ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ

21.01.2021 17:12
1523

Արցախի պայքարող ու արարող ոգին այս ծանր փորձության ժամին անգամ չի ընկճվում եւ ո՛չ մի ճակատում: 2020 թվականի վերջին՝ 4-րդ համարն է թողարկել Արցախում գիտության դիվանագիտության զարգացման ու միջազգայնացման կարեւոր հարթակ հանդիսացող, ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում եւ www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականը, որի քննարկումը կազմակերպվել էր  դեկտեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում:

Համարը նվիրված է 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական վարձկան հրոսակների սանձազերծած պատերազմում Արցախի սուրբ հողի քաջարի պաշտպաններին եւ բացվում է գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Արցախի փրկության ու վերակերտման հրամայականով» խմբագրական խոսքով, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

Հայ ժողովուրդը, որ դարերի ընթացքում բազմիցս ցեղասպանվել, հայրենազրկվել եւ գերհերոսական ոստնումով դարձյալ ոտքի է կանգնել՝ ի սփյուռս աշխարհի պահպանելով ինքնությունն ու դիմագիծը, դարձյալ համազգային աղետի մեջ է: Հեշտ չէ խոսքավորել այն սարսռազդու ցավը, որ ապրում է այսօր յուրաքանչյուր հայ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանի ու թուրքիայի սանձազերծած Արցախյան վերջին պատերազմի, հերթական ցեղասպանական նկրտումների, այդ ամենի հանդեպ աշխարհի հանցավոր լռության ու անտարբերության կապակցությամբ, ինչի արդյունքում մենք կորցրինք պատմական Արցախի մոտ 80 տոկոսը՝ Շուշի բերդաքաղաքը, Հադրութը, Կովսականը, Բերձորը, Քարվաճառը, ունեցանք հազարավոր անմեղ զոհեր, որոնց շիրիմները դեռ տաք են, հոգիները՝ անհանգիստ...

Արդարեւ, իր դրդապատճառներով, տարողությամբ, դառնագույն հետեւանքներով սովորական աղետ չէր այս պատերազմը, որի գնահատականը կտա ժամանակը՝ անխնա հատուցում պահանջելով բոլորից՝ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին թշնամուց:

Մոտ երեք տասնամյակ վերընձյուղման, ինքնակերտման ու ինքնահաստատման ընթացքի մեջ գտնվող Արցախը թշնամին դարձյալ փորձեց ծնկի բերել, ամենադժնի միջոցներով փշրել մեր գոյության առանցքը, սակայն Արցախը տոկաց, մկրատվեց, տրորվեց ու արյան դաշտ դարձավ, բայց դառը կորուստների գնով անգամ դիմացավ հերթական արհավիրքինԻ՜նչ զորություն ունի հայրենիքի սերը, որ մեր «փոքր ածուն» առաջնորդեց հսկա ու արնախում զորաբանակի, քաղաքակրթված աշխարհում իր ցեղասպան ձեռագիրը կատարելագործած թուրք հրոսակների ու վարձկանահաբեկիչների դեմ՝ պաշտպանելու արյան գնով ձեռքբերածը՝ հայրենի հողը, որն այսօր տնքում է ցավից ու վիրավորանքից. հանձնվել է թշնամուն միջազգային կույր դիվանագիտության ու պատմական կեղծարարության օրակարգով, որին մեր դիվանագիտական ու քաղաքագիտական միտքն այսքան տարի այդպես էլ չկարողացավ հակադարձել ինչպես հարկն է, չկարողացավ պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը՝ սեփական երկրում ապրելու եւ արարելու հրամայականով: Յուրաքանչյուր հայ պետք է մղվի ինքնազննության՝ ինչու՞ այսպես եղավԻնչու՞մ թերացանք

Ի սկզբանե գիտության դիվանագիտության զարգացման միջոցով Արցախի ճանաչելիության ու միջազգային ճանաչման գործընթացին լծված «Գիտական Արցախ» պարբերականի սույն տարեվերջյան համարը ձոնելով Արցախը պաշտպանած, նրա ազատագրության Ոսկե երազի համար կյանքը զոհած մեր հզոր ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ՝ մի նպատակ ունենք. դարձյալ ու նորեն առերեսվելով պատմության դառը փորձին՝ վեր հանել համազգային առաջնահերթությունները, մեր ինքնության պահպանման սպառնալիքներն ու մարտահրավերները, հասկանալով հասկանալ, որ Արցախահայության գոյապայքարը շարունակվում է եւ, ցավոք, այսուհետ էլ միայն ուժեղի հետ է աշխարհը հաշվի նստելու, քանզի միայն ուժն է ծնում իրավունք:

Այս շրջագծի մեջ պետք է դիտել Արցախի ներկան ու ապագան եւ ազգայինդիվանագիտական նոր օրակարգ ձեւավորելով՝ լծվել երկիրը հոգեմտավոր արժեքներով զարգացնելու, պատմական արդարությունը վերականգնելու նվիրական աշխատանքին՝ օգտագործելով բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները, հարթակները, քանզի կշռաքարին մեր անկախությունն ու պետականությունն է, Արցախի վտանգված ապագան:

Այսպես չի՛ կարելի շարունակել:

Արտակարգ կացությունը պարտադրում է մեզ ոչ թե հուսահատվել, մեկուսանալ ու մարտահրավերներին դիմադարձվել, այլ որդեգրել նոր եւ ավելի ուժեղ հավաքական մարտավարություն, որի առաջին կռվանը եթե միասնությունը, ռազմական ու տնտեսական հզորությունն է, ապա երկրորդը մեր հոգեմտավոր արժեքներն են, գիտական ու մշակութային ճիշտ դիվանագիտությունը, երկիրը այդ զրահանդերձով պաշտպանող մարդուժը՝ մտավորականները, գիտնականները, ուսուցիչները, արվեստի ու մշակույթի գործիչները: Նրանք նույնպես զինվոր են՝ «լույսի զինվոր»: Համահայկական գիտական ու մշակութային նպատակադիր քաղաքականություն վարելու հրամայականը, առավել քան երբեւէ, անհետաձգելի անհրաժեշտություն է: Առանց երիտասարդ, առողջ ու կենսունակ գիտակրթական ներուժի հնարավոր չէ դիմակայել հայ ինքնության դեմ խոյացող այս չարաղետ ժամանակների կործանարար հոսանքներին:

Այս դարատեւ գոյապայքարում ճակատագրական դեր է վերապահված հայագիտությանը եւ, առհասարակ, բոլոր գիտաճյուղերի արդյունավետ զարգացմանը, կիրառական արդյունքի ստեղծմանն ու տարածմանը: Ինչպես դարեր շարունակ, այսօր էլ մեր պատմամշակութային փառահեղ արժեքները, ցավոք, նաեւ Շուշիի կոթողները, Դադիվանքը, Տիգրանակերտը, բազմաթիվ այլ հուշարձաններ հանիրավի հայտնվել են չարագործի ձեռքին, ով ջանք չի խնայի ոչնչացնելու դրանք, կեղծելու հայոց պատմությունը զազրելի ու ՄԻԱՅՆ իրեն հատուկ ձեռագրով: Գիտությունը ամենազոր զենք է, միջոց, գիտնականը՝ նաեւ դիվանագետ, որ կարող է եւ չպետք է թույլ տա նման զեղծարարություններ: Շարունակելով գիտության միջոցով Արցախի հարցը ճանաչելի դարձնելու անկասելի առաքելությունը՝ «Գիտական Արցախ»-ը, «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտը ջանք ու եռանդ չեն խնայելու հայագիտական, ակադեմիական միտքն ուղղորդելու Արցախի պատմության, մշակույթի, նաեւ վերջին պատմաքաղաքական իրադարձությունների խորքային քննաբանման, արդյունքների հանրայնացման առաքելությանը, համախմբելու միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին այդ հրատապ խնդիրների շուրջ՝ կանխելու ադրբեջանի «գիտական» քարոզչամեքենայի լպրծուն կեղծիքները՝ ի շահ Արցախի հոգեւոր ամբողջականության պահպանման՝ ամենամոտ ապագայում նաեւ տարածքային ամբողջականության վերականգնման ու ազատագրության հեռանկարով, որը ոչ թե պետք է լինի երազանք, այլ ռազմավարական նպատակ:

Մեզ պարտադրված այս պատերազմի ցավալի ելքը մարտահրավեր է՝ առաջատեսիլ մոտեցումով քննելու մեր սխալները, բացթողումները, ճշտորոշելու եւ զուգակշռելու մեր առաջնային անելիքները բոլոր հարթակներում եւ, իհարկե, նախ եւ առաջ երկրի առաջադիմության բազկերակը հանդիսացող տնտեսության, ռազմաարդյունաբերության ոլորտներում, քանզի հզոր բանակը ենթադրում է հզոր տնտեսություն: Եվ ապա նոր որակով պետք է զարգացնել միջազգային հարաբերությունները, գործակցական կապերն այն երկրերի հետ, որոնք կարող են նպաստել մեր ազգային արդար պահանջատիրության հարցին: Իսկ այս ոլորտում անչափ կարեւոր է զարգացնել «գիտություն՝ հանուն դիվանագիտության»՝ մեր ժամանակների ամենաֆենոմենալ գործիքը, ինչը պետք է դրվի հայոց պետական հայեցակարգի հիմքերում: Արցախում գիտության դիվանագիտության զարգացման հրատապությանը, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին՝ որպես դիվանագետներ, Արցախյան հիմնախնդրի շուրջ համախմբելու եւ նրանց ներուժն օգտագործելու կարեւորությանն առիթ ունեցել ենք անդրառանալու մեր նախորդ խմբագրականներում, ինչը գերազանցապես արդիական է նաեւ այսօր: Արցախի պաշտպանության դիրքերում կանգնած մեր առաջապահ զինվորներին ասում ենք՝ հազա՛ր ապրեք, ՀԵՐՈՍՆԵ՛Ր, անկախ այն դառնակեզ իրողությունից, որ ձեր զինակից ընկերների արյամբ սրբացած հայրենի հողը հանիրավի «նվիրաբերվեց» թշնամուն, միեւնույն է, դուք սրբազան գործ եք արել, ուստի վերանորոգ նվիրումով շարունակե՛ք պաշտպանել Հայրենիքի անկախությունը, ամբողջականությունը, ապահովությունն ու անսասանությունը:

ԱՐՑԱԽԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ իր պատմական հողի հետ սերտորեն շաղախված: Արցախի անկախությունը քրտինքով, աշխատանքով ու հստակ տեսլականով պետք է պահպանենք, իսկ այդ տեսլականը պետք է վերածվի ազգային գաղափարախոսության, մարտավարության ու ռազմավարության: Այլ ուղի չկա: Ներկա վտանգավոր կացությունը պետք է հավաքական զորընդեղ կամքով շրջել՝ չմոռանալով դասեր քաղել պատմությունից: «Նոր Նեմեսիսի» ժամանակն է, Սողոմոն Թեհլերյաններ ու Հակոբ Մելքումյաններ դեռ կծնվեն, եւ իրենց սուրբ «գործը» պատվով կկատարեն: «Հայ հրաշագործ ոգին պիտի գտնէ Վահագնի նիզակը եւ խրէ Վիշապին արնախում կոկորդը», քանզի «մեկ գնդակ հազար թերթի ու ճառի ուժ ունի» (Շահան Նաթալի):

Արցախի անկախության պահպանումը համահայկական առաջնահերթություն ու սրբազան պարտավորությունն է ողջ հայ ժողովրդի:

 

FOR THE SAKE OF THE SALVATION AND REVIVAL OF ARTSAKH

AVETIK HARUTYUNYAN

The Armenian people, who have been subjected to genocide a hundred times over the centuries, lost their homeland and only thanks to truly heroic efforts rose to their feet again and, being scattered around the world, managed to preserve their identity and national image, once again found themselves in the face of a national disaster. It is not easy to talk about the unbearable pain that every Armenian feels because of the consequences of the war unleashed against Artsakh on September 27, 2020 by azerbaijan and turkey, whose genocidal aspirations, with the criminal silence and indifference of the whole world, led to the fact that we lost almost 80 percent of historical Artsakh: the fortress city of Shushi, Hadrut and Kovkasan, Berdzor and Karvachar, that we suffered huge losses, and the graves of thousands of innocent victims have not yet had time to cool down, their souls - to rest…

It would only be fair to say that this war, in terms of its driving factors, its scale and the potential involved, was not a catastrophe in its usual sense; it will be fully appreciated in time, which will inexorably call to account our external and internal enemies. For almost three decades, Artsakh lived, revived, created, and asserted its statehood. But the enemy did not give up its attempts to bring Artsakh to its knees, to crush the very axis of our existence by any means, to excise and crush, to trample, to drown in blood, but even at the cost of bitter losses, Artsakh survived in the face of another cruel disaster. With what force our «little sprouts» had to love their homeland in order to be able to stand up against a huge army of bloodsuckers, turkish thugs and terrorist mercenaries, whom the whole world knows as murderers capable of genocide of an entire nation, to be able to rise up to defend their native land, which was won back with blood and, wounded, groans in pain. Our homeland became the prey of the enemy with the connivance of blind international diplomacy, as a result of the falsification of history, which for many years our diplomacy and our political forces did not know how to resist properly, failed to protect the right of Artsakh to self-determination, the right of the Artsakh people to live and create in their country. Every Armenian should ask himself why this happened. What is the reason for our mistakes?

By sending for publication the last issue of the «Scientific Artsakh» journal, which has always served the cause of popularization and international recognition of Artsakh through the science diplomacy, and dedicating this issue to the DEFENDERS of our land who sacrificed their lives for the sake of freedom ‒ The Golden dream of our people, we pursue one goal: once again faced with the bitter experience of history, to establish national priorities, identify threats and challenges to the preservation of our identity, realizing that the struggle for the very existence of the Armenians of Artsakh continues, and, unfortunately, it has already become obvious that the whole world considers only force, that from now on force gives birth to right.

It is in this context that we should consider the present and future of Artsakh and, based on this, form a new national diplomatic agenda, selflessly serve the cause of creating spiritual values for the benefit of its prosperity, direct all our efforts to restore historical justice, doing everything possible and impossible for this, using all platforms and platforms, because our independence and statehood are in the balance, and our future is under threat.

This should not continue.

The extreme situation in which we find ourselves obliges us not only not to despair, not to isolate ourselves and face challenges, but to adopt a new, stronger collective strategy, and if its first battle is unity, military and economic power, then the second is our spiritual values, faithful scientific and cultural diplomacy, people who protect the country like armor: its intelligentsia, scientists, teachers, artists and cultural figures. They are also warriors, «warriors carrying light». More than ever, it is imperative to implement a purposeful pan-Armenian scientific and cultural policy. Without a healthy, young and viable scientific and educational potential, it is impossible to resist the crushing barrage of cruel time, which is destructive for self-reliance and independence. In this age-old struggle for existence, the main fateful role is assigned primarily to Armenian studies, as well as to the effective development of all branches of science in general, the achievement and dissemination of their practical results. Today, it is painful for us to say that today, as it happened centuries ago, to our great regret, our glorious cultural and historical values, monuments of Shushi, Dadivank, Tigranakert and many others, have fallen into the hands of the enemy, who will spare no effort to destroy them and, with his characteristic cynicism, falsify Armenian history. Science is a powerful weapon, a powerful tool, a scientist is the same diplomat, and he can prevent the spread of lies and similar falsifications.

Continuing to exercise through science its continuing mission to bring the issue of Artsakh to the world, «Scientific Artsakh» and the «ARTSAKH» Research Institute will make every effort to direct the entire potential of the Armenian science in-depth study of the history and culture of Artsakh, as well as recent historical and political events, to the widest possible announcement of the results of these studies, to unite world-renowned scientists around the study of these urgent problems, to prevent dubious falsifications of the azerbaijani «scientific» propaganda machine for the sake of preserving the integrity of the spiritual soil of Artsakh with the prospect of liberation and restoration of its territorial integrity in the near future, which should become not only our dream, but also a military-strategic goal.

The painful outcome of this war imposed on us is a challenge that encourages us to analyze our mistakes and omissions, clarify and balance our priorities in all areas, and above all, of course, in the military-industrial sphere and in the economy, since a powerful army is the guarantor of a strong country's economy. Next, we need to establish qualitatively new international relations, develop partnership with those countries that can help us in implementing our just demands. And in this area, it is very important to develop «science for the sake of diplomacy», the most phenomenal tool of our time, which should become the basis of the concept of the Armenian state. In our previous editorial columns, we have repeatedly addressed questions on the need to develop the science diplomacy in Artsakh and on the possibility of uniting world-famous scientists around the Artsakh problem, which is becoming immensely relevant today.

And today we say to our soldiers standing in positions on the front line: «We are immensely grateful to you, HEROES, despite the fact that the land stained with the blood of your comrades was "donated" to the enemy, you have done the Holy work of protecting the Motherland. We will defend the independence, integrity and security of our country with a thousandfold devotion».

ARTSAKH MUST LIVE inseparably from its land. We must preserve the independence of Artsakh with sweat and blood, with our hard work and a clear vision of its future, and this should become a national ideology, tactics and strategy. There is no other way. The current dangerous situation must be overcome together, not forgetting history and learning from it. The time has come for a new «Nemesis», the Soghomons Tehleryans and Hakobs Melkumyans will still be born and will fulfill their Holy work with honor. «The Armenian miracle-working spirit will descend on the spear of Vahagn and plunge it into the throat of the blood-sucking dragon», because «one bullet has the power of a thousand papers and speeches» (Shahan Natali).

The protection of Artsakh's independence is the primary task and sacred duty of the entire Armenian nation.

 

ВО ИМЯ СПАСЕНИЯ И ВОЗРОЖДЕНИЯ АРЦАХА

АВЕТИК АРУТЮНЯН

Армянский народ, который на протяжении веков стократ подвергался геноциду, лишался родины и только благодаря поистине героическим усилиям вновь поднимался на ноги и, рассеянный по всему миру, сумел сохранить свою идентичность и национальный облик, снова оказался перед лицом национального бедствия.

Нелегко говорить о той невыносимой боли, которую испытывает каждый армянин из-за последствий войны, развязанной против Арцаха 27 сентября 2020 года азербайджаном и турцией, геноцидальные устремления которых, при преступном молчании и безразличии всего мира привели к тому, что мы потеряли почти 80 процентов исторического Арцаха: городкрепость Шуши, Гадрут и Ковкасан, Бердзор и Карвачар, что мы понесли огромные потери, и могилы тысяч безвинных жертв еще не успели остыть, их души - упокоиться… Справедливость требует признать, что эта война с точки зрения ее движущих факторов, ее масштабов и задействованного в ней потенциала не была катастрофой в привычном понимании; оценить ее в полной мере позволит время, которое неумолимо призовет к ответу наших внешних и внутренних врагов.

Почти три десятилетия Арцах жил, возрождался, созидал, утверждая свою государственность. Но враг не оставил своих попыток поставить Арцах на колени, любыми способами сокрушить саму ось нашего существования, иссечь и раздавить, растоптать, потопить в крови, но даже ценой горьких потерь Арцах выстоял перед лицом еще одного жестокого бедствия. С какой силой должны были наши «маленькие росточки» любить родину, чтобы суметь встать против огромной армии кровопийц, турков-головорезов и террористов-наемников, которых весь мир знает как убийц, способных на геноцид целого народа, суметь подняться на защиту родной земли, которая была отвоевана кровью и теперь, израненная, стонет от боли. Наша Родина стала добычей врага при попустительстве слепой международной дипломатии, в результате фальсификации истории, которой на протяжении долгих лет наша дипломатия и наши политические силы не умели противостоять должным образом, не смогли защитить право Арцаха на самоопределение, право арцахского народа жить созидать в своей стране… Каждый армянин должен задаться вопросом, почему это произошло? В чем причина наших ошибок.

Подписывая в печать последний в уходящем году номер журнала «Научный Арцах», который всегда посредством дипломатии науки служил делу популяризации и международного признания Арцаха, и посвящая этот выпуск ЗАЩИТНИКАМ нашей земли, пожертвовавшими своими жизнями ради свободы ‒ Золотой мечты нашего народа, мы преследуем одну цель: в который раз столкнувшись с горьким опытом истории, установить национальные приоритеты, выявить угрозы и вызовы сохранению нашей идентичности, осознавая, что борьба за само существование армянства Арцаха продолжается, и, к великому сожалению, уже стало очевидным, что весь мир считается только с силой, что отныне сила рождает право.

Именно в этом контексте следует рассматривать настоящее и будущее Арцаха и исходя из этого формировать новую национальную дипломатическую повестку, самоотверженно служить делу создания духовных ценностей на благо его процветания, направить все силы на восстановление исторической справедливости, делая для этого все возможное и невозможное, используя все площадки и платформы, потому что на чашу весов поставлены наши независимость и государственность, а наше будущее под угрозой.

Так продолжаться не должно.

Экстремальное положение, в котом мы оказались обязывает нас не только не отчаяться, не изолироваться и противостоять вызовам, а взять на вооружение новую, более сильную коллективную стратегию, и если ее первая битва ‒ единство, военная и экономическая мощь, то вторая-наши духовные ценности, правильная научная и культурная дипломатия, люди, как броня защищающие страну: ее интеллигенция, ученые, учителя, деятели искусства и культуры. Они тоже воины, «воины, несущие свет». Как никогда, является настоятельной необходимостью осуществление целенаправленной общеармянской научной и культурной политики. Без здорового, молодого и жизнеспособного научнообразовательного потенциала невозможно противостоять сокрушающему шквалу жестокого времени, губительного для самостоятельности и независимости. В этой вековой борьбе за существование главная, судьбоносная роль отводится прежде всего арменоведению, а также эффективному развитию всех отраслей науки в целом, достижению и распространению их практических результатов. Сегодня нам больно говорить о том, что, как это уже случалось столетия назад, к огромному сожалению, наши славные культурно-исторические ценности, памятники Шуши, Дадиванка, Тигранакерта и множество других, оказались в руках врага, который не пожалеет сил, чтобы уничтожить их, и, со свойственным ТОЛЬКО ему цинизмом фальсифицировать армянскую историю. Наука - мощное оружие, сильное средство, ученый - тот же дипломат, и ему под силу не допустить распространения лжи и подобных фальсификаций. Продолжая осуществлять посредством науки свою неизменную миссию донести проблему Арцаха до всего мира, «Научный Арцах» и Научно-исследовательский институт «АРЦАХ» приложат все усилия для того, чтобы направить весь потенциал армянской науки на глубинное изучение истории и культуры Арцаха, а также недавних исторических и политических событий, на самое широкое оглашение результатов этих исследований, на объединение всемирно известных ученых вокруг изучения этих не терпящих отлагательств проблем, чтобы предотвратить сомнительные фальсификации азербайджанской «научной» пропагандисткой машины во имя сохранения целостности духовной почвы Арцаха с перспективой освобождения и восстановления в ближайшем будущем его территориальной целостности, что должно стать не только нашей мечтой, но и военно-стратегической целью. Болезненный исход этой навязанной нам войны - это вызов, подвигающий на то, чтобы проанализировать наши ошибки и упущения, уточнить и сбалансировать наши приоритеты во всех областях, и прежде всего, конечно, в военно-промышленной сфере и в экономике, поскольку мощная армия - гарант сильной экономики страны. Далее нам необходимо установить качественно новые международные отношения, развивать партнерство с теми странами, которые могут содействовать нам в деле воплощения в жизнь наших справедливых требований. И в этой сфере очень важно развивать «науку во имя дипломатии», самого феноменального инструмента нашего времени, который должен стать основой концепции армянского государства. В наших предыдущих редакторских колонках мы неоднократно обращались к вопросам о необходимости развития «науки дипломатии» в Арцахе и о возможности объединить всемирно известных ученых вокруг арцахской проблемы, что становится безмерно актуальным сейчас. И сегодня мы говорим нашим солдатам, стоящим на позициях на передовой: «Мы безмерно благодарны вам, ГЕРОИ, несмотря на то, что обагренная кровью ваших товарищей земля «подарена» врагу, вы совершили святое дело защиты Родины. С тысячекратной преданностью будем защищать независимость, целостность, безопасность нашей страны».

АРЦАХ ДОЛЖЕН ЖИТЬ неотделимо от своей земли. Мы должны сохранить независимость Арцаха потом и кровью, своим трудом и четким видением его будущего, и это должно стать национальной идеологией, тактикой и стратегией. Другого пути нет. Сложившее опасное положение надо преодолевать сообща, не забывая истории и извлекая из нее уроки. Пришло время нового «Немезиса», еще родятся Согомоны Тейлиряны и Акопы Мелкумяны и с честью исполнят свое святое дело. «Армянский чудотворный дух снизойдет на копье Ваагна и вонзит его в горло дракона-кровопийцы», потому что «одна пуля обладает силой тысячи бумаг и речей» (Шаан Натали).

Защита независимости Арцаха - первоочередная задача и священный долг всего армянского народа.

 

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են

26.11.2024 21:50

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

26.11.2024 21:42

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

26.11.2024 21:28

Մահազդ

26.11.2024 20:30

Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան

26.11.2024 19:16

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով

26.11.2024 19:11

Նիկոլ Փաշինյանը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

26.11.2024 17:52

Չինաստանը, Կանադան և Մեքսիկան արձագանքել են մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի նախազգուշացումներին

26.11.2024 17:48

ՀՀ-ում COP-17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե է ստեղծվել

26.11.2024 17:38

Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին

26.11.2024 17:34

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

26.11.2024 16:16

Զանգեզուրի «Յան» մարտարվեստի ասոցիացիայի վստահ ընթացքը

26.11.2024 15:20