Արչունց Արման. վտիտ ու աշխատասեր զինվորը, որ նահատակվեց Արցախում

04.01.2022 15:34
2043

Արչունց Արման Արտուշի. ծնվել է 2001 թ. հունվարի 26-ին Խնձորեսկ գյուղում: Սովորել է Որոտան գյուղի միջնակարգ դպրոցում: 2019 թ. զորակոչվել է բանակ: Ծառայել է Մարտակերտի Գանձասար գյուղում:

Արմանը 8 տարեկանում կորցրել է հորը: 11 տարեկանում ինքնակամ ստանձնել էր մորը ֆինանսապես օգնելու պարտավորությունը: Արմանի մայրը մեզ հետ խոսելիս մղկտում է որդու որբության, կյանքում տեսած դժվարությունների ու կրած զրկանքների համար . «Որդիս երբեք հեշտ չի ապրել, 11 տարեկանում դպրոց գնալուց առաջ՝ դեռ լույսը չբացված, գնում էր ձուկ որսալու, բռնած ձկները 300-400 դրամով վաճառում էր, գումարը դնում սեղանին, թե հաց կառնես երեխաների համար: Էնքան վտիտ էր, բարձրահասակ, բայց նիհար, գնում էր 1000-2000 դրամով ցեմենտ էր բեռնաթափում, գումարն ինձ տալիս: Իր աշխատանքով բանակի քեֆ արեց:

Իր տարեկիցները խմբով հավաքվում էին, զրուցում, ասում էի՝ դու էլ գնա, միացիր նրանց, բայց երբեք չէր գնում, ընկերների հետ ժամանակ անցկացնելը ժամավաճառություն էր համարում:

Բանակում բոլորիս կարոտում էր, ասում էր՝ մամ, ինչ կլինի գնաք ցույց անեք, պահանջեք, որ մեզ արձակուրդ տան, աշխարհի չափ կարոտել եմ մեր գյուղը, շներին էր անգամ կարոտել:

Մանկություն չունեցավ, պատանեկությունն անցավ ծանր աշխատանքով, կյանք չտեսած զոհվեց տղաս:

Ծառայության ժամանակ էլ ինձ չի թողել, որ իր համար որեւէ բան անեմ, հրաշալի ծառայող էր: Բազմաթիվ պատվոգրեր է ստացել, նաեւ շնորհակալագրեր, «Բանակի գերազանցիկ» ու «Մարտիկ» մեդալներով է պարգեւատրվել: Հրամանատարներն ասում են, որ բանակում էլ է աշխատասիրության օրինակ եղել:

Կարոտ կա, որ թեւերդ կոտրում է, որ խեղդում է, որ ստիպում է քեզ անզորությունից եղունգներդ կրծել, հենց այդպիսի կարոտ եմ զգում...»:

Արմանի մասին  համագյուղացիներն առանց արցունքների խոսել չեն կարողանում. «Տանջված երեխա Էր: Հարգալից էր, օգնող, աշխատասեր, նվիրված: Մեծի պես աշխատում էր, մի քանի տղամարդուց ավելի պատասխանատու էր: Սիրված երեխա էր, իսկապես, գյուղում բոլորը նրան սիրում էին իր համեստության, լսելու ունակության համար: Ափսոս, կյանքը չափազանց անարդար գտնվեց Արմանի նկատմամբ...»:

Հոկտեմբերի 18-ին Արմանը զանգահարել էր, ասել, որ ամեն ինչ լավ է: Ժամեր անց թշնամու անօդաչուի ռմբակոծումից զոհվել է, նրա հետ նույն խրամատում զոհվել է 8 զինվոր եւս: Իր համեստության ու աշխատասիրության շնորհիվ ձեռք էր բերել հավատարիմ ընկերներ, ովքեր իրենց կյանքը վտանգելով դուրս են բերել նրա անշնչացած մարմինն ու ժամեր անց հասցրել Գորիս:

Արման Արչունցի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թ. հոկտեմբերի 21-ին՝ Որոտան գյուղի գերեզմանատանը:

Հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Տիգրանուհի Բադալյան

 

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15