Արմեն Աշոտյանը ևս երեք ամսով կմնա կալանքի տակ. նրա խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժեց

08.01.2024 21:10
746

Արմեն Աշոտյաը ևս երեք ամսով կմնա կալանքի տակ։ ՀՀԿ փոխնախագահի գործով նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Փաստաբաների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց:

«Մենք պնդում ենք, որ խափանման միջոց կալանքի ժամկետի երկարաձգման հիմքերը բացակայում են,  այլևս առկա չեն շարունակալան կալանքը արդարացնող հիմքեր»,- դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ միջնորդելով վերացնել կամ փոխել Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Ռուբեն Մելիքյանը խափանման միջոցը փոխելու միջնորդության համար հիմքեր ներկայացրեց։

Այդուհանդերձ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացրեց ևս երեք ամսով։ Դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Աշոտյանի փաստաբանների` նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Աշոտյանի պաշտպանական թիմը դիմել էր նրա խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով  նաև մի շարք միջազգային և հայաստանյան հայտնի գործիչների երաշխավորագրեր։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40