Աշոտավան. գյուղ Սիսիան համայնքում, որ կրում է Մեծ հայրենականում զոհված հրամանատարի անունը

07.02.2025 16:36
1478

Գտնվում է Տոլորսի ջրամբարի ափին, Սիսիան-Արևիս խճուղու վրա: Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 6 կմ:

Նախկին Աշոտավանը տարածված էր այժմյան գյուղից հյուսիս-արևելք ընկած հարթության վրա, Սիսիան գետի հովտում և մինչև 17.04.1948 թ. կոչվում էր Աղդենք:

Ստ. Օրբելյան պատմիչի Հին ցուցակում Սիսիան գետի միջին հոսանքում տեղադրած գյուղերի շարքում կան Խանք (Խնոք) և Կիրակոսիկ գյուղերը, որոնք 18-րդ դարավերջին դատարկվելուց հետո դարձել են այդտեղ հետագայում Աղքենդ անվանված գյուղի հիմնադրման պատճառը, թեև հնարավոր է, որ այն լինի նաև հին ցուցակի Աթղեք գյուղը:

Կիրակոսիկը Հին ցուցակում (13-րդ դարավերջ) ուներ 12 հարկաչափ, այսինքն միջին մեծությամբ գյուղ էր: Այդ վիճակը նա շարունակում է պահպանել մինչև 18-րդ դարի վերջը, որովհետև այդ ժամանակ Տաթևին տալիս էր 3.850 դահեկան հարկ: Գյուղի հին եկեղեցին կոչվել է Ս. Աստվածածին:

Ռուս-պարսկական երկարատև պատերազմների տարիներին դատարկված Կիրակոսիկը վերաբնակեցվել է 1828—30 թթ. Խոյից եկած գաղթականներով: 1831 թ. այդտեղ ապրում էր ընդամենը 18 մարդ: Սակայն հետագա տարիներին գյուղը, շնորհիվ աշխատասեր և բանիմաց բնակիչների, նկատելիորեն մեծացավ և դարավերջին ուներ մոտ 400 բնակիչ՝ շարունակելով մնալ որպես Տաթևի վանքապատկան գյուղ:

Գյուղն Աշոտավան է վերանվանվել ի պատիվ դիվիզիայի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսի Սարգսյանի (1903-1941), որը հերոսաբար զոհվել է Վիննիցիայի մոտակայքում տեղի ունեցած դաժան մարտերի ընթացքում: Աշոտ Սարգսյանը, ժամանակակիցների բնութագրմամբ, տաղանդավոր զորավար էր, բնատուր մեծ ունակություններով օժտված զինվորական, բազմակողմանի զարգացած անձնավորություն: Մարշալ Հ. Բաղրամյանը իր «Այսպես է սկսվել պատերազմը» գրքում չափազանց բարձր գնահատական է տվել իր զինակցին, դրվատել նրա տաղանդը: Հենց Հ. Բաղրամյանի միջնորդությամբ է Աղքենդը վերանվանվել Աշոտավան: Այդ կապակցությամբ Հայաստան ուղարկած փաստաթղթում մարշալը հայտնում է նաև, որ գնդապետը թաղված է Կիևի զինվորական հոսպիտալի բակում և ինքն էլ եղել է թաղման կազմակերպիչը:

Դիվիզիայի հրամանատար, իսկ պատերազմից հետո ռազմական ակադեմիայի ռազմավարության ամբիոնի դասախոս էր Աշոտի կրտսեր եղբայր Անդրանիկը, ով 1949 թ. դատապարտվել էր բանտարկության և միայն 1953 թ. ազատվել:

Այս երկու խիզախ գնդապետների մայրը՝ Շուշանիկը, հայ մեծ գիտնական Նիկողայոս Ադոնցի քույրն էր, որին վիճակվել էր ամուսնու մահից հետո ապրել նաև իր երկու փառապանծ որդիների մահվան ողբերգությունը:

Շչորս Դավթյան

Սիսիանի բնակավայրերի պատմությունը

Երևան, 1997 թ.

 

#Евразия,

#ЕвразияГранты

#Մեծհայրենականումզոհվածսյունեցիներիհիշատակըհավերժացված

https://t.me/evraziakgz

https://vk.com/eurasia_npo

https://ok.ru/group/70000005930374

https://www.tiktok.com/@eurasianpo?_t=8nJ3bbFQ5Rg&_r=1

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24