Այս աղջնակը չի պարում, այլ ասես ճախրում է բեմում

21.12.2022 12:24
5545

Հաճախ չի պատահում, որ շնորհալի երեխան կամ պատանին բազմակողմանի շնորհալի լինի և ինքնադրսևորվի արվեստի մի քանի ճյուղում։ Մեզանում այդ երևույթը դրսևորվում է Մարի Էլչյանի մեջ։ Այս դեռատի պարմանուհին իր ուժերը փորձում է պարի, երգարվեստի ու թատերական արվեստի բնագավառներում։ Նա ոչ միայն փորձում է, այլ նաև մեծ հաջողությունների է հասել իր այդ դրսևորումներում։ Աստված շնորհել է նրան բեմական հմայք, աշխատասիրություն, արվեստն ընկալելու նրբին ճաշակ (վերջինս հավանաբար նրան փոխանցվել է պապից՝ նա ճանաչված նկարիչ ու մանկավարժ Հրանտ Էլչյանի թոռնուհին է), և, իհարկե, այդ ամենին ավելացել են դաստիարակվածությունն ու էթիկան։

Կարծես թե արվեստում իր քայլերն անող մարդու համար բոլոր նախադրյալները կան, ու աստվածային շնորհով օժտված լինելով՝ Մարին չէր կարող հաջողությունների չհասնել։

Նրա առաջին լուրջ և կարևոր հաջողությունը 2016 թվականին էր, երբ աղջնակն ընդամենը 11 տարեկան էր: Մասնակցեց Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ բազմաթիվ մրցակիցների մեջ արժանանալով երրորդ կարգի դափնեկրի կոչման։ Երգեցողության բնագավառի նրա ձեռքբերումները հետագա տարիներին շարունակվեցին «Ոսկե տավիղ» հանրապետական երգի փառատոնում, որտեղ գրավեց երկրորդ պատվավոր տեղը, իսկ «Գլոբալ արտ ֆեստ» երգարվեստի մրցույթ-փառատոնում զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը։

2020 թվականին մասնակցեց «Սլավյանսկի բազար» մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան փուլին և արժանացավ շնորհակալագրի՝ այդ ամենահեղինակավոր և պրոֆեսիոնալ մրցույթ-փառատոնի նախընտրական հանձնախմբի կողմից։ 2018 թվականին Մարին ունեցավ իր առաջին մենահամերգը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում։

Երգեցողության բնագավառում Մարի Էլչյանի հաջողությունները թվարկելիս չենք կարող չշեշտել նրա մանկավարժին՝ Թերեզա Հովհաննիսյանին, ում դերը մեծ է աղջնակի հաջողությունների գործում։

Դժվար է որոշել՝ Մարի Էլչյանն ավելի շատ երգչուհի՞ է, թե՞ պարուհի, քանզի արվեստի այս երկու ճյուղը նրանում չեն զիջում միմյանց, այլ կարծես փոխլրացնում են։

Տարեկիցների շրջանում Մարին բացառիկ պարային զգացողությունով է օժտված իր ամբողջ էությամբ այնպես է զգում երաժշտության հնչյուններն ու դրանք պարային տարրերով վերարտադրում, որ ակամա հիշում ես Խորենացու տողերը՝ գրված միջնադարյան պարուհի-դերասանուհի Նազենիկի մասին՝ «Զի հոյժ գեղեցիկ էր և երգե՜ր ձեռամբ»։ Այս աղջնակը չի պարում, այլ ասես ճախրում է բեմում, նրա պարային քայլը քայլ չէ, այլ նրբին սահք՝ բեմում։

Վերջերս կապանյան հանդիսատեսն ականատես եղավ նրա կատարմամբ «Նունեի պարին»՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան)։ Սա կապանյան պարարվեստում մի նոր խոսք էր։ Այդ դասական մենապարը Մարիի կատարմամբ հրաշալի էր ու անզուգական։ Ինչպիսի՜ պլաստիկա, ինչպիսի՜ կերպարային զգացողություն՝ ձեռքեր, աչքեր։ Հատկապես աչքեր ու զգացողություն, որը, ցավոք, մեզանում՝ այդ բնագավառում, շատ է պակասում։

Այստեղ, իհարկե, դրվատանքի խոսքեր պետք է հղել նրա առաջին պարուսույցին՝ Գայանե Վարդիկյանին և ներկայիս դասախոսին՝ Թամարա Ստեփանյանին, ովքեր մեկը մյուսին փոխլրացնելով կերտում են ապագայի պարուհուն, ով դեռ իր խոսքը կասի… Մարի Էլչյանի ձեռքբերումներն այս բնագավառում քիչ չեն՝ «Արտ դանս» հանրապետական առաջին մրցույթ-փառատոնում արժանացել է երրորդ կարգի դափնեկրի կոչման, և իր պարուսույց Գայանե Վարդիկյանի հետ հրավիրվել Վրաստանի Հանրապետություն, որտեղ պարել է Ռեվազ Լագիձեի անվան դպրոցի համերգային դահլիճում, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում՝ արժանանալով դիպլոմների ու պատվոգրերի։

2020 թվականին հրավիրվեց համալրելու նորաստեղծ «Էքսպերիմենտալ» պարախմբի շարքը (ղեկավար՝ Ռուզաննա Խաչատրյան) և բազմաթիվ ելույթներով մասնակցեց համաքաղաքային միջոցառումների։

2021 թվականին համալրեց նորաստեղծ «Զանգեզուր» ժողովրդական պարերի անսամբլի շարքը (պարուսույց՝ Վահագն Գասպարյան)։ Այս համույթի կազմում մասնակցեց Երևանում կազմակերպված «Պարատուն 2021» պարային փառատոնին և արժանացավ պատվոգրի։

Մասնակցեց «Օռանժեվի Քոբուլեթի 2022» երգի ու պարի միջազգային փառատոնին՝ գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը։

Չնայած իր տարիքին, Մարին մի շարք մրցույթների է հասցրել մասնակցել, բազմաթիվ դիպլոմներ ու պատվոգրեր բերել Կապան։ Նրա ընթացքը պարային ասպարեզում սկսվել է Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Սիլուետ» պարային համույթից (պարուսույց՝ Գայանե Վարդիկյան), իսկ այժմ ուսանում է Կապանի արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնում (պարուսույց-դասախոս՝ Թամարա Ստեփանյան)։

Մարին այս ամենին զուգակցեց նաև թատրոնը 2021 թվականին Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի և գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի կողմից հրավիրվեց խաղալու «Լոլի Բոբը» Ամանորի ներկայացումում, որին հաջորդեց Քրիստինե Սլոյանի կողմից բեմադրված «Իմ հրեշը» ներկայացմանը մասնակցելը, իսկ այժմ խաղում է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի կողմից բեմադրվող «Կաղանդ պապի վերադարձը» ներկայացումում։

Շարունակվում է Մարի Էլչյանի ստեղծագործական ինքնադրսևորումներն արվեստի բնագավառում։ Արդեն որպես պրոֆեսիոնալի ուղին բռնած պարուհի՝ երգում է, խաղում է, ապրում է արվեստով ու հիացնում իր մտերիմներին, իր շրջապատին։

Արթուր Գաբրիելյան

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան

պետական դրամատիկական թատրոնի դերասան

 

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

10.09.2026 14:17