Աշոտ Ահարոնյան. «Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին այս պահին վիրահատվում են»

27.07.2016 11:30
1576

Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրավոր են, եւ այլեւս չեն գտնվում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ տեղեկություն չունի, թե որ հիվանդանոց են տեղափոխվել «Սասնա ծռերի» վիրավոր անդամները. «Ոստիկանությունը չի հայտնում, թե որ հիվանդանոց են տեղափոխվել նրանք»:

Սոցիալական ցանցերում տարաբնույթ տեղեկություններ էին տարածվում Պավլիկ Մանուկյանի եւ նրա որդու վիճակի մասին, ինչի վերաբերյալ հստակ տեղեկություն ստանալու համար Tert.am-ը  պարզաբանում խնդրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից. «Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին այս պահին վիրահատվում են», - հայտնեց Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի մի քանի անդամներ. կան վիրավորներ:

Քիչ անց հայտարարություն տարածեց նաեւ «Սասնա ծռեր» խմբավորումը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում. «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:

27.07.16
tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08