ՀՀ նախագահը ստացել է Արշակ Կարապետյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը:
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Արշակ Կարապետյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի ապրիլի 13-ից: