ԱՄՆ-ն այսօր կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները. 45 կամավոր կմասնակցի փորձերին

16.03.2020 22:19
1093

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կսկսվեն: Սիեթլի փորձագիտական կենտրոնում սպասվող փորձարկումներին ինքնակամ կմասնակցեն 45  մարդիկ: Առաջին մարդը վակցիանայի էսպերիմենտալ չափաբաժինը կստանա մարտի 16-ին, հայտնում է Associated Press գործակալությունը:

SARS-Cov-2 կորոնավիրուսային փորձարկումները տեղի կունենան Kaiser Permanente Washington Health Research Institute փորձագիտական կենտրոնում,Սիեթլում:

Փորձարկումներին մասնակից 45 կամավորները 18-55 տարեկան անձինք են: Նրանք ինֆեկցիայի, այնուհետ պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ կստանան, որը պատրաստվել է Մասսաչուսեթս նահանգում տեղակայված բիոտեխնոլոգիական Moderna ընկերության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի առողջապահական ինստիտուտների կողմից: 

Նաեւ հայտարարվել է, որ հնարավոր է ապրիլին սկսվեն Փենսիլվանիայի համալսարանում եւ Կանզաս Սիթիի թեստային կենտրոնում մշակված anticoronavirus պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է ամերիկյան ընկերության՝ Inovio Pharmaceuticals- ի կողմից: Փորձարկումներին մասնակցելու են մի քանի տասնյակ կամավորներ:

ԱՄՆ-ը եւ Գերմանիան հավասարապես հետաքրքրված են կորոնավիրուսի դեմ միջոցների գերմանական միջոցներով:

Ավելի վաղ, մարտի 15-ին հայտարարվել է, որ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ վեճ է հասունացել Թյուբինգհեն քաղաքում տեղակայված CureVac բիոտեխնոլոգիական կենտրոնի պատճառով, որը աշխատանքներ էր տանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Welt am Sonntag պարբերականը հայտնում է, որ Դոնալդ Թրամփը փորձ է արել գերմանացի գիտնականներին ներգրավել Ամերիկայում տարվող աշխատանքներին եւ հեռացնել նրանց Գերմանիայից՝ տեղակայելով ԱՄն-ում: Նա խոստացել է CureVac-ի աշխատակիցներին խոշոր ֆինանսական միջոցներ եւ առաջարկել է արդեն իսկ Գերմանիայում սկսված աշխատանքներն ու գրեթե ավարտին հասվող փորձերի արդյունքը տրամադրել միայն ԱՄՆ-ին՝ այն ներկայացնելով իբրեւ ԱՄՆ-ի արտադրանք:

Գերմանիայի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, իրենց կառավարությունը չափազանց հետաքրքրված է, որ պատվաստանյութն ու նոր տիպի կորոնավիրուսի դեմ դեղորայքները արտադրվեն ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայի այլ հատվածներում: Այս կապակցությամբ  գերմանական կառավարությունը CureVac-ի հետ ակտիվ համագործակցության մեջ է:

Մինչ Գերմանիան եւ ԱՄՆ-ը առողջապահական պատերազմ են մղում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, Եվրոպան շարունակում է հսկայական մարդկային, ֆինանսական ու տնտեսական կորուստներ կրել:

Այսպես. Իտալիան կիրակի՝ մարտի 15-ին հայտարարեց կորոնավիրուսից մահացության զգալի աճի մասին: 1 օրում 368 մարդ էր մահացել՝ 1 քառորդով ավելացնելով զոհերի թիվը՝ հասցնելով այն 1806-ի: Սա Չինաստանի սահմաններից դուրս գրանցված ընդհանուր մահերի կեսից ավելին է կազմում՝ աշխարհի երկրների մակարդակով: Իտալիայում վարակվածների թիվն աննախադեպ աճել է՝ հասնելով 24.750-ի:

Իսպանիան Եվրոպայում համաճարակի զանգվածային տարածմամբ երկրորդ երկիրն է Իտալիայից հետո: Այնտեղ միայն երեկ մահացել է 96 մարդ՝ ընդհանուր առմամբ մահերի թիվը հասցնելով 262 դեպքի: Հիվանդների թիվն այնքան էլ կտրուկ չի աճել, սակայն այնուամենայնիվ, աճը շարունակվում է, 2 օրում կորոնավիրուսակիրների թիվն ավելացել է 1407-ով՝ հասնելով 7800 դեպքի:

Ֆրանսիայում անցած 1 օրում կորոնավիրուսից 31 մարդ է մահացել՝ երկրում մահվան դեպքերի թիվը հասցնելով 120-ի: Չնայած մահերի թվի ոչ այնքան մեծ քանակի, երկրում աճել է ինֆեկցվածների թիվը՝ հասնելով 5400-ի, ինչը նշանակում է, որ 1 օրում կորոնավիրուսով հիվանդացության 1000 դեպք է բացահայտվել: Չնայած երկրում տիրող համաճարակային վիճակին, կիրակի օրը Ֆրանսիայում անցկացվել է ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը:  Գրանցվել է ընտություններին մասնակցության ռեկորդային ցածր թվաքանակ:

Գերմանիան հայտարարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի եւ դանիայի հետ իր սահմանները մասնակի փակելու մասին: Այս որոշումն ուժի մեջ է մտել այսօր առավոտից:

Այս երկրները չափազանց հետաքրքրված են հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծմամբ եւ պատրաստ են ներդրում ունենալ այդ գործում:

armtimes.com

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46