Արծվաշենը վերադարձնելու խրոխտ հայտարարությունն իրականում մարդկանց անտուն թողնելու մասին է. Թաթոյանի արձագանքը՝ Փաշինյանին

13.11.2025 11:18
475

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ արձագանքել է Փաշինշանի հայտարարությանը, որ  «ՀՀ ոչ մի կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ–անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն»։

«Արծվաշենը վերադարձնելու խրոխտ հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։ Նա դրա փորձն արդեն ձեռք է բերել Արցախի օրինակով ու հմտացել է. գիտի, որ արդեն նման դեպքերում պետք է խոսի ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու մասին։

«2020 թվականից հետո Ադրբեջանը ինտենսիվացրեց Տիգրանաշենի, Արծվաշենի, Տավուշում ինչ-որ անկլավային գյուղերի, տարածքների փոխանակման, վերահսկողության հանձնման ծրագիրը։ Դրանից հետո Փաշինյանը, ՔՊ-ականները իրար հերթ չտալով անընդհատ խոսում էին սրա մասին, բայց իրականում սա ամբողջ Հայաստանը շրջափակման մեջ գցելու, մեր սահմանները ավերելու, բզկտելու ծրագիր է։ Ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են առաջ գալու»։

ՀՀ նախկին ՄԻՊ–ի խոսքով` անկլավները վերադարձնելուց հետո արգելափակվելու է մեր միջպետական ճանապարհներից մեկը` այն ճանապարհը, որով Արարատից Երասխով գնում ենք Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, Գորիս, Կապան և այլն։ Առաջ են գալու բազմաթիվ անվտանգային խնդիրներ։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21