Այս անգամ բեմահարթակում հայր և որդի էին

28.06.2023 12:08
913

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում և ճեմասրահում անցնող ամսում համերգները, հաշվետու-ցուցահանդեսները հաջորդում էին միմյանց. հունիսի 27-ին դասական երաժշտության համերգ էր: Հանդիսականի առջև հանդես եկան Արմեն և Անդրանիկ Աղաջանյանները:

Դաշնակահար-երգեհոնահար, Երևանի Պյոտր Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցի դասատու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագակցող Արմեն Աղաջանյանը երկու տասնամյակ է, ինչ մշակութային կապեր ունի Կապանի արվեստի պետական քոլեջի (նախկինում՝ երաժշտական ուսումնարան) հետ. «Սյունիքի հանդեպ մեր պարտքը համերգային ծրագրով ենք կատարում: Մի առանձնահատուկ հաճույք է հանդես գալ հրաշալի ակուստիկա ունեցող այս դահլիճում: Այստեղ նաև երաժշտական արվեստը գնահատող հրաշալի հանդիսատես կա, ուստի փորձեցինք առիթը բաց չթողնել: Վերջին անգամ նախանցյալ տարի էի Կապանում, այս անգամ տղայիս հետ եմ եկել, ով առաջին անգամ է ներկայանալու կապանցի հանդիսականին»:

Նախ հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, ՀՀ նախագահի 2019 թ. մրցանակի դափնեկիր Արմեն Աղաջանյանը: Թավջութակահարը կատարեց Բախի, Կ.Պիատտիի, Մաքս Բրուխի ստեղծագործություններից: Ֆորեի «Էլեգիան» Անդրանիկ Աղաջանյանը կատարեց հոր նվագակցությամբ (դաշնամուր): Համերգի վերջում հնչեց Բախի ստեղծագործություններից, որ հնչեցրեց Արմեն Աղաջանյանը:

Համերգն ավարտելուց հետո Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց երաժիշտներին՝ կապանցի հանդիսականին երաժշտական հրաշալի երեկո պարգևելու համար:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40