Այլընտրանքի առկայությունը փոխում է վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ

28.10.2022 15:19
500

Հայաստանի հստակ դիրքորոշումը կմեծացնի Իրանի դերակատարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վրաստան կատարած այցը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ ինքնիշխան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը Եվրոպայում թեւակոխում է նոր փուլ: Բաքվի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները, որոնք կհանգեցնեն նրա թուլացմանը եւ միաժամանակ վտանգավոր վիճակ կստեղծեն Ադրբեջանի հովանավորի՝ Թուրքիայի համար, սարերի հետեւում չեն:
Կենտրոնական Ասիայից, Ռուսաստանից, Իրանից եւ Ադրբեջանից դեպի Եվրոպա գազային մատակարարումների շուրջ մրցակցությունը ստեղծել է մի անկայուն իրավիճակ, որում իրադարձությունների ընթացքը ժամ առ ժամ կարող է փոխվել: Որոշակի զարգացումների դեպքում Վրաստանը տարանցիկ երկրի կարգավիճակ կունենա, այդ թվում՝ նաեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային, ինչպես նաեւ պոտենցիալ էներգետիկ միջանցքի շրջանակներում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Թբիլիսի կատարած անսպասելի այցը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Կովսականում տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ, պատկերավոր ասած, դեռ չէին սառել նրանց թեյի բաժակները, վկայում է, որ Վրաստանի տարանցիկ դերի հետ կապված՝ անհանգստացնող հարցեր են առաջացել Բաքվում ու Անկարայում: Առաջիկայում «ՀՀ»-ն, անշուշտ, առանձին հոդվածով կանդրադառնա գազային մատակարարումների խնդրին ու տարածաշրջանում ստեղծված լարված մրցակցային մթնոլորտին: Այժմ շարունակենք անդրադարձը Իլհամ Ալիեւի այցին, որը մի շարք նպատակներ է հետապնդում նաեւ հայկական ուղղությամբ:
Վրաստանի վարչապետի՝ Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, խոսելով հակամարտության կարգավորման իր ցանկության մասին, Իլհամ Ալիեւը փորձ է արել այս կամ այն երկրում ու կառույցում իր ներկայացուցիչներին կամ խավիարային պաշտպաններին «փաստարկ տրամադրել», որի օգնությամբ վերջիններս գոնե կկարողանան խոսելու հնարավորություն ստանալ Եվրոպայում: Ադրբեջանի ղեկավարը հույս ունի ազատվել հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաեւ մեղմել իր նկատմամբ, որպես ագրեսորի, դրսեւորվող վերաբերմունքը եւ խուսափել պատասխանատվությունից: Բացի այդ, խոսելով Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու մասին՝ Ադրբեջանը փորձում է գրավել հակառուսական շրջանակների ուշադրությունը եւ վայելել նրանց «վստահության պտուղները»: Ալիեւը, սակայն, չի կատարել այն հիմնական քայլերը, որոնք կարող են գոնե ինչ-որ կերպ օգնել իրեն. չի հեռացել Հայաստանի ինքնիշխան տարածքից, չի ազատել գերիներին ու միեւնույն ժամանակ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն իր վերահսկողության տակ անցած տարածքներում: Ի դեպ, այդ քայլով նա համաշխարհային հանրությանն արդեն ապացուցել է, որ Արցախը չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, որ դա հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրական վտանգ է առաջացնում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կովսականում հրապարակայնորեն Ալիեւին հորդորում էր անկյուն քշել հայերին, եւ ինչպե՞ս եղավ, որ ամեն օր շփման գծում կրակող, իրական բանակցությունները ձախողած Ալիեւը հանկարծ խոսում է խաղաղության համաձայնագրի մասին: Ակնհայտ է, որ նրա նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ ուղերձների տարածումը, թե, իբր, «խաղաղաբար է տրամադրված եւ ոչ թե պետք է պատժվի, այլ պետք է օգնություն ստանա»: Իր հայտարարությամբ Ալիեւը հույս ունի նաեւ մեր հասարակության մեջ տարբեր բեւեռներ ստեղծել, որոնք կարող են բախվել եւ չեզոքացնել հայկական բոլոր ուժերը միավորելու եւ միասնաբար թշնամու դեմ ելնելու հնարավորությունները: Ադրբեջանի նախագահը փորձում է մեր շարքերում ակտիվացնել պատերազմից հոգնածներին, տատանվողներին, տեղեկություն չունեցողներին, նաեւ նրանց, ովքեր հակված են առեւտուր անել թուրքերի հետ: Նշանակում է՝ Ալիեւը մտածում է ոչ թե խաղաղության, այլ հայության ուժերը պառակտելու մասին, իսկ դա, իր հերթին, վկայում է, որ Բաքուն պատրաստվում է նոր հակամարտության: Ռուսաստանը նույնպես իր պրոպագանդիստական մեքենայի միջոցով փորձում է աջակցել հակամարտ բեւեռների առաջացմանը Հայաստանում, եւ հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունների՝ ռուսաստանյան որոշ գործիչների մեր երկրում անցանկալի անձ հայտարարելու որոշումները թելադրված են այս ուղղությամբ նրանց կատարած աշխատանքից: Ակնհայտ է նաեւ, որ Մոսկվայի աջակցությունը վայելող Ալիեւը հենց այնպես չէ հայտարարում, թե Ռուսաստանը Հարավային Կովկասում այլեւս տեղ չունի: Իրականում փորձում է վախեցնել Հայաստանին, որ նա շարունակի իր պաշտպանությունը փնտրել Մոսկվայում: Այլ կերպ ասած՝ թուրք-ադրբեջանական ուժերը Հայաստանին հրում են դեպի Մոսկվա: Եթե դա իրականություն դառնա, հայկական իշխանությունները կզրկվեն դաշնակիցներ կամ գոնե հովանավորներ ունենալու հնարավորություններից, կհամաձայնվեն ստորագրել ցանկացած փաստաթուղթ: Այսպիսի վերադարձը ռուսական ուղեծիր բխում է հենց այն ուժերի շահերից, որոնք ձգտում են Հայաստանից պոկել Սյունիքը: Երեւանը, զրկվելով հնարավոր դաշնակիցներից ու հովանավորներից, ստիպված կլինի մտնել միութենական պետության կազմի մեջ՝ վերջնականապես թաղելով ուժեղ պետություն ունենալու ձգտումները եւ զիջելով այնպիսի տարածքներ, որոնց բացակայությամբ այլեւս երբեք գործոն չի կարող դառնալ տարածաշրջանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիեւին հրավիրել է բանակցություններ վարել Ռուսաստանում, եւ այդ հանդիպումը պլանավորված է մոտ օրերս: Ռուսաստանի ու Թուրքիայի հետ իր քայլերը ճշգրտող Ալիեւը պատահաբար չէ հենց այդ հանդիպման նախօրեին մեկնել Թբիլիսի: Մի շարք հանգամանքներ են գործողությունների այսպիսի օրակարգ թելադրում: 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում Ռուսաստանը ոչնչով չօգնեց հայ ժողովրդին, չկատարեց օդը փակել-վերահսկելու իր պարտականությունները միասնական հակաօդային պաշտպանության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, թափանցիկորեն ցուցադրեց Մոսկվայի առաջնահերթությունները, որոնք ոչ թե համընկնում են իր դաշնակցի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների հետ: Ստեղծված պայմաններում հակառակորդն իր գործընկերների հետ, որոնց թվում են նաեւ Իսրայելն ու Պակիստանը, փորձ արեց մաս առ մաս նվաճել Հայաստանի սահմանամերձ տարածքները, ինչպես նաեւ փորձեց տիրանալ «Զանգեզուրի միջանցքին», որը միմյանց է կապում Իրանն ու Հայաստանը եւ Թեհրանին հնարավորություն է տալիս պահպանել տարանցիկ նշանակությունն ու ապագայում Հայաստանի ու Վրաստանի միջոցով սեփական նավթագազային ռեսուրսներն արտահանել դեպի Եվրոպա: Եվ կրկին Մոսկվան չարձագանքեց, չնայած պաշտոնական դիմում էր ստացել Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ գործող պայմանագրերի համաձայն: Ավելին՝ չարձագանքեց նաեւ ՀԱՊԿ-ն, որին նույնպես դիմել էր կազմակերպության անդամ Հայաստանը: Ակնհայտ դարձավ, որ ստեղծված իրավիճակը Հայաստանին պարտադրում է մշակել անվտանգային նոր համակարգեր: Եթե կան շահեր, ուրեմն կան նաեւ անվտանգության պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված այլընտրանքային լուծումներ: Հայաստանը սուբյեկտայնություն ունի այնքանով, որքանով Սյունիք ունի: Սա պետք է հասկանալ առաջին հերթին: Իր տարանցիկ նշանակության պահպանման ձգտումն Իրանին թելադրում է ամուր կանգնել Հայաստանի պաշտպանության դիրքերում եւ զգուշացնել Բաքվին ու Անկարային, որ տարածաշրջանում սահմանային փոփոխությունների կատարման նրանց քաղաքականությունը շարունակություն ունենալու դեպքում կարժանանա կոշտ հակազդեցության: Այն բանից հետո, երբ հստակեցվեց, որ Հայաստանը կարող է եւ անհրաժեշտաբար պետք է այլընտրանքային ուղիներ որոնի սեփական անվտանգության ամրապնդման համար, ավելին՝ ունի ուժեղ այլընտրանք, որը ցուցադրում է, նրան ինչ-որ բան պարտադրելու փորձերի սնանկությունն ակնհայտ դարձավ: Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունները բացառված են, եւ իրենք Հայաստանի կողքին են: Եվ չնայած Թեհրանն ու Վաշինգտոնը հիմա հակադիր բեւեռներում են, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ այս պետությունները ընդառաջ կգնան միմյանց եւ կստորագրեն համաձայնագրեր՝ ոչ միայն կարգավորելով հարաբերությունները, այլեւ դրանց տալով գործընկերային բնույթ: Միասնական Արեւմուտքը կարող է ռուսական գազը փոխարինել նաեւ իրանականով՝ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ կառուցելով էներգետիկ միջանցք՝ նույն մասնակիցներով: Միայն այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին որոշ ժամանակ առաջ խնդրել էր Թուրքիայի փոխարեն միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման գործում, եւ որը, ըստ էության, չողջունվեց ռուսական իշխանությունների կողմից, նաեւ այն մասին է վկայում, որ Արեւմուտքն սկսում է տարածաշրջանում Իրանին որոշակի նշանակություն կամ դերակատարություն տալու գործընթաց: Այս պայմաններում ադրբեջանա-թուրքական ուժերը նենգությամբ, ինչպես Մսրա Մելիքը՝ Սասունցի Դավթի հետ կռվի նախօրեին, փորձում են ձիուց իջեցնել Հայաստանին ու «տանել-նստեցնել վրանի տակ»… Այլ կերպ ասած՝ նրանք հասկանում են, որ Թեհրանի ու Վաշինգտոնի, ընդհանրապես՝ միասնական Արեւմուտքի կոշտ պատասխանի պայմաններում չեն կարող իրականություն դարձնել Հայաստանը մասնատելու իրենց երազանքը՝ հանուն սեփական գազային նպատակների՝ շրջանառության մեջ դնելով հակառուսականության կեղծ թեզեր: Նշանակում է՝ նաեւ չեն կարողանա Հայաստանը գրավելու նախադրյալներ ստեղծել, հետեւաբար նաեւ՝ չեն կարողանա ուժեղացնել Թուրքիայի դիրքերը՝ վերածվելու Վլադիմիր Պուտինի առաջարկած գազային հանգույցի եւ Եվրոպա մղելով ռուսական նավթն ու գազը: Արեւմուտքը, թեկուզ այն պատճառով, որ ձգտում է ազատվել ռուսական էներգառեսուրսներից ունեցած կախվածությունից, դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը պետք է շարունակի ամրացնել հարաբերությունները բոլոր միջնորդների, այդ թվում՝ Իրանի հետ եւ, հանդես գալով որպես միջնորդ, հնարավորություններ ստեղծի՝ Երեւանը վերածելու մի հարթակի, որտեղ կբանակցեն միասնական Արեւմուտքն ու Իրանը՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու եւ համագործակցության հիմքերը հաստատելու համար: Սյունիքի հարցում, որը Հայաստան կոչվող օրգանիզմի ողնաշարն է, Հայաստանի հստակ եւ կայուն դիրքորոշումը բխում է Իրանի շահերից, որովհետեւ այն Թեհրանին միանգամայն իրատեսական հնարավորություններ է տալիս վերածվել գազային հանգույցի Թուրքիայի փոխարեն՝ ընդունելով Կենտրոնական Ասիայի գազն ու Հայաստանի եւ Վրաստանի միջոցով այն մատակարարելով արեւմտյան տերություններին:
 

hhpress.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25