Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում։ Հայաստանում նախընտրական արշավը խոստանում է բուռն լինել․ The Guardian

26.05.2026 14:21
289

Հայաստանի այն պնդումը, թե ինքը կարող է դառնալ Եվրասիայի ռազմավարական ցամաքային խաչմերուկը, գնալով ավելի պակաս ֆանտաստիկ է թվում, գրում է The Guardian-ը։

Հունիսի 7-ին նախկին խորհրդային հանրապետությունը կգնա համապետական ընտրությունների և կհայտնվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եվրոպայի և Ադրբեջանի միջև հնգակողմ դիմակայության կենտրոնում։

Երկրի հանդեպ հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է հարևան Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտության ավարտով և բացվող հնարավորությամբ. Հայաստանը կարող է վերջ դնել իր ֆիզիկական մեկուսացմանը և դառնալ կենսական նշանակություն ունեցող առևտրային երթուղի հանդիսացող «Միջին միջանցքի» մի մասը, որը միացնում է Արևմտյան Չինաստանն ու Եվրոպան՝ շրջանցելով Ռուսաստանով անցնող հյուսիսային երթուղին և Սուեզի ջրանցքը։

Այսպես կոչված «Թրամփի ուղին» (TRIPP), որը կմիացնի Եվրոպան ու Ասիան և Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում կանցնի Հայաստանի տարածքով, կդառնա կոմունիկացիաների նոր ցանցի միայն մի մասը։

«Իրական Հայաստանի» հայեցակարգը ենթադրում է ցավոտ խաղաղության կնքում հարևան Ադրբեջանի հետ և հեռացում Ռուսաստանից դեպի ԵՄ, ինչը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բնութագրում է որպես «ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն»։ Այնուամենայնիվ, այս գործընթացն ուղեկցվում է նաև հակասություններով. օրինակ՝ Ջեյ Դի Վենսին զանգվածային սպանությունների մասին գիրք նվիրելու պատճառով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատմամբ, կամ հայկական անձնագրերի կնիքներից Արարատ լեռան պատկերի հեռացմամբ, թեև լեռը շարունակում է մնալ ազգային խորհրդանիշ, չնայած այն հանգամանքին, որ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում։

Նախնական հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է հաղթել ընտրություններում, չնայած նրան, որ հենց այս կուսակցությունն էր վերահսկում երկիրը 2020 և 2023 թվականներին Ադրբեջանից կրած երկու հաջորդական նվաստացուցիչ ռազմական պարտությունների ժամանակ։

Երկրորդ պարտությունն ուղեկցվել է Լեռնային Ղարաբաղից 100 հազար հայերի բռնի տեղահանմամբ։ Տեղահանված փախստականներն ապրում են Երևանում և մտավախություն ունեն իրենց ժառանգության համար։ Այդ պատերազմից հետո Բաքվում շարունակում են մնալ 19 հայ գերիներ, այդ թվում՝ տարածաշրջանի առաջին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը պնդում է, թե Փաշինյանը հրաժարվել է իրենց դատը պաշտպանելուց։

Նախընտրական քարոզարշավը խոստանում է բուռն լինել։ Facebook-ում գրեթե մշտական ներկայության և առավոտյան ժամը հինգից արթուն մարդու էներգիայի շնորհիվ՝ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակում ամեն ինչի մասին՝ թխվածքաբլիթ ուտելուց մինչև ռուսական ռոք աստղ Զեմֆիրային երաժշտական վիդեոները։ Նա նաև հակված է պայթյունավտանգ վեճերի մեջ մտնել ընտրողների հետ՝ ընդդիմության առաջնորդներին մեղադրելով «անուղեղ օտարերկրյա լրտեսներ» լինելու մեջ և սպառնալով ոչնչացնել նրանց։ Փաշինյանին հակադրվում են առնվազն երեք ռուսամետ ազգայնական կուսակցություններ։

Անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը նախնական ստորագրված խաղաղության պայմանագրի վավերացման վերջին խոչընդոտը Ադրբեջանի պահանջն է՝ Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը, որում Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման կոչ կա։

Հայաստանը պնդում է, որ նախնական ստորագրված խաղաղության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ հրաժարվել է ցանկացած տարածքային պահանջից։

«Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է, որ կփոփոխի Սահմանադրությունը, բայց պնդում է, որ դա չի անում ճնշման տակ։ Իշխանությունները մտադիր են հարցը հանրաքվեի դնել մինչև տարվա վերջ։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի խորհրդարանական տեղերի երկու երրորդը (սահմանադրական մեծամասնություն), ինչն ինքնին բավականին բարդ առաջադրանք է։

«Քաղաքացիական պայմանագրի» շանսերը կմեծանան, եթե Ադրբեջանը մինչև քվեարկության օրը զիջումների գնա Հայաստանին։ Երևանը նույնպես արդեն մի քանի ամիս է, ինչ սպասում է, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, որը փակ է 1993 թվականից, սակայն դա մինչ օրս տեղի չի ունեցել։ Բաքվում պահվող 19 հայ գերիներից թեկուզ մի մասի ազատ արձակումը նույնպես կհաստատեր Փաշինյանի «լուռ դիվանագիտության» արդյունավետությունը։

Վլադիմիր Պուտինը վերջերս Հայաստանին առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք երկիրը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե՞ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։ Այս հարցը ընտրություններից առաջ բարձրացնելով՝ Ռուսաստանի նախագահը հասկանում է, որ ԵՄ անդամակցությունը դեռևս զուտ տեսական է, և ձգտում է օրակարգ բերել ռուսամետ թեկնածուների բևեռացնող թեման։

Մինչ այժմ Ռուսաստանը սահմանափակվել է միայն Հայաստանի եվրոպական կուրսից դժգոհության նրբանկատ ազդակներով, օրինակ՝ հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներկրման արգելքով։

Պուտինը կարող է, օրինակ, դադարեցնել ռուսական էժան գազի մատակարարումների սուբսիդավորումը։

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50