Արվեստասեր մեղրեցու կյանքում պարը եղել է նրա կենսակերպի անբաժանելի մասը

14.02.2024 17:28
820

Մշակույթ սիրող մեղրեցին չի պատկերացրել իր առօրյան առանց արվեստի աշխարհի հետ հաղորդակցվելու: Աշնանը՝ բերքահավաքի ավարտին, մեղրեցին նշել է իր «Կանաչ-կարմիր» կիրակի կոչվող տոնակատարությունը, որը երգի-պարի ու մրգի յուրահատուկ տոնահանդես է եղել: Այստեղ ցուցադրվել է «Տուկ-տուկ-տուկ մանի» անվամբ երգի-պարի մրցույթ: Ցավոք, պարարվեստի մասին անցյալից մեզ շատ կցկտուր տեղեկություններ են հասել, միայն կարող ենք նշել՝ Մեղրիում 20-րդ դարի 50-70-ական թվականներին պարարվեստի զարգացման ուղղությամբ անգնահատելի ավանդ է ունեցել շնորհաշատ մի անձնավորություն՝ ինքնուս երգչուհի, դերասանուհի, պարուհի և պարուսույց Վազգուշ Մարկոսյանը: Նա ոչ միայն Մեղրու բեմերի զարդն էր, այլև երկար տարիներ ղեկավարել է Մեղրիի շրջանային մշակույթի տունը: Որպես պարուսույց նրա ջանքերով աղջիկների ու տղաների գործող պարի խմբերը բազմիցս ելույթներ են ունեցել ինչպես շրջանի բոլոր գյուղերում, այնպես էլ մոտակա շրջաններում, մասնակցել հանրապետական մրցույթների, իսկ «Երաժշտական Մեղրի» հեռուստամրցույթի լավագույն խումբն իրավունք ստացավ մասնակցելու միութենական մրցույթին: 20-րդ դարի 50-60-ական թվականներին ծնված մի ողջ սերնդի ներկայացուցիչներ իրենց գեղեցիկ պարով երախտապարտ են ընկեր Վազգուշին, ով երեխաներին պարել սովորեցնում էր դեռ դպրոցում, երբ ինքը դպրոցի ավագ ջոկատավարն էր:

Հավանաբար մեր գեղեցիկ պարուհիներին էր նկատի ունեցել մասնագիտությամբ ճանաչված երկրաբան, երգահան Սամվել Գևորգյանը, երբ գրել է «Մեղրի» երգի հետևյալ տողերը՝ «Հեզաճկուն աղջիկներդ իրենց նազանքով քարին անգամ շունչ են տալիս, իմ սիրուն Մեղրի»:

Որպես տաղանդավոր պարուսույց՝ 20-րդ դարի 80-ական թվականներին փայլուն տարեգրություն է թողել Երևանից հրավիրված մասնագետ Ռազմիկ Պողոսյանը: Նա տարիքային տարբեր խմբեր էր ստեղծել Մեղրի և Ագարակ քաղաքների մշակույթի օջախներում:

Այդ տարիներին Ագարակի պարող տղաների խմբում աչքի էին ընկնում Վլադիմիր, Վասյա, Գագիկ Կարապետյան եղբայրները:

Հետագայում Մեղրիում որպես պարուսույց երկար տարիներ աշխատել է նրանցից մեկը՝ Վլադիմիր Կարապետյանը:

Պարի զարգացման ասպարեզում որոշակի ներդրում են ունեցել նաև Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներ, ծնունդով մեղրեցիներ Գուրգեն Զաքարյանը, Ռազմիկ Բարդուղի Պողոսյանը, Միլենա Ամիրխանյանը և ուրիշներ:

1984-85 թվականներից Մեղրի քաղաքում սկսեց գործել Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության հանրապետական կենտրոնի մասնաճյուղը: Բացի գործող նկարչական, դիզայներական, կիրառական, գորգագործական և այլ խմբերից, շնորհալի և տաղանդավոր արվեստագետ Ադել Հայրապետյանի և պարուսույց Անուշ Ստեփանյանի ջանքերով ծնվեց փոքրիկների երգիպարի ազգագրական համույթը, որոնք վեր հանեցին ու հասարակությանը մատուցեցին տարածաշրջանում մոռացված հին պարեր, խաղիկներ:

Փոքրիկների պարային համույթը՝ որպես լավագույն խումբ, Հայաստանի երիտասարդական կազմակերպության գործուղմամբ մեկնեց Հարավսլավիա՝ շրջագայության:

Ցավոք, անկախությունից հետո՝ շուրջ 10 տարի, մինչև 21-րդ դարասկիզբը, Մեղրիում մի տեսակ բաց առաջացավ պարարվեստի գործունեության ասպարեզում, թեև կային մի քանի սիրողական խմբեր: 2009 թվականից պարարվեստը Մեղրիում սկսեց ապրել մի նոր վերածնունդ՝ ասպարեզ եկան մասնագիտական կրթությամբ, ծնունդով մեղրեցի, հրաշալի պարուհի Ելենա Քառյանը, ով հիմնադրեց իր դպրոցը և ծնունդ տվեց «Արփի» պարային համույթին, որը կարճ ժամանակ անց ունեցավ ու շարունակում է ունենալ բարի համբավ:

Այնուհետև, որոշ ժամանակ անց մեր պարարվեստի կյանքում հայտնվեցին նոր, շնորհալի պարուսույցներ՝ Մանուշակ Ռուստամյանը, Աստղիկ Խառատյանը, Ժենյա Մարտիրոսյանը և Արգինե Գևորգյանը: Ի դեպ, վերջին երկուսն իրենց գործունեությունը ծավալում էին գեղագիտական կենտրոնում, մյուսները՝ Մեղրիի մշակույթի կենտրոնում, արվեստի դպրոցում:

Անհրաժեշտ է նշել, որ տեղական իշխանությունները, արվեստի դպրոցի տնօրենությունը ոչինչ չէին խնայում պարարվեստի հարաճուն զարգացումն ապահովելու համար:

Կարճ ասած, ներկայումս տարածաշրջանում պարարվեստը գնալով վերելք է ապրում, օրեցօր ստվարանում են պարով հրապուրվողների և զբաղվողների շարքերը: Պարում են ոչ միայն ժողովրդական, այլև օտարերկրյա, ժամանակակից պարեր:

Ասվածին հավելեմ մի փոքրիկ, հաճելի Արվեստասեր մեղրեցու կյանքում պարը եղել է նրա կենսակերպի անբաժանելի մասը փաստ՝ 20-րդ դարի 80-ական թվականներին Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Վանուշ Խանամիրյան) հանրահռչակ «Սուսերով պար»-ի մենապարուհին երկար տարիներ եղել է ծնունդով մեղրեցի Աիդա Հարությունյանը, ում մեղրեցիները սիրով անվանում էին մեր Աիդան: Ի դեպ, նման վերտառությամբ 1982 թվականին նյութ է հրապարակվել նաև «Արաքս» շրջանային թերթում:

Սիրուն Սարգսյան

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24