Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապան-Քաջարան ճանապարհի քարաթափման հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

08.04.2022 11:56
4297

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում քարերի և խճաքարերի  թափման  հետևանքով 2 ավտոմեքենա է վնասվել:

նչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:

Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, չսպասելով «մեծն ճանշինի» ժամանմանը, իրենց ուժերով ճանապարհից հեռացրել են թափված քարերը: Ավտոմեքենաների վնասման փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22