Արդեն հեռացած մարզպետի հետ պետք է հեռանան նրա ծառաները, ինչպես եւ համայնքապետերը. սա է մետաքսյա հեղափոխության սյունիքյան տրամաբանությունը

04.05.2018 12:13
3073

Օրերս՝ երկրի ներքաղաքական վիճակի ամենալարված ու ճգնաժամային հանգրվանում, լուրերի տարափի մեջ տարօրինակ մի հայտարարություն նկատեցինք՝ Հայաստանի համայնքների ղեկավարների հայտարարությունը:

Որպեսզի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է, նախեւառաջ ներկայացնենք հայտարարության ամբողջական տեքստը:

Ահա՝ «Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տեւական եւ խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը,

Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի, թե ով որ կուսակցությունից է։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք,

Հիմնվելով մեր ժողովրդի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում ենք.

- պետականության, պետության կայունության, երկրի անվտանգության եւ մեր քաղաքացիների իրավունքների ապահովման հանձնառություն եւ բարձր քաղաքական պատասխանատվություն,

-անհապաղ եւ առանց նախապայմանների նստել երկխոսության, այդ մասին անհապաղ եւ համատեղ հայտարարել ՀՀ քաղաքացիներին,

-բանակցությունների ողջ ընթացքում դադարեցնել քաղաքական ակցիաները,

-հանդես գալ լարվածությունը թուլացնող հայտարարություններով,

- առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել եւ հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ, որը պետք է հիմնվի իրավունքի, ՀՀ Սահմանադրության եւ ժողովրդի պահանջների վրա։

Այն պետք է ներառի,

Ա) ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների փոխհամաձայնեցված ժամկետը,

Բ) Մինչեւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ ժամանակավոր կառավարության ամբողջական ու փոխհամաձայնեցված կազմը»: 

Հայտարարության տակ կարդում ենք նաեւ Կապանի, Քաջարանի, Մեղրու, Սիսիանի համայնքապետերի ստորագրությունները:

Փաստաթուղթն ընթերցելուց ավելի ակնհայտ է դառնում, թե որքան տխուր է մեր վիճակը, որքան ողորմելի են մեր համայնքապետերը:

Հայտարարության մի քանի դրույթի վրա, այդուհանդերձ, արժե ուշադրություն դարձնել առանձին:

Պատկերացնո՞ւմ եք՝ Աշոտը, Մանվելը, Մխիթարը, Արթուրը զգուշացնում են բոլորիս, թե տեղի ունեցող իրադարձությունները «սպառնում են մեր պետականությանն ու անվտանգությանը»:

Այ քեզ բան… Իսկապե՞ս տղերքը չեն հիշում կամ չեն հասկանում, որ պետականությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգն ավելի է սաստկացել այն ժամանակ, երբ իրենց նշանակել են համայնքապետ, երբ մարդու իրենց տեսակի ձեռքն իշխանություն է ընկել:

Իսկապե՞ս մեր համայնքապետերը չեն գիտակցում, որ մարզում ստեղծված ամոթալի վիճակը մեծամասամբ նաեւ իրենց ձեռքի գործն է, մարզպետի կեղտոտ ոտքերի տակ պառկելու արդյունքը:

Լավ, ինչպե՞ս կարող է ստրուկ համայնքապետը 120 կմ ճանապարհ անցնել ու հասնել Քաջարանի պրոֆիլակտորիա ու հպարտությամբ հայտարարել, թե եկել է մարզպետի համար սեփական ձեռքերով փլավ եփելու:

Տղերքը, ըստ էության, հայտարարության մեջ իրենք իրենց «դուխ» են տվել. «հիմնվելով մեր ժողովրդի կողմից մեզ տված հավաքական մանդատի վրա…»:

Բա՞  եղավ, ո՞ր ժողովրդի մասին է խոսքը: Չե՞ք ուզում գոնե ուշացումով խոստովանել, որ Սյունիքի որեւէ համայնքում (Վահե Հակոբյանի պաշտոնավարման ընթացքում) որեւէ համայնքում ընտրություն չի եղել:

Հայտարարության մեջ տղերքը նաեւ շուլուխ են արել. «… բացարձակապես նշանակություն չունի, թե ով որ կուսակցությունից է»:

Այդ ի՞նչ զառացանք է, մի՞թե ձեզ համար թայֆայից, կլանից բացի ուրիշ արժեք գոյություն ունի բնության մեջ:

Տղերքը նույնիսկ ջղայնացել են հայտարարության մեջ. «ՀՀ ԱԺ չորս խմբակցությունից խստորեն պահանջում ենք…»:

Եվ ի՞նչ են «խստորեն» պահանջում.

ա)անհապաղ եւ առանց նախապայմանների նստել երկխոսության,

բ)մինչեւ ԱԺ արտահերթ ընտրություններ ձեւավորել ՀՀ ժամանակավոր կառավարության ամբողջական եւ փոխհամաձայնեցված կազմը…

Խոստովանենք, վերջին երկու միտքն ուղղակի մարգարիտ են:

Տղերք, հիմա մի կողմ դնենք այդ կիսագրագետ թուղթը եւ անկեղծ խոսենք:Ի՞նչ էիք ուզում ասել այդ թղթով:

Ուզում էիք ասել, որ դուք կա՞ք:

Ուզում էիք ասել, թե ձեր խոսքը նշանակությո՞ւն ունի Սյունիքում:

Դուք չե՞ք հասկանում, որ Սյունիքում դեռեւս մեկ տարի առաջ սկիզբ առած ատելության, դժգոհության, թշնամանքի պատճառը (մարզպետից ու Պոլոսկովից հետո) ինքներդ եք:

Մի՞թե վերջին օրերին չհամոզվեցիք վերստին, որ բացակայում եք արժանապատիվ Սյունիքից:

Ասում եք՝ ժողովրդի մանդատով եք օժտված, ասում եք՝ 70-90 տոկոս ձայն եք ստացել, ասում եք՝ մարզպետը 20 հազար ձայն է ստացել: Բա ինչո՞ւ չկարողացաք գոնե 10-20 մարդ հավաքել եւ սատար կանգնել ձեզ ծնած, ձեզ սնած, ձեր ախմախությունները պարտակած ՀՀԿ-ին:

Մինչեւ երբ պիտի թաքնվեք եւ վտանգն անցնելուց հետո կողմնորոշվեք ու հաղթողի կողքին կանգնեք:

Եվ հայտարարության մեջ ինչ-որ մոդայիկ բառակապակցություն եք օգտագործում՝ «մշակել ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ»:

Ուզո՞ւմ եք «ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ»:

Ահա եւ ձեզ Սյունիքում ճգնաժամի լուծման, սիրո, համերաշխության, հանդուրժողականության հաստատման ճանապարհային ստույգ քարտեզը:

1. Մարզպետն անհապաղ հեռանում է Սյունիքից:

Հետաքննություն է սկսվում նրա սյունիքյան վնասարարության եւ ավարառության հետեւանքների ուղղությամբ՝ սկսած 2014-ի օգոստոսից:

Իսպանիայի նրա ունեցվածքը կոնֆիսկացվում է՝ հօգուտ Սյունիքի հաշմանդամ երեխաների, քանի դեռ չի պարզվել ձեռք բերման ֆինանսական աղբյուրը:

2.Մարզպետարանից ու մարզից հեռանում են իր հետ բերված անձինք, այդ թվում՝ այստեղ վարձակալվածները:

3.Բոլոր պաշտոնյաները, ովքեր աշխատանքից ազատվել են մարզպետի կողմից կամ նրա հրահրմամբ, վերականգնվում են իրենց տեղում եւ ստանում բարոյական փոխհատուցում:

4.Մհեր Պոլոսկովն իր խմբով հեռանում է Սյունիքից, ուսումնասիրվում է այդ խմբի սյունիքյան գործունեությունը:

5.Մարզի համայնքապետերը հրաժարական են տալիս, համայնքապետերի նոր ընտրություն է անցկացվում:

6.Ուսումնասիրվում է շրջանառավող տեղեկատվությունը, որ Սյունիք ներխուժած ասպատակները խլել են Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը, Սիսիանի քարերի գործարանը, «Սոսի» հեռուստաընկերությունը եւ մի շարք այլ օբյեկտներ:

Պատասխան է տրվում Քաջարանից հնչող հարցին՝ իսկապե՞ս Զանգեզուրի ՊՄԿ-ի հաշվին Վահեն իր համար ինչ-որ գործարան է հիմնել ազատագրված տարածքներում:

7.Առանձնահատուկ անդրադարձ է կատարվում ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի որոշմանը, որի մեջ ասված է՝ Զանգեզուրի ՊՄԿ «ընկերության պետական սեփականություն հանդիսացող 957 334 հատ բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են Զանգեզուրի ՊՄԿ կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, մասնավորեցնել «Քրոնիմետ ընկերությանը» (Գերմանիա), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՓԲԸ-ին, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին՝ բաժնետոմսերի համապատասխանաբար 60, 15, 12.5 եւ 12.5 տոկոս հարաբերակցությամբ»: 

Բաժնետոմսերի (սեփականատերերի) այդ հարաբերակցությունն ի՞նչ փոփոխության է ենթարկվել ավազակախմբի ներխուժումից՝ 2014թ. օգոստոսից հետո:

…Սա է ճանապարհային քարտեզը:Ճանապարհային ուրիշ քարտեզ չկա եւ չի կարող լինել:

Ու քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն, Սյունիքում չի կարող ավարտված համարվել սիրո եւ հանդուրժումի մետաքսյա հեղափոխությունը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23