Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ

21.06.2024 14:29
702

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 20-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

«Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը Լիտվա՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում. մեզ միավորում են ինչպես ամուր կապերն ու բարեկամությունը, այնպես էլ ժողովրդավարական արժեքներն են ու դրանց առաջ մղման համար հաճախ առաջացող մարտահրավերները։», – ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել այդ ճանապարհին, ինչպես նաև Հայաստանի ինքիշխանությանն ու դիմակայունության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Արարատ Միրզոյանը և Լիտվայի Սեյմի նախագահն ու խորհրդարականանները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորցման հեռանկարների շուրջ՝ ինչպես ընթացիկ ծրագրերի հաջող կյանքի կոչման, այնպես էլ առկա գործիքակազմի կիրառման միջոցով նոր ուղղություններով էական աջաընթաց գրանցելու համատեքստում։ Կարևորելով մարդկանց միջև շփումների ընդլայնումը, հայ երիտասարդների ակտիվ ներգրավումը ԵՄ ծրագրերում՝ նախարար Միրզոյանը շեշտել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային հարցերի՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականն ու դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայիս պատկերն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները։

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17