Այս պահին լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ. ինչ-որ փուլում դրանց ճակատի ընդլայնում կարող է լինել. Տիգրան Աբրահամյան

08.04.2024 12:52
773

Հայաստան է ժամանել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ինչով պայմանավորված՝ ՀՀ ԱԳՆ-ի մոտ «Ազատությո՛ւն Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին» պահանջով ակցիա է կազմակերպվել, որին  մասնակցող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հիշեցրել է, որ վերջին 2-3 օրերին առաջնագծում ադրբեջանական կողմը որոշակի ակտիվացում էր ապահովում, թիրախավորում խաղաղ բնակչությանը, ՀՀ տարբեր բնակավայրեր, և միջնորդական այն առաքելությունը, որը ստանձնել են տարբեր միջազգային սուբյեկտներ, և փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ անում են մեր տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից, ապա պիտի գործուն քայլեր անեն:

Օրինակ, ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ միայն պիտի փաստեր արձանագրի, այլ այդ ամենը պիտի վերածվի քաղաքական ճնշումների:

«Այս ողջ գործընթացը և վերջին շրջանի ակտիվությունն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից բավական ինտենսիվ ռազմական ներկրումներով, ակնհայտ է, թե ինչի համար է դա իրականացվում: Դժվար է ասել, թե այս կամ այլ փուլում իրադարձությունն ինչպես կզարգանա, բայց փաստ է, որ Ադրբեջանի սպառազինումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, և, որ դրանք մի օր կրակելու են: Կարծում եմ՝ այս պահին լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ»,- նշել է Տիգրան Աբրահամյանը՝ չբացառելով ճակատային տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից որոշակի սադրանքների գնալու փաստը:

«Երբ ասում եմ, որ սահմանափակ ճակատով են շատ ավելի հավանական գործողությունները, սա չի նշանակում, որ ինչ-որ փուլում ադրբեջանական արկածախնդրությունը չի բերի այդ ճակատի ընդլայնմանը»:

Տիգրան Աբրահամյանի խոսքով, Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու հարցում և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի քայլերը պետք է լինեն առարկայական, այսինքն, առաջարկվող գործիքակազմը պետք է լինի տեսանելի և ընկալելի հայ հասարակության համար, և որը պիտի կոնկրետ առաջնագծում երևա:

«Եթե ԵՄ դիտորդները տեղակայված են, բայց այս ընթացքում ունեցել ենք լարվածության աճ և սրա հետ կապված՝ տեղի չեն ունեցել առարկայական քայլեր, ապա միայն հայտարարություններն այս տեսանկյունից բավարար չեմ համարում»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40