Արմեն Գեւորգյան․ նահատակվեց հանուն հայրենիքի

23.04.2021 17:16
1675

Արմեն Հրանտիկի Գեւորգյան․ ծնվել է 1979 թ․ նոյեմբերի 12-ին Կապանում։ Հիմնական կրթությունը ստացել է Կապանի N 5 դպրոցում, ապա մեկնել Երեւան՝ սովորել ռազմական վարժարանում։ Վարժարանն ավարտելուց հետո Արմենն օգնել է ծնողներին, փորձել թեթեւացնել նրանց հոգսը՝ գյուղական աշխատանքների հիմնական բեռն իր վրա վերցնելով։ 1997-99 թթ․ ծառայել է հայոց բանակում։ Ամուսնացած էր՝ ունի երեք երեխա։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․․․ Կապանի գրեթե բոլոր տղամարդիկ մեկնեցին ռազմադաշտ, քանզի ամոթ է ապրել Սյունիքում ու չպաշտպանել քո տունը․ Արմենը եւս մեկնեց հայրենիքը պաշտպանելու։

Կինը պատմում է, որ զոհվելուց մի քանի օր առաջ ամուսինը տուն էր եկել, օղի խմել ու երկար շատ երկար խոսել, նույնիսկ լաց էր եղել Արցախում ամեն վայրկյան դժոխային մահով զոհվող 18, 19, 20 տարեկան երեխաների համար։ Կինը սարսափով էր լսել ամուսնուն, խնդրել էր, որ էլ չգնա, ամուսինը բարկացել էր․ « Դու չես տեսել, հեշտ ես խոսում, էտ երեխեքը մեղք են, թե կարամ մեկի փոխարեն ես մեռնեմ, էլի օգուտ է․․․»։ Մի քանի ժամ տանն էր մնացել, մի քիչ քնել էր ու մեկնել․․․

Մեկնելուց հետո մի քանի անգամ զանգահարել է, վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին։ Հարցին, թե ինչպես է, պատասխանել է, որ ինքը լավ է, որ կինը երեխաներին լավ նայի ու զգույշ լինի, որովհետեւ չգիտի թե մի րոպե հետո ինչ կլինի։

Հոկտեմբերի 11-ին Արմենը զոհվել է, կինը չգիտի, թե ինչպես է եղել, բայց փաստում է՝ ամուսինն իր այնտեղ տեսածից ու ապրածից հետո շատ-շատ էր փոխվել, դժվար էր լինելու նրա համար ապրելը, որովհետեւ տպավորվող ու չափազանց մարդասեր տեսակ էր։

Արմենն իր կյանքը նվիրեց հայրենիքին, գուցե իր ցանկացածի պես մի 18, 19 կամ 20 տարեկանի փոխարեն է ընկել, գուցե՝ ոչ, բայց իր 13-ամյա որդին ու 11 տարեկան զույգ դուստրերն ապրելու են հավերժական կարոտով ու հերոսի զավակ լինելու հպարտությամբ։

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40