Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կազմում կռվել են սիրիացի և թուրք վարձկաններ. Պիեռ Ուզուլյաս

16.11.2022 12:21
843

Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ ելույթը սկսել է Արցախում սիրիացի վարձկանների և ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման թեմաներով:

Սենատորը մատնանշել է, որ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կազմում կռվել են սիրիացի և թուրք վարձկաններ: «Այսօր էլ ռուս-ուկրաինական պատերազմն Ադրբեջանին թույլ է տալիս օգտվել առիթից և առաջ տանել իր սահմանները: Նրանց նպատակը Նախիջևանի հետ անարգել կապ ունենալն է: Սա պանթուրքիստական ծրագրի իրականացումն է, որը ենթադրում է Ստամբուլից Բիշքեկ կապի հաստատում:

Ադրբեջանի ագրեսիան պետք է որակել որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտում: Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը մեկնել է Ադրբեջան՝ նավթի և գազի վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Ալիևին անվանելով «վստահելի գործընկեր»,- հայտարարել է Ուզուլիասը:

Նա կոչ է արել չմոռանալ եվրոպական արժեքները և սկզբունքները՝ չփոխարինելով դրանք գազով և նավթով:

«Հայաստանը մեր վախկոտության և դավաճանության հայելին է: Մենք կառավարությանը կոչ ենք անում՝ օգտագործել մեր ողջ դիվանագիտական արսենալը և էմբարգո կիրառել Ադրբեջանից գնումների վերաբերյալ»,- պնդել է սենատորը:

Նա նաև նշել է, որ Եվրոպայի և աշխարհի այլ երկրների հետ համագործակցությամբ պետք է կանխվեն Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը, ինչպես նաև ագրեսիան Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34