Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում. բնակիչներն ահազանգում են՝ աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով խոզերը սատկում են . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

06.06.2019 11:01
1413

SHAMSHYAN.com է զանգահարել Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքի բնակիչ Նարա Գրիգորյանը և հայտնել, որ համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Համայնքում տարածված աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզերի անկում է գրանցվել:

Ն. Գրիգորյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էր. «Ամուսինս՝ Կարապետյան Արշակը, արդեն 10 տարի է ՝ զբաղվում է խոզաբուծությամբ:

Կոռնիձորի հողատարածքում 2 մեծ գոմ է կառուցել, վարկեր ու պարտքեր ենք վերցրել և մոտ 60 հազար դոլարի ներդրումներ կատարելով՝ փորձել ենք այդպիսով լուծել և՛ մեր հացի խնդիրը և զարգացնել խոզաբուծությունը:

Ինչքան դիմել ենք, չենք կարողացել անգամ այդ հողը ամուսնուս անունով սեփականաշնորհել: Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը կարծես գործին ընթացք էր տվել, իսկ խոզերի թիվը հունվարի դրությամբ հասնում էր արդեն 200-ի:

Մայիս ամսին մենք ունեինք արդեն մոտ 400 գլուխ խոզ, սպասում էինք, որ այս տարի արդեն կտեսնենք արդյունքը մեր չարչարանքի, շահույթ կքաղենք, սակայն հիվանդության համաճարակի պատճառով խոզերի մեծ անկում գրանցվեց և այսօր մենք ունենք ընդամենը մի 10 փոքր խոզ, չնայած, որ բոլոր պատվաստումներն արել ենք:

Դեռ մարտ ամսից համագյուղացիները նկատել էին, որ աղբանոցներում խոզեր կան սատկած գցած, սակայն հարցին, թե ումն է, և ինչից է սատկել, ոչ մի պատասխան չէինք ստանում:

Լսել էինք, որ ներքևի գյուղերում տարածված է աֆրիկյան խոզերի ժանտախտը: Մայիսի 21-ի դրությամբ սկսել են մեր խոզերից 2-ը վատ զգալ, մտածեցինք սննդային թունավորում է, բայց 100-ից ավելի խոզ շնչահեղձ էին լինում ու սատկում:

10 օր առաջ սկսեցինք փորձել կապ հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և համայնքի ներկայացուցիչ Արայիկ Պետրոսյանից խնդրեցինք Ն. Շադունցի հեռախոսահամարը, սակայն Ա. Պետրոսյանը չտրամադրեց մեզ:

Միայն 10 օրից մեզ գյուղապետարանից արձագանքել են ու հարցնում են՝ օգնե՞նք, հորեք սատկած խոզերը, բայց մենք վաղուց մեր միջոցներով էքսկավատոր ենք վարձել և գյուղից հեռու տարածքում կատարել այդ աշխատանքը, հորել, որպեսզի տարածքը խոլերայի բույն չդառնա:

Այս հարցով դիմել ենք Թեժ գիծ, Գյուղնախարարություն, ՍԱՊԾ, նամակ ենք գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոչ ոք մեզ չի արձագանքել:

Ո՞վ է փոխհատուցելու մեր կրած հսկայական վնասը: Մենք վարկերով, պարտքերով ենք այդ ամենը ստեղծել: Ով է վերջապես պատասխան տալու ստեղծված այս բարձիթողի վիճակի համար»:

Ֆոտոռեպորտաժ 

shamshyan.com

 

      

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49