Ավետիք Իսահակյանը՝ 104 տարի առաջ՝ մարտի 23-26-ը, Շուշիում՝ անգլիացիների քաջալերանքով, ադրբեջանցիների կազմակերպած հայերի կոտորածի մասին

21.03.2024 12:51
436

1920 թ. մարտի 23-26-ը Շուշիում տեղի ունեցավ հայերի կոտորած…

Փախչում են հրդեհից, ջարդից՝ թուրք եւ ադրբեջանցի ժողովրդի եւ նրանց պետերի ձեռքով կատարված: Իթթիհատ-Մուստաֆա Քեմալի, Նուրի փաշայի եւ Խոսրով Սուլթանովի արյունոտ գործը՝ անգլիացիների հավանությամբ:

Շուշուց մոտ 6000 մարդ եւ գավառից 40 հայ գյուղ քանդած, մասամբ կոտորած:

Ականատես Միրզա Տեր-Սարգսյանի (Միտսար) հիշատակարանից արտագրած:

«Մեր առաջ, մեր ոտների տակ մեզ հանդիպում են ընկած դիակներ, կիսամեռ մարդիկ, արյան մեջ թավալվողներ. ընկնում էին շատերը մեր կողքին, մեր ձեռքերի վրա, մեր ոտների տակ, մեռած, վիրավոր, հառաչանքները բերաններին մի կում ջուր հայցելով, մի փրկություն աղերսելով… Մայրն ընկնում է աղջկա կողքին, աղջիկը կռանում է, որ բարձրացնի, հանկարծ այն կողմից վրա է հասնում ասկյարը, վիրավոր մորը սվինով տապալում գետնին եւ աղջկան թեւի տակն առած՝ թուրք սպային ընծա տանում: Գեղեցկուհի մոր գրկին մանուկը վիրավորվում է, մայրն հանում է թաշկինակը, որ վերքը կապի, սպան մոտենում է, մանկանը մոր գրկից առնում դեն շպրտում՝ իբրեւ մի ավելորդ եւ իրեն խանգարող բեռի, եւ օրհասական կռվով, ճվոցով ու իր երեսը ծվատող մորը ներքեւ քարշ տալիս:

Ո՞վ էր նայողը: Թեկուզ բարեկամ, թեկուզ հարազատ ու աչքի ազիզ, ամեն մարդ իր գլուխն էր ազատում, ամեն մարդ իրեն փախցնում: Մայրն իր որդուն էր կորցնում, կինը՝ հիվանդ ամուսնուն, որդին՝ պառավ մորը, քույրը՝ եղբորը: Եվ վազում էին անզգա, վայրենաբար, մեկը մյուսին կորցրած… Իսկ ավելի սարսափելին. սպանված կնոջ ամուսինը ծծկեր մանկան վայր է դնում մի թփի տակ եւ ինքը մեկնում… հայրը վիրավոր որդուն մի քիչ տեղ բերելով՝ հոգնում է ու թողնում ճանապարհի կեսին, հոգեվարքի մեջ, որ ինքը կարողանա ազատ փախչել… վիրավոր մոր կրծքի վրա ընկած մանուկը մոր ծիծն է… իսկ մայրն անզգա, վերջին շնչում: Մի 12 տարեկան տղա պատմում է, որ իրենց տան հինգ հոգուն իր աչքի առջեւ մորթեցին եւ ինքը միայն պահարանի տակ թաքնվելով՝ ազատվել է…»:

Շուշին այրելուց, 6000 հայ չարաչար սպանելուց մի քանի ամիս հետո Միրզան գնում է Շուշի, իր տան ավերակները տեսնելու եւ թաքստոցից պահած արծաթեղենը հանելու: Գալիս տեսնում է, որ թուրքերն արդեն պեղել-հանել են թաքցրածը: Հետո, նույնիսկ սովետացած Շուշի՝ նրա իշխանավոր ադրբեջանցի յոլդաշները թույլ չեն տալիս վերադառնալ հայերին` պեղումներ անելու իրենց այրված տներում՝ հրամայելով, թե դրանք «պատերազմական գույք են, ավար են…»:

Միրզան նկարագրում է ավերված քաղաքը. մի երկու զգացված տեղեր արտագրեմ.

«Մտանք քաղաք. Խորհրդային Ադրբեջանը ղուրբան- բայրամի տոնն էր կատարում. երաժշտություն, քեֆ, թուրք ամբոխ: Շուշում հայ չէր մնացել. մի տեղից մյուս տեղ փոխադրվող հայեր կային… Բաքվից գալիս էին գյուղ՝ ասելով, որ ապրելու հնարավորություն չկա, ինչ որ ունեինք-չունեինք՝ բոլորը ձեռքներիցս խլել են, եւ գյուղերից գնում են Բագու, ասելով՝ գյուղում ապրելու միջոց չկա. էլի այնտեղ մշակություն կանենք եւ գլուխներս կպահենք:

Ո՞վ էր հասկանում իր արածը…

Որ ասեմ ավերակները լեզու են ունենում խոսելու եւ խոսացնելու, լալու եւ լացեցնելու՝ չեք հավատա: Ի՞նչն էր հապա ինձ այնքան խոսացնում, եթե ոչ իմ պարտեզի խանձված ու կիսաքանդ ծառերը, ջարդ ու փշուր վարդենիները, բակում ալյուրի նման մաղված ու կրակից հալված ապակիները, անոթների ու ամանների փշրանքները…

Մեր նկուղը քարակույտերով է լցված, որոնց տակ հավատացած էի, թե կգտնեմ իմ պահ տված հարստության արկղը-շորեր, արծաթեղեններ, ձեռագրեր… փորեցինք, փորեցինք մարդ ու կին, երկու հոգով եւ ոչինչ չգտանք: Ո՛չ մի նշմար, ո՛չ մի հետք: Լուռ հոգոց միայն արձակեցինք ու ետ դարձանք մեր աշխատանքից ձեռնունայն, ցեխի ու քրտինքի մեջ կորած: Աշնանային ցողերից բարձրացած կանաչ խոտի վրա փռեցինք մեր կտավե խուրջինը, հանեցինք մեր պաշար գարի հացն ու սոխը, մի-մի քար դրեցինք մեր տակը եւ վերջին անգամ մեր պարտեզում հաց ուտելով՝ վեր կացանք, համբուրեցինք մեր տան պատերը, մեր դրած քարերը, մեր ձեռքի դիպած վայրերը եւ լուռ ու անխոս, լցված սրտով եւ խեղդված կոկորդով հրաժեշտ տվինք անձայն լացող ավերակներին եւ հեռացանք… մեր ոտները չէին շարժվում, մեր սիրտը չէր հեռանում… կրկին դարձանք, կրկին համբուրեցինք եւ այս անգամ ոչ թե հեռացանք, այլ գժվածի պես վազեցինք, որ կարողանանք հաղթած լինել մեր ոտքերի կապանքներին, մեր վշտին, իսկ նրանք դեռ լալիս էին մեր ետեւից, դեռ կանչում էին մեզ… …

Անցանք… ավերակներ, ավերակներ, սարսափ ազդող ամայություն. մարդկային գանգեր, մորթազերծ ոսկրոտիք եւ մեր փախուստը… Բողոքում էին կարծես դրանք մարդկային գազանության զոհ գնացած ո՞վ գիտի քանի՜ մեզ ծանոթ ու բարեկամ, հարազատ ու ազգական անձնավորությունների այդ դիակների ոսկորները, որոնց չէինք մոտենում, չէինք խոսեցնում, այլ խորշում էինք, իբրեւ ժանտախտից, ու փախչում էինք երեսներս ծածկած…

«Անցանք սոսկումների շարքը: Քանի՞ հատ էին նրանք, քանի՞ բաժանմունք, քանի՞ վարչություն, քանի՞ դիվան. թիվ ու համար չկար: Մեր դիմումների նպատակն էր, որ թույլ տային մեր տան ավերակներում պատերի ծայրերին մնացած թիթեղներից մի 50 հատ գյուղը տանելու՝ այնտեղ մեր հայրական ավերակ սենյակներից մեկի գլուխը ծածկելու եւ մեջը պատսպարվելու: Մեկը խոստացավ… մյուսը թե՝ քաղաքը պիտի վերաշինենք, երրորդը՝ չէ՛, ասաց, պատերազմական ավար է, թույլ չենք տա տանելու:

Եվ այսպես՝ ձեռնունայն:

Մեր թափառումների յուրաքանչյուր քայլափոխում մեզ հանդիպում էին հայ աղջիկներ՝ ժառանգություն մնացած թուրքերին՝ քաղաքի կործանումից եւ հայերի գերությունից: Մենք լսել էինք, բայց չէինք տեսել նրանց՝ թուրքի կին դարձած: Որն իր հագուստում, որը թրքական չադրայի մեջ, հինայած… մեր հարեւանի աղջկան պատահեցինք՝ դռան ճեղքից դեպի փողոց նայելիս: Կինս մոտեցավ, կանչեց անունը: Նա կնոջս բարեւն ընդունեց սառնասրտությամբ:

- Շա՞տ կան ձեզանից այստեղ,- հարցրեց կինս:

- Շատ:

- Ովքե՞ր են, ասա՛, մեր թաղից մնացածները:

- Չեմ կարող… չեմ տեսել: Վերքերս մի՛ քրքրեք, կոտորվեն ձեզ պես հայերը,- ասաց նա թախծությամբ եւ դուռը երեսներիս պինդ շրխկացրեց»:

Ահա այսպես, և հայ բոլշևիկները, թուրքերի բարեկամներն ու ընկերները չուզեցին գերությունից ազատել հայ աղջիկներին, նրանք ուզում էին հնդիկներին ազատել անգլիացիների ձեռքից:

Իսկ թուրքերը՝ կեղծավոր, խորամանկ, դիպլոմատ, նենգ, ստախոս՝ իրենց մոնղոլական ցեղային այս հատկությունով զինված:

Մի ղարաբաղցի ծեր հայ ասել է Ադրբեջանցի պետության առաջ գալու նկատմամբ. «Օսմանցին և անգլիացին (Օսմանցի և Անգլիան) քոնթի եկան և ցկնեցին Ադրբեջանի պետությանը:

Խեղճ հայ ժողովուրդ՝ անտեր, անպաշտպան»:

…Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին։ Այդ գիշերը ուժեղ քամի էր։ Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշերը հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ… Այսպես դատարկվեց Շուշին ու մեռավ․․․ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ, և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին։

 «Սյունյաց երկիր. մշակութային», № 4

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01