Արցախում իրավիճակը պարզվում է. «Հրապարակ»

03.03.2020 11:47
1194

«Հրապարակ»-ը գրել է. Մարտունու շրջանում հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը վերջնականապես հայտարարել է, որ իր քաղաքական պլատֆորմը «Միասնական հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագիրն է: Դա նշանակում է, որ նրա եւ Սամվել Բաբայանի թիմը նույնն է: Ավելի ճիշտ, Սամվել Բաբայանն իր թիմը ներգրավել է Մայիլյան նախագահական քարոզարշավին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Մայիլյանի եւ Բաբայանի միջեւ սկզբունքային համաձայնությունը կայացել է, եւ հաջողության դեպքում գործադիր իշխանությունը փաստացի կանցնի ՊԲ նախկին հրամանատարին:

Այսպիսով, գործ ունենք քաղաքական երեք բեւեռի հետ՝ Արայիկ Հարությունյան, ում աջակցում են Քաղաքացիական միացյալ դաշինք, Շարժում 88, Արցախի արմենական, Արցախի հանրապետական եւ Արցախի ազատություն կուսակցությունները, տասից ավելի հասարակական կազմակերպություններ, Մայիլյան-Բաբայան դաշինք եւ Վիտալի Բալասանյան:

Տեղական դիտորդները հավանական են համարում, որ մրցապայքարի մի փուլում Ազգային վերածնունդ կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը կհայտարարի Մայիլյան-Բաբայան դաշինքին միանալու մասին: Ուշագրավ է, որ մինչ Մայիլյան-Բաբայան դաշինքը քարոզչությունը կառուցել է «ոչ Արայիկ Հարությունյանին» սկզբունքով, նախկին վարչապետն առաժյմ մրցակիցներից ոչ մեկին քաղաքական վերագրումներ չի անում:

Բավական հավասարակշռված եւ կոռեկտ քարոզչություն է տանում նաեւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի, նրա բառապաշարում առայժմ տեղ չունի Հայաստանի իշխանությունների հասցեին այն կոշտ քննադատությունը, որը պաշտոնանկության պատճառ էր հանդիսացել: Գրեթե բոլորն այն համոզման են, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է Արայիկ Հարությունյանի եւ Մայիլյան-Բաբայան դաշինքի միջեւ, որին սատարում է նաեւ պաշտոնթող գնդապետ Գրիգորի Սահակյանը: Մայիլյանի աջակիցները ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել, որտեղ նախագահի թեկնածուի մի կողմում Գրիգորի Սահակյանն է, մյուսում՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Արցախում 1999-2000 թվականների ներքաղաքական ճգնաժամի շրջանում Արկադի Կարապետյանը հարում էր ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին եւ փորձում էր քաղաքական ղեկավարության դեմ համախմբել ազատամարտիկներին: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի թիմում նրա ներգրավվածությունն, ըստ երեւույթին, պայմանավորված է Սամվել Բաբայանի հետ երկարամյա մտերմությամբ: Մարտակերտի շրջանում ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է, որ գործարարությամբ զբաղվելով՝ ինքը վերջնական փլուզումից փրկել է Արցախի գյուղատնտեսությունը՝ նկատել տալով այդ շրջանում գինու գործարանների ապամոնտաժումն ու հզորություները մետաղի ջարդոնի տեսքով վաճառքի հանելու փաստերը: Դա ակնարկ է, որ Արայիկ Հարությունյանը չափազանց նուրբ ինֆորմացիայի է տիրապետում՝ 1994-2000թվականներին Արցախի տնտեսությանը հասցված ծանրագույն վնասների թեմայով եւ կարող է հրապարակային շրջանառության դնել փաստեր, որ մրցակիցներից Մայիլյան-Բաբայան դաշինքին առնվազն մեծ անհարմարություն կպատճառեն: Կխորանա՞ քարոզչական դիմակայությունն այդ աստիճանի՝ կախված է նրանից, թե արդյոք Մայիլյան-Բաբայան դաշինքը կփոխի՞ մարտավարությունը, մերկապարանոց վերագրումների փոխարեն ընտրողներին հիմնավորված լուծումներ կառաջարակի՞: Համայնքներից եւ մայրաքաղաք Ստեփանակերտից ստացվող ազդակները թույլ են տալիս եզրակացնել, որ «թալանածը վերադարձնելու» կարգախոսը հանրային մեծ աջակցություն չի ստանում: Հիմնավոր փաստեր ոչ ոք այդպես էլ չի ներկայացնում, իսկ օդում խոսակցություններից մարդիկ վաղուց են կուշտ:

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11