Այդ միավորումը բերելու է ընդհանուր բարդակի կրթական համակարգում. Բրյուսովի անվան համալսարանի դասախոս

12.10.2022 16:32
993

Այն, որ բուհերի օպտիմալացման խնդիր կա, դրա մասին երկար է խոսվել, բոլորս գիտենք, մենք չենք հերքում որ դրա կարիքը կա, բայց պարզվում է, որ սեպտեմբերի 1-ից սկսվել է թաքուն պահվող մի գործընթաց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։

«Ամեն ինչ բացվեց նրանից, որ երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ էր, որի օրակարգում էր նաեւ ռեկտորի ընտրության հարցը, որովհետեւ դեկտեմբերին ժամկետը լրանում է: Խորհրդի անդամ կառավարության ներկայացուցիչները համառորեն  պնդում էին, որ այդ հարցն օրակարգից հանվի, թեեւ մտել էր օրակարգ: Որպես հիմնավորում բերվում էր այն, որ այս պահին քննարկվում է մի նախագիծ, որով բուհերի միավորման գործընթաց է լինելու: Երեկ մենք տեղեկացանք, որ արդեն կոնկրետ բուհերի անուններով նախագիծ կա, ավելին այն տարբեր գերատեսչություններում քննարկման փուլում է: Այս դեպքում՝ խոսքը Բրյուսովի համալսարանը, ֆիզկուլտ ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու մասին է»,-ասաց նա:

Ակոբյանի խոսքով, իրենք ավելի վաղ էլ էին նման տեղեկություններ լսել, բայց մտածել էին, որ կառավարությունը կգտնվի բանական, կքննարկի հարցն իրենց հետ եւ այդ ժամանակ իրենք կներկայացնեն իրենց կարծիքն ու հիմնավորումները:

«Ես լավատես եմ, կարծում եմ՝ մեր կառավարությունը չի գնա այդ քայլին, որովհետեւ որեւէ հիմնավորում չկա: Մենք պատրաստ ենք կառավարության հետ քննարկել, բանավիճել, լսել դիմացիների փաստարկները: Չեմ հավատում, որ նման միավորում լիելու է, որովհետեւ դա բերելու է ընդհանուր բարդակի կրթական համակարգում:

Կոնկրետ մեր ֆակուլտետում կա 5 բակալավրիական կրթական ծրագիր, 10 մագիստրոսական կրթական ծրագիր, որեւէ մեկը յդտեղ մանկավարժի որակավորում չի ստանում: Մեր համալսարանի 10-15 տոկոսն է մանկավարժի որակավորում ստանում: Բավականին փաստարկներ կան, կարծում եմ՝ խելամիտ կգտնվեն եւ այդ որոշումը չեն կայացնի:

Եթե չցանկանան մեզ հետ քննարկելի, մենք ամեն ինչ կնենք պաշտպանելու մեր համալսարանը»,-ասաց Ցոլակ Ակոպյանը:

Բրյուսովի անվան պետական համալսարանը փակելու գաղտնի նախագիծ է շրջանառվում.համալսարանն ու ԿԳՄՍՆ-ն առայժմ չեն մեկնաբանում

https://news.am/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12