Դատախազությունը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին

28.11.2024 16:10
561

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, որ ներկայացվել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից։

Դատավոր Պետրոսյանը 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում եղել էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ Պետրոսյանի մասնակցությունը քաղաքական գործընթացներին կասկածներ է հարուցում նրա անկողմնակալության վերաբերյալ։

«Ես եղել եմ կուսակցության անդամ մի քանի ամիս՝ պայմանավորված թեկնածու առաջադրվելու հանգամանքով։ Երբևէ քաղաքական պաշտոն չեմ զբաղեցրել, իմ ընդգրկվածությունը եղել է միայն իրավաբանական գիտելիքներս ծառայեցնելու նպատակով»,- դատարանում հայտարարեց Սարգիս Պետրոսյանը։

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ եթե եղել է նախընտրական ցուցակում, քաղաքական պաշտոնի հայտ է ներկայացրել, ուրեմն զբաղվել է քաղաքականությամբ։ Այնուհանդերձ, Սարգիս Պետրոսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատաքննության ընթացքում դատախազները միջնորդեցին նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին՝ պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հոդվածով։

***

2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, որը դեռևս քննվում է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր։ Այնուհետև ստորագրվել է ՊՆ-ի «0038» հույժ գաղտնի հրամանը, զինծառայողներ են Երևան բերվել, և նրանք ցույցերը ցրելու վարժանքներ են իրականացրել։ Բացի Քոչարյանից, գործով անցնում են նաև այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։

Այս գործը դատարան է մտել 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդել են կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարել է այդ միջնորդությունը։

Այնուհետև մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հետագայում գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Գործով պայմանավորված՝ այս ատյանը դիմել է ՍԴ՝ պարզելու այս անգամ էլ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկի սահմանադրականության հարցը։

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։

Սահմանադրական դատարանի վերջին որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գործը բեկանել էր ու ուղարկել նոր քննության։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40