Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. Նախագահ Հարությունյանն ուղերձ է հղել

07.04.2023 11:41
833

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։

Նախագահ Հարությունյանի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայուհիներ Մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայրն այն առանցքն է, որի շուրջ և որով հյուսվում է մեր երազած Հայրենիքի ցանկալի պատկերը: Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական Հայրենիք ունենալու վեհ նպատակի համար, և Արցախի մայրերը նաև այս օրերին իրենց դրսևորած վարքով դա են հավաստում:

Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի: Ես համոզված եմ, որ հենց մայրերն են անմնացորդ նվիրումով ապրեցնելու Հայրենիքը, ինչպես իրենց զավակներին, ովքեր մեծ գործերով աշխարհին պատմել ու շարունակելու են ներկայացնել Բիբլիական Երկիրը…

Հավե՛րժ փառք մեր ժողովրդի ազատության ու անկախության համար բոլոր ժամանակներում մարտնչած նվիրյալներին: Խոնարհումս մեր սուրբ նահատակների հերոս մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի ոգու ամրությանն ու կամքի անչափելի ուժին…

Շնորհավո՛ր Մայրության և գեղեցկության տոնը»։

Նախագահը շնորհավորական ուղերձին կից հրապարակել է նաև աշխարհահռչակ հայազգի նկարիչ Արշիլ Գորկու «Նկարիչը և նրա մայրը» ստեղծագործությունը։

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22