Արցախից զորքերի դուրսբերումը Ադրբեջանի հերթական պահանջն էր․ Էլիբեգովա

20.07.2022 22:57
1293

Տարօրինակ է, որ պաշտոնական Երևանը մի կողմից հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնուամենայնիվ, մեր օրակարգում կա, բայց դրան զուգահեռ, առանց որևէ մոդերացիայի, ՀՀ ԱԳ նախարարը  գնում է առանձին հանդիպման Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Ադրբեջանագետը շեշտեց՝ եթե հայկական կողմի դիրքորոշումն է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է լինեն միջազգային մոդերատորներ, ապա տարակուսելի է, որ նման կարևոր իրադարձությունների ժամանակ նրանք անտեսվում են՝ այն դեպքում, երբ նույն ՀՀ գործող իշխանությունները մնացած պարագաներում պատասխանատվությունը միջազգային դերակատարների վրա են գցում։

«Գործող իշխանությունն ասում է՝ մենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել ենք, մնացածի համար պատասխանատվությունը կրում են, օրինակ, ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ իրենք պատասխանատվությունն անընդհատ երրորդ կողմի վրա են բարդում կոնֆլիկտային իրավիճակներում, և այստեղ տրամաբանական հարց է մնում՝ արդյոք մենք շարունակո՞ւմ ենք մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այլևս անվտանգության երաշխավորը չենք։ Այդ հարցը բաց է մնում, որովհետև բոլոր պրակտիկ քայլերը վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունը չի ստանձնում որևէ պարտավորություն՝ անվտանգության հարցով»,- ընդգծեց Անժելա Էլիբեգովան։

Արցախից զորքերի դուրսբերման հարցն այս առումով, ըստ ադրբեջանագետի, ամենաակնառու օրինակն է, նաև ադրբեջանական հերրթական պահանջը, որը լուռ կատարում են ՀՀ գործող իշխանությունները։

«Դա ադրբեջանական հերթական պահանջն էր, որը մեր առաջ դրվել էր՝ նոյեմբերի 9-ից հետո, և այդպիսի պահանջների մի շարք կա, որի մի մասը հայկական կողմը, զիջումների գնալով, արդեն կատարել է, մի մասն էլ, ենթադրում եմ, որ ընթացքում է և նույնպես կատարվելու է՝ հետևելով պրոցեսի տրամաբանությանը։

Չկա զիջումների կարմիր գիծ, որի առաջ հայկական ներկա իշխանությունը կանգնելու է և ասի՝ չէ, սրանից այն կողմ մենք չենք զիջելու։ Մինչև այս պահը՝ 1,5-2 տարի է՝ մենք տեսնում ենք, որ այդ զիջումները գնալով ակնառու են դառնում»,- շեշտեց ադրբեջանագետը։ 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34