսուցչից 6-ը միջին մասնագիտական կրթություն ունի՝ 3 դասվար և մեկական տեխնոլոգիայի, կերպարվեստի ու ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Տնօրենն ասում է՝ նրանք հիմնականում միջինից բարձր տարիքի են:

Կարեն Մելիքյան (Գեղարքունիքի մարզում Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան համար 2 դպրոցի տնօրեն) - Քանի որ սահմանի հետաձգումը անընդհատ եղավ, հնարավորություն կտան ևս մի քանի տարի աշխատելու, նաև հարցի լրջությունը չպատկերացնելով, կարծում եմ, որ մնացին, որովհետև մեկ-երկու անգամ հնարավորություն տրվեց հետաձգելու, որպեսզի ստանան բարձրագույն կրթություն: Երբ խոսում եմ իրենց հետ, մտածում էին, որ ևս մի քանի տարի հնարավորություն կտրվի, գոնե մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը, աշխատելու: Հիմնական պատճառաբանությունը դա են բերում:

Տնօրենն ասում է՝ օգոստոսին, երբ լրանա վերջնաժամկետը, միանշանակ առաջնորդվելու են օրենքով, բայց հատկապես գյուղական համայնքները մասնագետի պակաս կունենան, որովհետև միանգամից 6 ուսուցչի փոխարեն բարձրագույն կրթությամբ մանկավարժների հեշտությամբ չեն գտնելու:

Նախորդ տարիներին Զոլաքարի համար 2 դպրոցի մեկ ուսուցիչ բարձրագույն կրթություն է ստացել, ևս մեկն էլ բուհը կավարտի այս տարի ու աշխատանքը շարունակելու հնարավորությունից չի զրկվի:

1lurer.am

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27