Աթլետիկա. Հայաստանի նոր ռեկորդ

27.05.2014 17:10
2324

Մայիսի 24-25-ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է աթլետիկայի տղամարդկանց եւ կանանց ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 120 մարզիկ եւ մարզուհի՝ Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Էջմիածնի, ՕՀՊՄՔ-ի եւ ԼՂՀ-ի մարզադպրոցներից:

Առաջնության մասնակիցները խաղարկել են 129 մեդալ:

Կանանց մրցապայքարում Հայաստանի առաջնության հաղթողներ են դարձել՝

Խուբեսերյան Դիանա (Երեւան) վազք 100մ, 200մ
Հարությունյան Լիլիթ (Վանաձոր) վազք 400մ, 1500մ
Քարհանյան Աննա (Վանաձոր) վազք 800մ
Ալավերդյան Էլլադա (Վանաձոր) վազք 3000մ
Բակունց Աննա (Կապան) 400մ արգելավազք
Հովհաննիսյան Սաթենիկ (Երեւան) հեռացատկ, եռացատկ
Ավետիսյան Հերմինե (Գյումրի) սկավառակի նետում, գնդի հրում
Թադեւոսյան Անահիտ (Երեւան) մուրճի նետում

4X400մ փոխանցավազքում հաղթող է ճանաչվել կանանց Վանաձորի հավաքականը, իսկ երեւանցի Անահիտ Թադեւոսյանը մուրճի նետման ձեւում՝ 50,05 արդյունքով, սահմանել է ՀՀ նոր ռեկորդ:

Տղամարդկանց մրցապայքարում ՀՀ առաջնության հաղթողներն են՝

Մուրադյան Արթուր (Երեւան) վազք 100մ
Գրիգորյան Սամվել (Երեւան) վազք 200մ, 400մ արգելավազք
Մկրտչյան Տիգրան (Գյումրի) վազք 400մ
Հայրապետյան Աշոտ (ԼՂՀ) վազք 800մ, 1500մ
Մկրտչյան Երվանդ (Գյումրի) վազք 3000մ
Համբարձումյան Արտակ (Երեւան) հեռացատկ
Աղասյան Լեւոն (Կապան, ԲԿՄԱ) եռացատկ
Մարտիրոսյան Ալբերտ (Գյումրի) գնդի հրում, նիզակի նետում
Խաչատրյան Սուրեն(Երեւան) սկավառակի նետում

4X100մ փոխանցավազքում հաղթող ճանաչվեց Արտաշատի հավաքականը, իսկ 4X400մ փոխանցավազքում՝ Գյումրու հավաքականը:

Առաջնությանը հետեւել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու մարզական համալիր միջոցառումների ծրագրերի վերլուծության եւ իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Արեւիկ Կարապետյանը:

http://www.armsport.am/
26.05.14թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34